Վաշինգտոնը Թբիլիսիին կոչ է անում չանտեսել նախազգուշացումները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+32.09 oC

Վաշինգտոնը Թբիլիսիին կոչ է անում չանտեսել նախազգուշացումները

11:43 18.04.2024

Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելն արձագանքել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից կրկին նախաձեռնած և առաջին ընթերցմամբ ընդունված «գործակալների օրենքին»: Նա կոչ է արել Վրաստանի իշխանություններին չանտեսել նախազգուշացումները, որ օրենքի նախագիծը չի համապատասխանում Եվրամիության նորմերին,  փոխանցում է «Ալիք մեդիան»:

«Մենք խորապես մտահոգված ենք, որ այս օրինագիծը եթե ընդունվի, կխարանի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, որոնք աշխատում են բարելավել Վրաստանի քաղաքացիների կյանքը, և լրատվամիջոցներին, որոնք տեղեկատվություն են տրամադրում հանրությանը», — ապրիլի 17-ին ասել է Պատելը:

Նրա խոսքով, ԱՄՆ-ը վստահ է, որ քաղաքացիական հասարակությունն ու լրագրությունը ցանկացած ժողովրդավարական հասարակության հիմնաքարն են. «Մենք կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը լսել նախազգուշացումներն այն մասին, որ այս օրենքի նախագիծը չի համապատասխանում Եվրամիության նորմերին ու արժեքներին և իսկապես բացասաբար կանդրադառնա Եվրամիության ճանապարհին Վրաստանի առաջընթացի վրա»:

Նշենք, որ երեք օր անընդմեջ վրաց քաղհասարակությունն ու եվրոպական հեռանկարով մտահոգ քաղաքացիները բազմահազարանոց բողոքի ակցիաներ են անցկացնում Թբիլիսիի խորհրդարանի շենքի դիմաց՝ ընդդեմ «ռուսական օրենքի»: Փաստացի՝ Ռուսթավելիի պողոտան երեկոյան 19:00-ից կաթվածահար էր լինում: Երեկ բողոքի ակցիան շարունակվել է Վրաստանի կառավարության շենքի մոտ, որտեղ մոբիլիզացված էին հատուկջոկատայիններ, ոստիկանական խումբ և ջրջան մեքենա: Խաղաղ ցուցարարներից ոմանց բերման են ենթարկել, այդ թվում` ընդդիմադիր պատգամավոր Ալեկո Էլիսաշվիլիին։

Ցուցարարները պահանջել են ազատ արձակել բողոքի ցույցի ժամանակ բերման ենթարկվածներին։ Ցուցարարները կառավարության անդամներին անվանել են ռուսներ, պահանջել են թույլ տալ մտնել կառավարության շենք` նշելով, որ դա իրենց սահմանադրական իրավունքն է։ Ցուցարարները վանկարկել են` «Ռուսաստանի ստրուկներ», «ուժը ժողովրդին է պատկանում» և այլ կոչեր։

Ցուցարարները բողոքի ակցիան կշարունակեն նաև այսօր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էմանուել Մակրոնի հետ քննարկեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր․ Փաշինյան

20:38 14.07.2025

Էմանուել Մակրոնի հետ քննարկեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր․ Փաշինյան

Ելիսեյան պալատում կայացած հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Էմանուել Մակրոնին Ֆրանսիայի ազգային տոնի առիթով։ «Քննարկեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանը։ ...

Թրամփը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կկարգավորեն հակամարտությունը

20:32 14.07.2025

Թրամփը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կկարգավորեն հակամարտությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը մոտ է հաջող լուծմանը։ «Եվ մենք լուծել ենք մեկ այլ խնդիր՝ Հայաստանի և Ադրբեջանի խնդիրը։ Կարծես թե այն մոտ է ավարտին։ Մոտ է հաջող ավարտին», – ասել է Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեի հետ հանդիպման ժամանակ։ ...

Թրամփը խոսել է Ուկրաինային ռազմական օգնության հետագա մատակարարումների մասին

20:25 14.07.2025

Թրամփը խոսել է Ուկրաինային ռազմական օգնության հետագա մատակարարումների մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Կիևին տրամադրվող ապագա ռազմական օգնությունը կներառի ոչ միայն հրթիռներ, այլև Patriot մարտկոցներ, որոշ երկրներ Կիևին կտրամադրեն իրենց առկա Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը, իսկ ԱՄՆ-ն կհամալրի իր զինանոցները նոր համակարգերով։ Անցյալ շաբաթ Թրամփը հայտարարեց, որ ՆԱՏՕ-ն, որի անդամ է Վաշինգտոնը, կվճարի ամերիկյան զենքի համար, որը դաշինքը հետագայում […] ...

Պուտինի հետ իմ զրույցները միշտ շատ հաճելի են․ Թրամփ

20:16 14.07.2025

Պուտինի հետ իմ զրույցները միշտ շատ հաճելի են․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հաճախ է շփվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և նշել, որ իրենց զրույցները «միշտ շատ հաճելի են»։ «Ես հաճախ եմ նրա (Պուտինի – խմբ.) հետ խոսում այս պատերազմն ավարտելու մասին։ Նրա հետ իմ զրույցները միշտ շատ հաճելի են», – ասել է ամերիկացի առաջնորդը՝ Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում՝ […] ...

Արհեստական բանականությունը կդառնա բոլոր մարդկանցից ավելի խելացի․ Մասկ

20:09 14.07.2025

Արհեստական բանականությունը կդառնա բոլոր մարդկանցից ավելի խելացի․ Մասկ

Իլոն Մասկը հայտարարել է, որ արհեստական բանականությունն (ԱԲ) իր հնարավորություններով արդեն գերազանցում է մարդկանց մեծամասնությանը, իսկ հինգ տարի անց կգերազանցի ամբողջ մարդկությանը։ «Արհեստական բանականությունն արդեն շատ ավելի խելացի է, քան մարդկանց մեծ մասը, բայց դեռևս ոչ բոլոր ժամանակների բոլոր մարդկանցից ավելի խելացի։ Այնուամենայնիվ, դա այդպիսին կդառնա», – գրել է Մասկը X-ում։ Նրա գնահատականների համաձայն՝ դա […] ...

SHANTNEWS

20:00 14.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP