Վրաերթի ենթարկված 68-ամյա տղամարդը մահացել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2024
  • $
    387.81
  • RUBLE
    4.17
  • 415.62
WEATHER
+23.09 oC

Վրաերթի ենթարկված 68-ամյա տղամարդը մահացել է

14:17 15.04.2024

Ապրիլի 14-ին ՃՏՀ քննության բաժնից գրություն է ստացվել, որ ապրիլի 13-ին, ժամը 21.50-ին, «ԿԻԱ» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայի և Հրանտ Վարդանյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 68-ամյա Շահեն Պողոսյանին, որը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա տուժած

15:18 29.04.2024

Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա տուժած

Երեկ՝ ապրիլի 28-ին, ավոտվթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:20-ի սահմաններում Արտաշատի խճուղում՝ թիվ 15/1 հասցեի մոտ, բախվել են Երևանի բնակիչներ 34-ամյա Տիգրան Անտոնյանի վարած «Hummer» մակնիշի և 25-ամյա Վահագն Ալթունյանի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենաները:  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Hummer»-ն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին: Վթարի հետևանքով 1 […] ...

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Մյասնիկյան պողոտայում

13:49 29.04.2024

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Մյասնիկյան պողոտայում

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Մյասնիկյան պողոտայում։ Բախվել են «BMW X6», «Changan» մակնիշի և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները: SHANTNEWS-ի տեղեկություններով՝ կա տուժած։ ...

Անցած 3 օրվա ընթացքում տեղի է ունեցել 28 ՃՏՊ, 5 մարդ զոհվել է

12:05 29.04.2024

Անցած 3 օրվա ընթացքում տեղի է ունեցել 28 ՃՏՊ, 5 մարդ զոհվել է

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 26-29-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 201 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 42, ֆիզիկական ներգործության՝ 26, մարմնական վնասվածք պատճառելու՝ 24, թմրամիջոցի հայտնաբերման՝ 16, անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ […] ...

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

11:28 29.04.2024

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Թուրքիայի հարավ-արևմուտքում՝ էգեյան ծովին հարող տարածքում, ուժգին երկրաշարժ է գրանցվել: Ինչպես հայտնում է Թուրքիայի կառավարությանն առընթեր «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը» (AFAD), այն գրանցվել է Մուղլայի Դաթչա շրջանում, փոխանցում է «Էրմենիհաբերը»: Ստորգետնյա ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4.2 մագնիտուդ: Վնասների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում: ...

Ոստիկանությունը հայտնել է, թե որ երկրի քաղաքացիներ են Երևան-Մեղրի ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի 5 զոհերը

11:08 29.04.2024

Ոստիկանությունը հայտնել է, թե որ երկրի քաղաքացիներ են Երևան-Մեղրի ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի 5 զոհերը

Ապրիլի 27-ին, ժամը 17.30-ին, «Սքանիա» տուրիստական ավտոբուսը Երևան-Մեղրի ճանապարհի 281-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը: ԻԻՀ հինգ քաղաքացի մահացել են, իսկ ութ քաղաքացի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով […] ...

Կարաչայ-Չերքեզիայում ոստիկանության ջոկատի վրա հարձակման հետևանքով զոհվել է երկու, վիրավորվել՝ չորս սպա

11:03 29.04.2024

Կարաչայ-Չերքեզիայում ոստիկանության ջոկատի վրա հարձակման հետևանքով զոհվել է երկու, վիրավորվել՝ չորս սպա

Կարաչայ-Չերքեզիայի Հանրապետությունում ճանապարհային պարեկային ծառայության (ՊՊԾ) վրա հարձակման հետևանքով զոհվել է երկու ոստիկան, վիրավորվել են անվտանգության ևս չորս աշխատակիցներ, պատասխան կրակով վերացվել են հինգ հարձակվողներ։ Այս մասին ապրիլի 29-ին հայտնել են մարզի ՆԳՆ մամուլի ծառայությունից։ Գերատեսչության տարածած կադրերում երևում է դեպքի վայրը, ճանապարհին թափված են զենքեր և պարկուճներ, կրակում են ճանապարհային ոստիկանության մեքենայի ապակիների ուղղությամբ: […] ...

BACK_TO_TOP