Վեդանտ Պատելն անդրադարձել է ՌԴ խաղաղապահ ուժերի՝ Լեռնային Ղարաբաղից դուրսբերմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2024
  • $
    388.00
  • RUBLE
    4.16
  • 416.21
WEATHER
+25.09 oC

Վեդանտ Պատելն անդրադարձել է ՌԴ խաղաղապահ ուժերի՝ Լեռնային Ղարաբաղից դուրսբերմանը

11:12 18.04.2024

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը ճեպազրույցում անդրադարձել է ՌԴ խաղաղապահ ուժերի՝ Լեռնային Ղարաբաղից դուրսբերմանը։ Նրան խնդրել են մեկնաբանել, թե ինչ ազդեցություն կունենա Հարավային Կովկասի իրավիճակի վրա այն, որ ՌԴ-ն հանում է իր զորքերը Լեռնային Ղարաբաղից և տեղափոխում է Ուկրաինա:

«Ինչպես գիտեք, մենք մասնակից չենք եղել եռակողմ բանակցությունների, որով ավարտվեցին մարտերը Լեռնային Ղարաբաղում 2020 թվականին և այդ տարածաշրջանում ռուսական զորքեր տեղակայվեցին: Անկեղծ ասած, մենք չենք տեսել որևէ բան, որը ցույց տա, որ Ռուսաստանի զինված ուժերը նպաստում են ավելի խաղաղ և կայուն հարավկովկասյան տարածաշրջանին, և անցյալ տարվա աշնանը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունները բավականին մատնանշող են այդ իմաստով, և դա ևս մեկ կարևոր կետ կամ օրինակ է, թե Ռուսաստանը որքան ոչ վստահելի դաշնակից կամ գործընկեր է»,- հայտնել է Վեդանտ Պատելը:

Նա հավելել է, որ ԱՄՆ-ը վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ հասնելու տևական և արժանապատիվ խաղաղության:

«Պատրաստ ենք շարունակել աջակցել այս գործընթացին»,-հավելել է նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ շարունակել է օտարերկրյա գործակալների մասին օրենքի քննարկումը

12:52 01.05.2024

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ շարունակել է օտարերկրյա գործակալների մասին օրենքի քննարկումը

Վրաստանի խորհրդարանի պատգամավորները լիագումար նիստում շարունակել են երկրորդ ընթերցման շրջանակներում քննարկել օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը։ Հանդիպումն ուղիղ հեռարձակվում է օրենսդիր մարմնի կայքում։ Հանդիպման մեկնարկին նախորդել է պատգամավորների ծեծկռտուքը։ Խորհրդարանական մեծամասնության և ընդդիմության ներկայացուցիչները վիճաբանել են։ Պատճառը ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ, պատգամավոր Լևան Խաբեիշվիլիի շուրջ ստեղծված իրավիճակն էր, ով ապրիլի 30-ին տուժել էր հատուկ […] ...

Գազայում զոհերի թիվն աճել է

12:44 01.05.2024

Գազայում զոհերի թիվն աճել է

2023 թվականի հոկտեմբերի սկզբից Գազայի հատվածում իսրայելական ուժերի կողմից ռազմական գործողության հետևանքով զոհվել է գրեթե 34,6 հազար պաղեստինցի։ Այս տվյալները տրամադրել է Պաղեստինի անկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի հատվածում իսրայելական ագրեսիայի զոհերի թիվը հասել է 34 568-ի, ևս 77765 մարդ վիրավորվել է»,- ասվում է Առողջապահության նախարարության պաշտոնական հեռագրային ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Գերատեսչությունը հավելել է, որ […] ...

Տոկաևը ողջունել է Ալմաթիում ԱԳ նախարարների մակարդակով բանակցություններ վարելու Բաքվի և Երևանի համաձայնությունը

12:25 01.05.2024

Տոկաևը ողջունել է Ալմաթիում ԱԳ նախարարների մակարդակով բանակցություններ վարելու Բաքվի և Երևանի համաձայնությունը

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ողջունում է Բաքվի և Երևանի համաձայնությունը՝ բանակցություններ վարելու, խաղաղության պայմանագիր նախապատրաստելու համար։ Այս մասին ասվում է Ղազախստանի ղեկավարի հայտարարության մեջ, որը հրապարակել է նրա մամուլի ծառայությունը։ «Ես ողջունում եմ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության համաձայնությունը՝ ղազախական կողմի առաջարկով բանակցություններ վարելու արտաքին գործերի նախարարների մակարդակով, երկու պետությունների միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման շուրջ։ […] ...

Ալիևի կարծիքով՝ եվրոպական տերությունները նեոգաղութատիրության քաղաքականություն են վարում

12:14 01.05.2024

Ալիևի կարծիքով՝ եվրոպական տերությունները նեոգաղութատիրության քաղաքականություն են վարում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է եվրոպական մի քանի խոշոր երկրների կողմից վարվող նեոգաղութատիրության քաղաքականությանը վերջ դնելու անհրաժեշտության մասին։ «Մենք չենք կարող թույլ տալ, որ եվրոպական որոշ խոշոր երկրներ 21-րդ դարում այլ երկրներին վերաբերվեն որպես գաղութների, աշխարհը չպետք է աչք փակի նեոգաղութատիրության զզվելի պրակտիկայի վրա», – ասել է Ադրբեջանի ղեկավարը` ելույթ ունենալով «Երկխոսություն հանուն խաղաղության […] ...

ԱՄՆ դեսպանատունն այսօր փակ է

11:25 01.05.2024

ԱՄՆ դեսպանատունն այսօր փակ է

Երևանում ԱՄՆ դեսպանատունը հայտնում է, որ այսօր դիվանագիտական հաստատությունը փակ է: «Շնորհավո՜ր Աշխատանքի օրը։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ դեսպանատունն այսօր փակ է»,-նշվում է դեսպանատան ֆեյսբուքյան էջում։ ...

Ծովինար Համբարձումյանը իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին

10:57 01.05.2024

Ծովինար Համբարձումյանը իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին

Իտալիայում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ Ծովինար Համբարձումյանը իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Սինդի Մաքքեյնին: Արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում գործադիր տնօրեն Մաքքեյնը շնորհավորել է մշտական ներկայացուցիչ Համբարձումյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթեց կառույցի հետ համագործակցության առաջմղման հարցում: Կողմերը մտքեր են […] ...

BACK_TO_TOP