Թանկարժեք մետաղների գները նվազել են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2024
  • $
    387.81
  • RUBLE
    4.17
  • 415.62
WEATHER
+18.09 oC

Թանկարժեք մետաղների գները նվազել են

10:20 17.04.2024

NYMEX բորսայի ապրիլի 16-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի գները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`ոսկու գինը նվազել է 0.28%-ով և կազմել 2398.10 դոլար, արծաթի գինը նվազել է 2.39%-ով և կազմել 28.23 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 1.88%-ով և կազմել 964.00 դոլար:

Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էկոնոմիկայի նախարարի տեղակալը մասնակցել է Iran Expo 2024 արտահանման հնարավորությունների 6-րդ ցուցահանդեսին

18:42 29.04.2024

Էկոնոմիկայի նախարարի տեղակալը մասնակցել է Iran Expo 2024 արտահանման հնարավորությունների 6-րդ ցուցահանդեսին

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանն ԻԻՀ Թեհրանի միջազգային ցուցահանդեսների կենտրոնում մասնակցել է ապրիլի 27-ից մայիսի 1–ն անցկացվող Iran Expo 2024 արտահանման հնարավորությունների 6-րդ ցուցահանդեսին։ Նախարարի տեղակալն այցելել է նաև Չաբահարի ազատ տնտեսական գոտու տաղավար, որի գործադիր տնօրենը ներկայացրել է տարածաշրջանի արտադրական և արտահանման հնարավորություններին և հնարավոր համագործակցության վերաբերող հարցեր։ Iran Expo 2024-ին Հայաստանից մասնակցում […] ...

Ֆինանսների նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի՝ Հայաստանն ընդգրկող երկրների խմբի գործադիր տնօրենին

17:55 29.04.2024

Ֆինանսների նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի՝ Հայաստանն ընդգրկող երկրների խմբի գործադիր տնօրենին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 29-ին ընդունել է Համաշխարհային բանկի՝ Հայաստանն ընդգրկող երկրների խմբի գործադիր տնօրեն Եվգենի Ռուգենաաթին: Կողմերն անդրադարձել են Վաշինգտոնում տեղի ունեցած ԱՄՀ և ՀԲ Կառավարիչների խորհուրդների գարնանային հանդիպումների արդյունքներին: Նախարարը շնորհակալություն է հայտնել Գործադիր տնօրենին Բանկի կառավարիչների խորհրդում Հայաստանը հավուր պատշաճի ներկայացնելու և Հայաստանին վերաբերող ծրագրերի քննարկումներում հայկական կողմի տեսակետների արտահայտման […] ...

Տարադրամի փոխարժեքները ապրիլի 29-ին

10:30 29.04.2024

Տարադրամի փոխարժեքները ապրիլի 29-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 414 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 419 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,15 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.23 դրամ: ...

Անկարայում հայտարարել են, որ Ռուսաստանը փրկել է Թուրքիային էներգետիկ ճգնաժամից

23:20 28.04.2024

Անկարայում հայտարարել են, որ Ռուսաստանը փրկել է Թուրքիային էներգետիկ ճգնաժամից

Ռուսաստանի հետ գազի մատակարարման գործարքներն օգնեցին Թուրքիային խուսափել էներգետիկ ճգնաժամից, որը պատել է Արևմուտքը, ասել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը։ «Ռուսաստանի հետ մրցակցային գործարքներն օգնեցին Թուրքիային խուսափել էներգետիկ ճգնաժամից, որը պատել է արևմտյան երկրները»,- նախարարի խոսքերն է մեջբերում բրիտանական Financial Times թերթը։ Ըստ հրապարակման՝ Ռուսաստանը շարունակում է մնալ Թուրքիային բնական գազի ամենամեծ մատակարարը, որն […] ...

Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է «Հայաստանի գինիներ» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ

16:14 28.04.2024

Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է «Հայաստանի գինիներ» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 27-ին Կոտայքի մարզում հանդիպում է ունեցել «Հայաստանի գինիներ» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը։ Հանդիպման ընթացքում ներկայացվել են «Հայաստանի գինիներ» ՀԿ-ի գործունեությունն ու հիմնական նպատակները, կազմակերպության անդամների կողմից արտադրվող գինու արտահանման խթանմանն ուղղված քայլերն ու համատեղ […] ...

Ոսկերիչը ցրել է ոսկու և ոսկյա զարդերի մասին ամենատարածված առասպելները

23:42 27.04.2024

Ոսկերիչը ցրել է ոսկու և ոսկյա զարդերի մասին ամենատարածված առասպելները

Ոսկին համարվում է ամենաթանկ մետաղներից մեկը շատ հազարամյակների ընթացքում, ուստի ոսկու արդյունահանման հետ կապված հսկայական թվով առասպելներ և սխալ պատկերացումներ կան: Դրանցից ամենատարածվածը Gazeta.Ru-ի հետ զրույցում մեկնաբանել է ոսկերիչ Նատալյա Նախոդկինան։ Առաջին առասպելն այն է, որ ոսկին պետք է դեղին լինի: «Իր առաջնային տեսքով ոսկին իրականում վառ դեղին գույն ունի: Ինչ վերաբերում է ոսկուն, որը […] ...

BACK_TO_TOP