Վրաստանում «ռուսական օրենքի» քննարկմանը զուգահեռ երկու բողոքի ակցիա կընթանա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+36.09 oC

Վրաստանում «ռուսական օրենքի» քննարկմանը զուգահեռ երկու բողոքի ակցիա կընթանա

11:47 16.04.2024

Այսօր՝ ապրիլի 16-ին, Վրաստանի խորհրդարանը նստաշրջանի առաջին ընթերցմամբ կսկսի «ռուսական օրենքի» քննարկումը, որին բազմահազարանոց բողոքի ակցիաների պայմաններում երեկ հավանության է արժանացրել իրավական հարցերով հանձնաժողովը։

Առաջին բողոքի ակցիան խորհրդարանի մոտ կսկսվի ժամը 12-ին, իսկ երկրորդը` երեկոյան ժամը 19-ին։

Խորհրդարանի հաղորդմամբ, օրենսդիր մարմնում կգործի անվտանգության դեղին մակարդակ՝ այցելուների մուտքը խորհրդարան արգելված է։

Պաշտոնական տեղեկատվության համաձայն, նախատեսված խորհրդարանական միջոցառումներին (այդ թվում՝ հանձնաժողովների նիստերին) կմասնակցեն միայն համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների հրավիրած անձինք։

Ապրիլի 15-ի պես` այսօր էլ խորհրդարանում ընթացող գործընթացները լուսաբանելու հնարավորություն կունենան միայն հեռուստաընկերությունները։ Այսօր ևս արգելվել է տպագիր և առցանց լրատվամիջոցների մուտքը շենք։

Ի դեպ, երեկ Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովը Ռուսթավելիի պողոտայում ընթացող բազմահազարանոց բողոքի ցույցին զուգահեռ առաջին ընթերցմամբ հավանություն է տվել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքին, որը ստացել է «ռուսական օրենք» անվանումը։ Խորհրդարանի շենքի մոտ հատուկ ջոկատայիններ էին մոբիլիզացված, կար նաև ջրցան մեքենա։ Ոստիկաններն ու հատուկ ջոկատայինները փակել էին դեպի խորհրդարանի շենքի մուտք տանող ճանապարհները։ Հանրահավաքի ավարտին ցուցարարներից ոմանց բերման ենթարկեցին:

Ակցիային զուգահեռ, օրենսդիր մարմնի իրավական հանձնաժողովում շարունակվում էր «գործակալների օրենքի» քննարկումը, որը քաղհասարակությունը, ընդդիմությունը, նախագահն ու միջազգային գործընկերները կոչում են «ռուսական օրենք»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակազմին ներկայացվել են կադրային նշանակումներն ու փոփոխությունները

17:25 14.07.2025

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակազմին ներկայացվել են կադրային նշանակումներն ու փոփոխությունները

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանն անցկացրել է հերթական գործակարգավարական խորհրդակցությունը։ Խորհրդակցության սկզբում Պարոն Չերչինյանը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել հիմնադրամում տեղի ունեցած կադրային նշանակումներն ու փոփոխությունները։ Մասնավորապես, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ է նշանակվել Արման Խաչատրյանը։ Վերջինս համակարգելու է ճանապարհների պահպանման աշխատանքների համակարգման, միջին նորոգման ծրագրերի կառավարման ու ճանապարհների գույքագրման և […] ...

Գլխավոր դատախազությունը պահանջում է նախկին դեսպան Ավետ Ադոնցից բռնագանձել անշարժ գույք և դրամական միջոցներ

17:18 14.07.2025

Գլխավոր դատախազությունը պահանջում է նախկին դեսպան Ավետ Ադոնցից բռնագանձել անշարժ գույք և դրամական միջոցներ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Բելգիայում ՀՀ նախկին դեսպան Ավետ Ռոբերտի Ադոնցից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 1 անշարժ գույք՝ Երևան քաղաքում, 3 իրավաբանական անձում մասնակցություն, շուրջ 90 միլիոն […] ...

ՏԿԵ նախարարն ընդունել է Նիդերլանդների դեսպանին

17:12 14.07.2025

ՏԿԵ նախարարն ընդունել է Նիդերլանդների դեսպանին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրո-Վինտերին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են օդային տրանսպորտին և ջրային ոլորտներին վերաբերող հարցեր։ Նախարարը կարևորել է Նիդերլանդների հետ ուղիղ օդային հաղորդակցություն սկսելու անհրաժեշտությունը։ Ինչպես նաև շնորհակալություն է հայտնել Նիդերլանդների գործընկերներին ավիացիոն ոլորտում հայ մասնագետների վերապատրաստման հարցում ցուցաբերած աջակցության համար։ […] ...

Քրեական ոստիկանները հետախուզվողին հայտնաբերել են Հաղթանակ թաղամասում

17:07 14.07.2025

Քրեական ոստիկանները հետախուզվողին հայտնաբերել են Հաղթանակ թաղամասում

Հուլիսի 10-ին Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Երևանի Հաղթանակ թաղամասում հայտնաբերել և ձերբակալել են 33-ամյա տղամարդու։ Նա հուլիսի 4-ից հետախուզվում էր մարդու թրաֆիքինգի կամ շահագործման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք: Տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա […] ...

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

16:57 14.07.2025

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելից աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա: Ելիսեյան պալատում այսօր նախատեսված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: ...

Ինչպե՞ս պաշտպանել անչափահասներին թմրամիջոցների օգտագործումից. ՆԳՆ-ն իրազեկում է

16:54 14.07.2025

Ինչպե՞ս պաշտպանել անչափահասներին թմրամիջոցների օգտագործումից. ՆԳՆ-ն իրազեկում է

Այսօր ամբողջ աշխարհում նկատվում է թմրամիջոցների օգտագործման տարիքային շեմի նվազում․ թմրամիջոցները թափանցել են տարիքային տարբեր խմբեր՝ անմասն չթողնելով անչափահասներին։ Ըստ վիճակագրական տվյալների՝ Հայաստանում անչափահասների շրջանում թմրամիջոցների օգտագործման տարածում չի արձանագրվել։ Սակայն, հարկավոր է լինել աչալուրջ և կանխարգելմանն ուղղված քայլեր ձեռնարկել՝ պահպանելու մեր երեխաների առողջությունը, և միայն համախմբված ջանքերի միջոցով կարող ենք ապահովել նրանց առողջ, անվտանգ […] ...

BACK_TO_TOP