Կապիտալը հայրենիք չունի, բայց կապիտալի տերերը հայրենիք ունեն․ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+24.09 oC

Կապիտալը հայրենիք չունի, բայց կապիտալի տերերը հայրենիք ունեն․ Փաշինյան

22:04 08.09.2018

Սեպտեմբերի 8-ին Մոսկվայում՝ Ռուսաստանում հայ գործարարների հետ հանդիպմանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ գործարարները պետք է գործեն օրենքի սահմաններում` համոզված լինելով, որ ոչ ոք իրենց չի խաբի։

Կարևոր արձանագրումը, որ ես կուզենայի անել հետևյալն է` բոլորս էլ գիտենք , որ մեր տնտեսության մեջ ներգրավվածության առումով եղել են, գոյություն են ունեցել մի շարք սահմանափակումներ։ Ես այսօր, չնայած այս բանը մի քանի անգամ ասել եմ տարբեր առիթներով, ես այսօր ուզում եմ արձանագրել, որ այսօր մեր տնտեսության մեջ ներգրավվելու, տնտեսությանը մասնակցելու, որևէ ձևով բիզնես գործունեություն ծավալելու համար ՀՀ-ում որևէ մեկի համար չկա որևէ խոչընդոտ, որևէ մեկի համար չկա խանգարող պայմաններ, բացառությամբ, ոչ թե բացառությամբ`մի պայմանով, որ մենք պայմանավորվում ենք, որ մենք որ որևէ գործունեություն պետք է հիմնված լինի օրենքի և օրինականության վրա, այսինքն` մի ՀՀ կառավարության միակ ակնկալիքը որևէ ներդրողից, որևէ բիզնեսից դա հետևյալն է, որ պետք է գործունեությունը 100 տոկոսով համապատասխանի ՀՀ օրենքներին։

Մենք գիտենք, որ ՀՀ հարկային օրենսդրությունը և օրենսդրությունը այս առումով ունի բազմաթիվ պրոբլեմներ։ Երբեմն, այո, հիմնավորում են, որ ընկերությունները 100 տոկոսով օրենքով աշխատելու դեպքում, կարող են լուրջ վնասներ կրել։

Մենք այս ուղերձը նույնպես ընկալել ենք, և հիմա մենք պատրաստում ենք շատ էական և կարևոր փոփոխություններ ՀՀ հարկային օրենսգրքում, որպեսզի օրինական դաշտում իսկապես հնարավոր լինի աշխատել։

Եվ մեր ուղերձը հետևյալն է` Հայաստանում գործե՛ք, հարստացե՛ք և հարստացրե՛ք, որովհետև մենք հասկանում ենք, որ էն փոփոխությունները, տեսեք էսօր մարդիկ իրական տնտեսական փոփոխություններ են ակնկալում, բայց, եթե անկեղծ լինենք, էդ տնտեսական փոփոխությունների իրականացնողը պետք է ներդրողները լինեն, կառավարությունը պետք է պայմաններ ապահովի, վստահություն ներշնչի, կարողանա գործընկերային հարաբերություններ հաստատել բիզնեսի հետ, որպեսզի մարդիկ համոզված լինեն, որ իսկապես ոչ մեկ ոչ մեկին չի ուզում խաբի, «քցի»։
Ես հույս ունեմ` մեր կառավարությունը էս ընթացքում գոնե այդպիսի տպավորություն հասցրել է թողել, որ մենք լիարժեք ազնիվ ենք մեր մտադրություններում։ Էն ինչ, որ մենք բարձրաձայնում ենք, դա էն է` ինչ-որ կա մեր մտքում , կա մեր սրտում։ Մենք դա ենք ուզում և, իհարկե, ընդունված է ասել, որ կապիտալը հայրենիք չունի, մենք համաձայն ենք, որ կապիտալը հայրենիք չունի, բայց կապիտալի տերերը հայրենիք ունեն, և տվյալ դեպքում մեզ համար ամենակարևորը այն կապիտալն է, որի տերերը, որի տերերի հայրենիքը ՀՀ-ն է, Հայաստանն է, Արցախի Հանրապետությունն է, և ես հույս ունեմ, որ այս փայլուն հնարավորությունը մենք կօգտագործենք։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

BACK_TO_TOP