11:52 16.04.2024
Բուրյաթիայի մայրաքաղաք Ուլան-Ուդե քաղաքում իրավապահներն ու կամավորները փնտրում են տեղի 30-ամյա բնակիչ Սեսեգ Բուինովային։ Նա անհետացել է առեղծվածային հանգամանքներում ապրիլի 11-ին, հայտնում է ՌԴ Բուրյաթիայի քննչական վարչությունը։
Ըստ քննիչների՝ կինը տնից դուրս է եկել Mitsubishi Outlander-ով։ Բաբուշկինա փողոցում գտնվող խանութի դիմաց նա հանդիպել է իր ընկերոջը՝ 26-ամյա Ստանիսլավ Նորբոևին։ Նստել է նրա մեքենան, և նրանք շարժվել են դեպի 100 թաղամաս։ Այլևս ոչ ոք նրանց չի տեսել։
Ոստիկանությունում հաղորդումներ են ստացվել, որ երկու քաղաքացիներն էլ անհետ կորել են։ Որոնողական աշխատանքների արդյունքում ավտոմեքենան հայտնաբերվել է բակերից մեկում։
Նաև Բուինովայի և Նորբոևի որոշ իրեր հայտնաբերվել են Ուլան-Ուդեի տարբեր վայրերում և քաղաքից դուրս: Հետաքննությունը համակարգում է որոնողական աշխատանքները։
«Բոլոր այն քաղաքացիներին, ովքեր գիտեն կնոջ և տղամարդու անհետացման հանգամանքների մասին որևէ տեղեկություն, խնդրում ենք դիմել ներքին գործերի մարմիններին»,- դիմել է հանձնաժողովը։
Ներկայում որոնողական աշխատանքներում ներգրավված է 300 մարդ, այդ թվում՝ Lisa Alert կամավոր որոնողափրկարարական խմբի կամավորներ։ Որոնողական աշխատանքների համար օգտագործվում են դրոններ։
Անհետացած Սեսեգ Բուինովայի մասին հայտնի է դարձել, որ նա վերջերս մասնակցել է «Միսիս Բուրյաթիա 2024» մրցույթին։
Նախկինում Քննչական կոմիտեն քրեական գործ էր հարուցել Սեդա Սուլեյմանովայի անհետացման փաստով։
17:12 14.07.2025
ՏԿԵ նախարարն ընդունել է Նիդերլանդների դեսպանինՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրո-Վինտերին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են օդային տրանսպորտին և ջրային ոլորտներին վերաբերող հարցեր։ Նախարարը կարևորել է Նիդերլանդների հետ ուղիղ օդային հաղորդակցություն սկսելու անհրաժեշտությունը։ Ինչպես նաև շնորհակալություն է հայտնել Նիդերլանդների գործընկերներին ավիացիոն ոլորտում հայ մասնագետների վերապատրաստման հարցում ցուցաբերած աջակցության համար։ […] ...
17:07 14.07.2025
Քրեական ոստիկանները հետախուզվողին հայտնաբերել են Հաղթանակ թաղամասումՀուլիսի 10-ին Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Երևանի Հաղթանակ թաղամասում հայտնաբերել և ձերբակալել են 33-ամյա տղամարդու։ Նա հուլիսի 4-ից հետախուզվում էր մարդու թրաֆիքինգի կամ շահագործման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք: Տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա […] ...
16:57 14.07.2025
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է ՖրանսիաՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելից աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա: Ելիսեյան պալատում այսօր նախատեսված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: ...
16:54 14.07.2025
Ինչպե՞ս պաշտպանել անչափահասներին թմրամիջոցների օգտագործումից. ՆԳՆ-ն իրազեկում էԱյսօր ամբողջ աշխարհում նկատվում է թմրամիջոցների օգտագործման տարիքային շեմի նվազում․ թմրամիջոցները թափանցել են տարիքային տարբեր խմբեր՝ անմասն չթողնելով անչափահասներին։ Ըստ վիճակագրական տվյալների՝ Հայաստանում անչափահասների շրջանում թմրամիջոցների օգտագործման տարածում չի արձանագրվել։ Սակայն, հարկավոր է լինել աչալուրջ և կանխարգելմանն ուղղված քայլեր ձեռնարկել՝ պահպանելու մեր երեխաների առողջությունը, և միայն համախմբված ջանքերի միջոցով կարող ենք ապահովել նրանց առողջ, անվտանգ […] ...
16:48 14.07.2025
Դադարեցվել են «Երևան» ՋՕԸ տնօրենի լիազորություններըԱյսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կանոնակարգող խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Նիստում որոշում է կայացվել դադարեցնել «Երևան» ՋՕԸ տնօրենի լիազորությունները` անարդյունավետ կառավարում իրականացնելու պատճառով։ Նիստի ընթացքում քննարկվել են նաև ՋՕԸ-երի 2024 թվականի գործունեության տարեկան արդյունքները և 2025 թվականի ընթացիկ գործունեության վերաբերյալ հարցեր։ […] ...
16:42 14.07.2025
Բնակարանից ոսկեղեն և գումար գողացած տղամարդը հայտնաբերվել ու ձերբակալվել էՀունիսի 15-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Երևանի բնակիչ 53-ամյա մի կին և հայտնել, որ հունիսի 14-ին անհայտ անձը մտել է իր բնակարան և գողացել 2 պայուսակ, որոնցում եղել են ոսկեղեն և գումար։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է […] ...