Քրեական վարույթը մեկ քննչական մարմնից մյուսին փոխանցելու հնարավորություն. աշխատանքային քննարկում Արդարադատության նախարարությունում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2024
  • $
    388.00
  • RUBLE
    4.16
  • 416.21
WEATHER
+15.09 oC

Քրեական վարույթը մեկ քննչական մարմնից մյուսին փոխանցելու հնարավորություն. աշխատանքային քննարկում Արդարադատության նախարարությունում

15:06 18.04.2024

Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանի համակարգմամբ՝ կազմակերպվել է քննարկում Ազգային ժողովի պատգամավոր Արփինե Դավոյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ։

Նախագծով առաջարկվում է ՀՀ գլխավոր դատախազին օժտել լրացուցիչ գործիքակազմով՝ բացառիկ դեպքերում՝ բացի անաչառության ապահովման նպատակից, նաև քննության համակողմանիությունն ապահովելու նպատակով քրեական վարույթը մեկ քննչական մարմնից մեկ այլ քննչական մարմնի փոխանցելու հնարավորությամբ:

Քննարկման նպատակն էր՝ ձևավորել նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկների վերջնական տարբերակը, որի արդյունքում՝ որոշվել է Արդարադատության նախարարության կողմից առաջարկված կոնսենսուսային նոր տարբերակի հիմքով՝ Վարչապետի աշխատակազմ ներկայացնել ընդունելի ձևակերպումների համաձայնեցված տարբերակ:

Քննարկմանը մասնակցել են Գլխավոր դատախազության, Քննչական կոմիտեի, Հակակոռուպցիոն կոմիտեի, Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

21:58 30.04.2024

Լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Իրականացվում է քննություն՝ պարզելու ապրիլի 30-ին ՀՀ ազգային ժողովի բակում լրագրողի մասնագիտական գործունեությունը առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ 2024թ․ ապրիլի 30-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 11:50-ի սահմաններում, ՀՀ ազգային Ժողովի բակում Civic.am լրատվական գործակալության լրագրող Դավիթ Լևոնյանին է մոտեցել ՀՀ ԱԺ պատգամավորներից մեկի օգնական Ա․Ս․-ն, ով քաղաքական […] ...

Քրեակատարողական հիմնարկներում խուզարկությամբ հայտնաբերվել են բջջային հեռախոսներ և այլ արգելված իրեր

18:39 30.04.2024

Քրեակատարողական հիմնարկներում խուզարկությամբ հայտնաբերվել են բջջային հեռախոսներ և այլ արգելված իրեր

ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությունը, շարունակելով անզիջում պայքարը թմրամիջոցների, բջջային հեռախոսների, արգելված իրերի ձեռք բերման և ապօրինի շրջանառության դեմ, բոլոր քրեակատարողական հիմնարկներում պարբերաբար ձեռնարկում է տարաբնույթ միջոցառումներ։ Ապրիլի 30-ին Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանի հանձնարարությամբ քրեակատարողական հիմնարկներում իրականացվել են չնախատեսված խուզարկություններ, որոնց արդյունքում ծառայողները տարբեր թաքստոցներից հայտնաբերել են 16 բջջային հեռախոս, 4 ականջակալ, 2 […] ...

ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում լրագրողների մասնագիտական գործունեությանն առերևույթ խոչընդոտելու կամ թիրախավորման և առերևույթ բռնության դեպքերը

18:15 30.04.2024

ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում լրագրողների մասնագիտական գործունեությանն առերևույթ խոչընդոտելու կամ թիրախավորման և առերևույթ բռնության դեպքերը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խիստ մտահոգիչ է համարում վերջին շրջանում զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների մասնագիտական գործունեությանն առերևույթ խոչընդոտելու կամ նրանց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` թիրախավորման և առերևույթ բռնության դեպքերը: «ՄԻՊ աշխատակազմի կողմից իրականացվող մշտադիտարկումների արդյունքում վեր հանված դեպքերի կապակցությամբ՝ Պաշտպանի հանձնարարությամբ կապ է հաստատվել ԶԼՄ ներկայացուցիչների հետ՝ միջադեպերի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով: Պարզաբանումներ են […] ...

Իրանի արտակարգ և լիազոր դեսպանը հյուրընկալվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում

17:54 30.04.2024

Իրանի արտակարգ և լիազոր դեսպանը հյուրընկալվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Ն. Գ. Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը: Հաշվի առնելով երկու հարևան երկրների միջև առկա համագործակցային ուղղությունների լայն շրջանակը՝ կողմերն այդ համատեքստում կարևորել են նաև իրավապահ ոլորտում գործընկերային հարաբերությունների հաստատումը, մասնավորապես՝ ԻԻՀ-ում համանման գործառույթներ իրականացնող կառույցների հետ համագործակցության ձևավորման ու փորձի […] ...

36 կգ ոսկյա ձուլակտորներ և 293 միլիոն ռուբլի. ավազակության փաստով նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է

17:36 30.04.2024

36 կգ ոսկյա ձուլակտորներ և 293 միլիոն ռուբլի. ավազակության փաստով նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է

Ավազակային հարձակման վերաբերյալ հաղորդումը ոստիկանության Մալաթիայի բաժնում ստացվեց ապրիլի 10-ին: Իրավապահների գործողություններն առաջին արդյունքները տվին հենց նույն օրը. որոշիչ էին իրավապահների պրոֆեսիոնալիզմը, տարբեր կառույցների ծառայողների համագործակցությունը և արագությունը: Հետո պիտի պարզվեր, որ կատարվածը նախօրոք մանրակրկիտ ծրագրած, դերաբաշխումը հետևողականորեն կատարած, հանցագործության հետքերը վերացնելու հնարավոր միջոցները ձեռնարկած հափշտակություն էր: Բայց արդեն այսօր դեպքին կարող ենք անդրադառնալ փաստական […] ...

ԵՊՀ-ի ապագա իրավաբանները հյուրընկալվել են ՄՊՀ-ում, մասնակցել հանձնաժողովի նիստին

16:47 30.04.2024

ԵՊՀ-ի ապագա իրավաբանները հյուրընկալվել են ՄՊՀ-ում, մասնակցել հանձնաժողովի նիստին

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն այսօր հյուրընկալել էր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մի խումբ ուսանողների: Ապագա իրավաբանները մասնակցել են հանձնաժողովի նիստին, որի օրակարգում նաև ՄՊՀ 2023 թվականի գործունեության հաշվետվության հաստատման հարցն էր: ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը, ողջունելով մասնակիցներին, նշել է, որ հանձնաժողովի նիստերին ուսանողների մասնակցությունն արդեն լավ ավանդույթ է դարձել, որի նպատակն է ապագա մասնագետներին ծանոթացնել հանձնաժողովի գործառույթներին, […] ...

BACK_TO_TOP