Եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելը կարևոր քայլ է ՀՀ-ի կողմից վարվող քաղաքականության տեսանկյունից․ ԱԳ նախարարի տեղակալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+20.09 oC

Եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելը կարևոր քայլ է ՀՀ-ի կողմից վարվող քաղաքականության տեսանկյունից․ ԱԳ նախարարի տեղակալ

12:23 16.04.2024

Ցեղասպանության, ինչպես նաև մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելումը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի արտահերթ նիստում այս մասին ասաց արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ օգոստոսի 3-ը Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու մասին նախագծի քննարկման ժամանակ։

Նրա խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ համագործակցային հարթակներում ակտիվորեն աջակցում է հիշատակված հանցանքների կանխարգելմանն ու դատապարտմանն ուղղված միջոցառումներին, ցեղասպանությունների և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման գործիքների և մեխանիզմների հետագա մշակման գործընթացներին։

«Բոլորովին վերջերս՝ ապրիլի 3-ին, Միացյալ ազգերի կազմակերպության մարդու իրավունքների խորհրդի կողմից կոնսենսուսով ընդունվեց Հայաստանի կողմից ներկայացված «Ցեղասպանության կանխարգելում» երկամյա բանաձևը։ Նշված բանաձևը, ինչպես նաև մեր երկրի այլ նախաձեռնությունները, կարևոր դեր են խաղում ցեղասպանության, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային օրակարգն ամրապնդելու հարցում, հիշատակված ոլորտում Միացյալ ազգերի կազմակերպության կառույցների և մարմինների համագործակցությունն ինստիտուցիոնալացնելու և մարդու իրավունքների կոպիտ խախտումների ժամանակից մարտահրավերները հասցեագրելու ուղղությամբ»,- ասաց Հովհաննիսյանը։

ԱԳ նախարարի տեղակալն ընդգծեց՝ Հայաստանը տարիներ շարունակ ամենատարբեր միջազգային հարթակներում բարձրաձայնել է եզդիների նկատմամբ իրագործված հանցանքների մասին։

«2018 թվականին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունել է ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ 2014 թվականի իրականացված ցեղասպանության դատապարտման մասին հայտարարությունը։

Հիշատակված հայտարարության ընդունումը պայմանավորված է եղել եզդի ժողովրդի հանդեպ տեղի ունեցած ոճրագործությունը որպես ցեղասպանություն որակելու, ինչպես նաև նման ծանր հանցագործությունները կանխարգելելու, մեղավորներին պատժելու և ժողովրդին հատուցում տրամադրելու խնդրի աջակցման կարևորությամբ»,- ասաց Հովհաննիսյանը։

Նա հատկանշական է համարում այն, որ Իրաքի Հանրապետությունը 2021 թվականի մարտին ընդունված օրենքով ճանաչել է եզդիների և այլ փոքրամասնությունների ցեղասպանությունը և օգոստոսի 3-ն ամրագրել է որպես ցեղասպանության զոհերի հիշատակի օր։

«Սույն նախագծի ընդունումը և օգոստոսի 3-ը 2014 թվականի Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր ճանաչելու նախաձեռնությունը կարևոր քայլ է հիշյալ հարցում Հայաստանի կողմից վարվող սկզբունքային քաղաքականությունը և մոտեցումները ևս մեկ անգամ արտահայտելու, հայ-եզդիական բարեկամական կապերն ամրապնդելու, ինչպես նաև եզդի ժողովրդին աջակցություն հայտնելու տեսանկյունից։

Կարծում ենք, որ ցեղասպանությունների ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված հիշատակի և ոգեկոչման օրերը և միջոցառումները կարևոր են ոչ միայն ժխտողականության դեմ պայքարի, կանխարգելման և կրկնությունից խուսափելու, այլ ամենադժվարին հարցերի շուրջ երկխոսության և համերաշխության մթնոլորտ ձևավորելու հնարավորության տեսանկյունից»,- եզրափակեց Հովհաննիսյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օձերը մեր շրջապատում. ի՞նչ պետք է իմանալ

23:59 20.06.2025

Օձերը մեր շրջապատում. ի՞նչ պետք է իմանալ

Հայաստանում կա 21 տեսակի օձ, որոնցից թունավոր են միայն 4-ը՝ տափաստանային իժը, Դարևսկու իժը, անդրկովկասյան գյուրզան և փոքրասիական իժը: Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: Բաց տարածքներում օձ տեսնելիս խորհուրդ է տրվում խուճապի չմատնվել և փորձել զգուշորեն հեռանալ, իսկ փակ տարածքներում՝ տեղափոխվել անվտանգ գոտի և զանգահարել 911: Եթե ձեզ կծել է թունավոր օձ՝ նույնպես […] ...

Հայաստանը նախկինի պես հավատարիմ է տարածաշրջանում կայունության ու խաղաղության կառուցմանը․ Փաշինյան

23:48 20.06.2025

Հայաստանը նախկինի պես հավատարիմ է տարածաշրջանում կայունության ու խաղաղության կառուցմանը․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում գրառում է արել՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Ստամբուլում կայացած հանդիպմանը։ «Ստամբուլում մանրակրկիտ մտքերի փոխանակում ունեցա նախագահ Էրդողանի հետ։ Քննարկեցինք Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, տարածաշրջանային իրադարձություններն ու մշտական երկխոսության կարևորությունը։ Հայաստանը նախկինի պես հավատարիմ է տարածաշրջանում կայունության ու խաղաղության կառուցմանը»,- գրել է վարչապետը։ […] ...

Փրկարարները ոստիկանների հետ համատեղ կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

23:41 20.06.2025

Փրկարարները ոստիկանների հետ համատեղ կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

Հունիսի 20-ին, ժամը 19:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի Արտաշատի խճուղում գտնվող չշահագործվող շինություններից մեկի տանիքից։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ […] ...

Պետդեպ. Միայն Թրամփը կկայացնի որոշումներ Ռուսաստանի և Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ում

23:36 20.06.2025

Պետդեպ. Միայն Թրամփը կկայացնի որոշումներ Ռուսաստանի և Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ում

Միացյալ Նահանգներում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության վերաբերյալ որոշումներ կկայացնի միայն նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Միայն նախագահը (Թրամփը) կարող է որոշել, թե ինչպես շարունակել (Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության վերաբերյալ)», – ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգներն ուշադիր հետևում է Մոսկվայի և […] ...

Իրանը մտադիր չէ բանակցություններ վարել, քանի դեռ Իսրայելը շարունակում է հարձակումները

23:24 20.06.2025

Իրանը մտադիր չէ բանակցություններ վարել, քանի դեռ Իսրայելը շարունակում է հարձակումները

Իրանը պատրաստ է շարունակել խորհրդակցությունները Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և այլ եվրոպական երկրների հետ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ժնևում կայացած բանակցություններից հետո։ «Մենք աջակցում ենք «եվրոպական եռյակի»-ի և Եվրամիության մյուս երկրների հետ խորհրդակցությունների շարունակմանը և պատրաստ ենք նաև մոտ ապագայում ևս մեկ հանդիպում անցկացնել», – նրա խոսքերն է […] ...

Մեսսին տուգանայինից խփած գոլերի քանակով մոտեցել է Պելեին

23:16 20.06.2025

Մեսսին տուգանայինից խփած գոլերի քանակով մոտեցել է Պելեին

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին կարիերայում 68-րդ գոլն է խփել տուգանայինից, հայտնում է Onefootball-ը: «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրն այժմ 2 գոլով է հետ «Ֆուտբոլի արքա» Պելեից: Իսկ առաջատարն այս հաշվարկում Բրազիլիայի հավաքականի և ֆրանսիական «Լիոնի» նախկին, լեգենդար կիսապաշտպան Ժունինյո Պեռնամբուկանոն է: Նա կարիերայի ընթացքում տուգանայինից խփել է 77 գոլ: ...

BACK_TO_TOP