TikTok-ը Կիևի խնդրանքով արգելափակել է «քարոզչություն տարածող» 24 ալիք – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2024
  • $
    388.00
  • RUBLE
    4.16
  • 416.21
WEATHER
+24.09 oC

TikTok-ը Կիևի խնդրանքով արգելափակել է «քարոզչություն տարածող» 24 ալիք

12:53 18.04.2024

TikTok սոցիալական ցանցը Ուկրաինայի խնդրանքով արգելափակել է իր տարածքում «ապատեղեկատվություն տարածող  24 ալիք»։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ապատեղեկատվության հակազդման կենտրոնը։

«Արդեն արգելափակվել են 24 ալիքներ, որոնք խթանում էին ռուսամետ նարատիվները», – ասվում է կենտրոնի Telegram ալիքում:

Գերատեսչությունում հավելել են, որ ալիքների արգելափակման աշխատանքները կշարունակվեն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ դեսպանատունն այսօր փակ է

11:25 01.05.2024

ԱՄՆ դեսպանատունն այսօր փակ է

Երևանում ԱՄՆ դեսպանատունը հայտնում է, որ այսօր դիվանագիտական հաստատությունը փակ է: «Շնորհավո՜ր Աշխատանքի օրը։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ դեսպանատունն այսօր փակ է»,-նշվում է դեսպանատան ֆեյսբուքյան էջում։ ...

Ծովինար Համբարձումյանը իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին

10:57 01.05.2024

Ծովինար Համբարձումյանը իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին

Իտալիայում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ Ծովինար Համբարձումյանը իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Սինդի Մաքքեյնին: Արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում գործադիր տնօրեն Մաքքեյնը շնորհավորել է մշտական ներկայացուցիչ Համբարձումյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթեց կառույցի հետ համագործակցության առաջմղման հարցում: Կողմերը մտքեր են […] ...

Տյումենի մարզում ջրի մակարդակի կտրուկ բարձրացում է գրանցվել

10:24 01.05.2024

Տյումենի մարզում ջրի մակարդակի կտրուկ բարձրացում է գրանցվել

Սելավաջրերի ինտենսիվ աճ է նկատվել Տյումենի մարզի երեք շրջաններում։ Այս մասին հայտնում է մարզային կառավարության տեղեկատվական կենտրոնի Telegram ալիքը։ Կենտրոնի տվյալներով՝ ջրի ինտենսիվ աճ է նկատվել Աբացկի, Ուպորովսկի և Վիկուլովսկի շրջաններում։ Տեղի բնակիչներին կոչ է արվել սահմանափակ շարժունակությամբ և վատառողջ մարդկանց տեղափոխել անվտանգ գոտի։ Ապրիլի 30-ին Վիկուլովոյի մոտ գտնվող Իշիմ գետում ջրի մակարդակը հասել էր […] ...

Հարբած տղամարդը հարձակվել է բիզոնի վրա և դաշտով մեկ հետապնդել կենդանուն

10:05 01.05.2024

Հարբած տղամարդը հարձակվել է բիզոնի վրա և դաշտով մեկ հետապնդել կենդանուն

Yellowstone ազգային պարկում հարբած այցելուն հարձակվել է բիզոնի վրա և ոտքով հարվածել դրանցից մեկին։ Այս մասին հայտնում է Ազգային պարկի ծառայությունը։ Հարբած տղամարդը դաշտով մեկ հետապնդել է կենդանուն և վնասվածքներ ստացել։ 40-ամյա Քլարենս Յոդերը տեղափոխել է բժշկական կենտրոն, որից հետո տեղափոխվել Գալաթին շրջանի կալանավայր։ Ամերիկացուն մի քանի մեղադրանք է առաջադրվել և կարող է մինչև հինգ […] ...

Թուրքիայում ձերբակալվել է ԴԱԻՇ-ի հետ կապեր ունեցող ավելի քան 40 կասկածյալ

09:56 01.05.2024

Թուրքիայում ձերբակալվել է ԴԱԻՇ-ի հետ կապեր ունեցող ավելի քան 40 կասկածյալ

«Իսլամական պետություն» խմբավորման ենթադրյալ կողմնակիցներ են ձերբակալվել Թուրքիայի 12 նահանգներում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ երկրի ներքին գործերի նախարար Ալի Էրլիկայային հղումով։ Ներքին գործերի նախարարության ղեկավարի խոսքով՝ գործողությունների ընթացքում, ընդհանուր առմամբ, բերման է ենթարկվել 41 մարդ, որոնցից 10-ը գերեվարվել է Ստամբուլում։ Նշվում է, որ բերման ենթարկվածների մոտ հայտնաբերվել է հրազեն։ Ապրիլի 29-ին Ալի Երլիկայան հայտնել […] ...

Չինաստանում ավտոճանապարհի փլուզման հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել

09:27 01.05.2024

Չինաստանում ավտոճանապարհի փլուզման հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել

Չինաստանի հարավում արագընթաց մայրուղու փլուզման հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել, արգելափակվել է 18 ավտոմեքենա, իսկ ավելի քան 30 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը։ Հստակեցվում է, որ արտակարգ դեպքը տեղի է ունեցել չորեքշաբթի օրը Գուանդուն նահանգից Ֆուջյան նահանգ տանող արագընթաց մայրուղու վրա։ «Արտակարգ իրավիճակի հետևանքով 18 ավտոմեքենա մնացել է փլատակների տակ, […] ...

BACK_TO_TOP