Ճապոնիայի հարավ-արևմուտքում 6,4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2024
  • $
    387.81
  • RUBLE
    4.17
  • 415.62
WEATHER
+29.09 oC

Ճապոնիայի հարավ-արևմուտքում 6,4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

22:16 17.04.2024

6,4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի հարավ-արևմուտքում՝ Սիկոկու և Կյուսյու կղզիների միջև, ցունամիի վտանգ չկա։ Այս մասին հայտնում է Ազգային օդերեւութաբանական ծառայությունը։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բունգո նեղուցում, որը միացնում է Ճապոնական ծովն ու Խաղաղ օվկիանոսը։ Օջախն ընկել է 50 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ուժեղ ցնցումներ են զգացվել Կոչի, Էհիմե, Օիտա, Հիրոսիմա և Յամագուչի պրեֆեկտուրաներում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կիևյան կամրջից ցած նետված 16-ամյա տղային ողջ են հայտնաբերել

12:59 30.04.2024

Կիևյան կամրջից ցած նետված 16-ամյա տղային ողջ են հայտնաբերել

Այսօր՝ ապրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարաման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից մարդ է ցած նետվել:Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:Ժամանել է նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանությա Մաշոտցի […] ...

Օպերատիվ իրավիճակը՝ հանրապետությունում

12:10 30.04.2024

Օպերատիվ իրավիճակը՝ հանրապետությունում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 29-30-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 86 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 10, անձնական ունեցվածքի գողության՝ 9, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու և ֆիզիկական ներգործության՝ 8-ական, հոգեկան ներգործության ու խարդախության՝ […] ...

Բայդենը կոչ է անում խստացնել զենքի նկատմամբ վերահսկողությունը

11:04 30.04.2024

Բայդենը կոչ է անում խստացնել զենքի նկատմամբ վերահսկողությունը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հյուսիսային Կարոլինայի Շառլոտ քաղաքում տեղի ունեցած հրաձգության ֆոնին Կոնգրեսին կոչ է արել խստացնել զենքի նկատմամբ վերահսկողությունը։ Ամերիկայի Շառլոտ քաղաքում հրաձգությունը տեղի է ունեցել տեղական ժամանակով երկուշաբթի կեսօրին։ Նախկինում հաղորդվում էր, որ միջադեպի հետեւանքով երեք իրավապահ է զոհվել, եւս հինգը վիրավորվել են։ Ինչպես նշվում է Սպիտակ տան կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ, […] ...

Մեքսիկայում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

10:49 30.04.2024

Մեքսիկայում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Մեքսիկայում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել. այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Նրա հաղորդմամբ՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է մոտ 537 հազար մարդ բնակչությամբ Տուկստլա Գուտիերես քաղաքից 64 կմ հարավ։ Օջախը գտնվում է 143 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։ ...

6 մարդ է զոհվել Աֆղանստանում մզկիթի վրա հարձակման հետևանքով

10:16 30.04.2024

6 մարդ է զոհվել Աֆղանստանում մզկիթի վրա հարձակման հետևանքով

Առնվազն վեց մարդ է զոհվել, ևս մեկը վիրավորվել է Աֆղանստանի արևմտյան Հերաթ նահանգի մզկիթի վրա զինված տղամարդու հարձակման հետևանքով, հայտնում է Pazhvak գործակալությունը՝ հղում անելով պաշտոնյային։ «Ինչպես հաղորդել է պաշտոնյան երեքշաբթի օրը, առնվազն վեց մարդ է զոհվել, ևս մեկը վիրավորվել է արևմտյան Հերաթ նահանգի մզկիթի վրա անհայտ անձի հարձակման հետևանքով»,- հայտնում է գործակալությունը։ France-Presse գործակալությունը, […] ...

Ճապոնիայում դպրոցականներ տեղափոխող ավտոբուսը բախվել է բեռնատարին. կան վիրավորներ

09:54 30.04.2024

Ճապոնիայում դպրոցականներ տեղափոխող ավտոբուսը բախվել է բեռնատարին. կան վիրավորներ

Ճապոնական Յոկոհամա քաղաքում երեքշաբթի օրը բախվել են դպրոցականներ տեղափոխող զբոսաշրջային ավտոբուսը և բեռնատարը, ինչի հետևանքով ինը մարդ հոսպիտալացվել է, հաղորդում է NHK հեռուստաալիքը։ Բախումը տեղի է ունեցել խաչմերուկում: Ծանր վնասվածքներ է ստացել բեռնատարի վարորդը, վիրավորվել է զբոսաշրջային ավտոբուսի 7 դեռահաս և բեռնատարում գտնվող մեկ ուղևոր։ Բեռնատարն այնքան է վնասվել, որ ստիպված են եղել քարշակել։ Ոստիկանությունը […] ...

BACK_TO_TOP