Երեւանի 7 վարչական շրջաններում մեկնարկել է «Ավագ սերնդի շրջանում ֆիզիկական ակտիվության խթանման» հանրային արշավը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2024
  • $
    387.81
  • RUBLE
    4.17
  • 415.62
WEATHER
+22.09 oC

Երեւանի 7 վարչական շրջաններում մեկնարկել է «Ավագ սերնդի շրջանում ֆիզիկական ակտիվության խթանման» հանրային արշավը

10:37 16.04.2024

Երեւան քաղաքի 7 վարչական շրջաններում մեկնարկել է «Ավագ սերնդի շրջանում ֆիզիկական ակտիվության խթանման» հանրային արշավը։

Խմբակների վերապատրաստված մասնագետներն ամբողջ տարվա ընթացքում` նշված վայրերում, շաբաթական 2 անգամ կվարեն ֆիզիկական ակտիվության խմբակներ ավագ սերնդի համար:
Յուրաքանչյուր 3 ամիսը մեկ անգամ, կլինեն միավորված խմբակներ, եւ առողջ ապրելակերպի վերապատրաստված մասնագետ-փորձագետները կանցկացնեն առողջ ապրելակերպի հիմնական դասընթացները։

Խմբակներին այցելության շրջանակներում կլինի նաեւ հատուկ անակնկալ՝ սոցիալիզացիայի բաղադրիչ. մասնակիցները խմբակի հաճախմանը զուգահեռ պարբերաբար այցելություն կունենան թատրոններ:

Կկազմակերպվեն նաեւ միջսերնդային համագործակցության ժամեր, դպրոցահասակ երեխանները կայցելեն խմբակներ, կունենան յուրահատուկ հաղորդակցության ժամեր։
Առողջ եւ ակտիվ ապրելակերպը տարիքային սահմանափակումներ չի ճանաչում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նշվել է սովորություն, որը վնասում է միլիոնավոր մարդկանց արյունատար անոթները

23:38 29.04.2024

Նշվել է սովորություն, որը վնասում է միլիոնավոր մարդկանց արյունատար անոթները

Ծխելը արյան անոթները քայքայող գլխավոր գործոններից մեկն է, զգուշացրել է թերապևտ Իրինա Բարանովան։ Բժիշկը պատմել է «Ռոսիյսկայա գազետա»-ին, թե ինչպես է այս վատ սովորությունը վնասում միլիոնավոր մարդկանց առողջությունը։ Վնասակար յուղոտ սնունդն ու ծխելը անոթների քայքայման հիմնական հրահրող գործոններն են, հայտարարել է թերապևտը։ Նա նշել է այս գործոնները որպես սրտի հիվանդության պատճառ: Նրա խոսքով՝ նիկոտինն ու […] ...

Նշվել են ատամները մաքրելու ոչ ակնհայտ կանոնները

23:14 29.04.2024

Նշվել են ատամները մաքրելու ոչ ակնհայտ կանոնները

Ատամները լվանալիս պետք է հետևել մի շարք՝ երբեմն աննկատ, բայց շատ կարևոր կանոնների, ասել է ատամնաբույժ Վլադիմիր Լոսևը։ Նա այս մասին խոսել է NEWS.ru-ի հետ զրույցում։ Մասնագետի խոսքով՝ խոզանակի գլուխը պետք է դնել 45 աստիճան անկյան տակ, իսկ մաքրումը ավելի լավ է սկսել հեռավոր ծամող ատամներից՝ աստիճանաբար շարժվելով դեպի առջևի ատամները։ «Ժամանակ տրամադրեք մաքրման գործընթացին: […] ...

Նախատեսվում է 6 պոլիկլինիկայի հիմնանորոգում

12:34 29.04.2024

Նախատեսվում է 6 պոլիկլինիկայի հիմնանորոգում

2023թ. մեկնարկած ծրագրով հարմարավետ պայմաններ կապահովվեն 4 պոլիկլինիկաներում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Նախատեսվում է ևս 6 պոլիկլինիկայի հիմնանորոգում: ...

Բացահայտվել են երեխաների հոգեբանական տրավմայի հիմնական պատճառները

22:42 27.04.2024

Բացահայտվել են երեխաների հոգեբանական տրավմայի հիմնական պատճառները

Երեխան կարող է հոգեբանորեն տրավմայի ենթարկվել մորից երկար բաժանվելուց կամ ծնողներից մեկի կամ երկուսի ուշադրության պակասից, ասում է առաջատար հոգեբան Մարինա Բասմանովան: Նա Lente.ru-ի հետ զրույցում նշել է երեխաների մոտ նմանատիպ խնդիրների այս և մի քանի այլ պատճառներ: Բասմանովան նախազգուշացրել է, որ երեխայի մոտ կարող է առաջանալ մերժման տրավմա, եթե նա վաղ մանկության շրջանում չստանա […] ...

Նշվել են տեսողության համար ամենաօգտակար մթերքները

22:23 27.04.2024

Նշվել են տեսողության համար ամենաօգտակար մթերքները

Որոշ մթերքներ կարող են դրական ազդեցություն ունենալ տեսողության վրա, քանի որ դրանք պարունակում են վիտամիններ և միկրոտարրեր, որոնք մասնակցում են նյութափոխանակության գործընթացներին և բարելավում են արյան շրջանառությունը և աչքերի սնուցումը: Ակնաբույժ Սվետլանա Միրգորոդսկայան Գազետա.Ru-ին պատմել են, թե որոնք են այդ մթերքները: Նրա խոսքով, տեսողության և աչքի առողջության վրա դրական ազդեցություն ունեցող նյութերից են A, B1, […] ...

Բժիշկը նշել է խորովածի թույլատրելի չափաբաժինը

20:45 27.04.2024

Բժիշկը նշել է խորովածի թույլատրելի չափաբաժինը

Մեկ անձի համար խորովածի մեկ բաժինը չպետք է լինի 150 գրամից ավելի, և որքան ճարպոտ է միսը, այնքան քիչ կարելի է ուտել, «ՌԻԱ Նովոստիին» ասել է առողջության առաջնային պահպանման գլխավոր մասնագետ Անդրեյ Տյաժելնիկովը։ «Մեկ անձի համար շիշ խորովածը չպետք է լինի ավելի քան 150 գրամ, և որքան ճարպոտ է միսը, այնքան քիչ կարելի է ուտել […] ...

BACK_TO_TOP