09:29 19.04.2024
Կոմպոզիտոր, երաժշտական պրոդյուսեր Անդրանիկ Բերբերյանը «Անահիտ» 4-րդ մրցանակաբաշխության շրջանակում արժանացել է մրցանակի «Ֆիլմի լավագույն երաժշտություն» անվանակարգում։ Նա մրցանակը ստացել է Օսկարի առաջադրված «Ամերիկացի» (2022, ռեժիսոր՝ Մայքլ Գյուրջյան) ֆիլմի երաժշտության համար։ Նույն անվանակարգում առաջադրված էր նաև կոմպոզիտորի «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» (2023, ռեժիսոր Էդգար Բաղդասարյան) ֆիլմի երաժշտությունը։ Վերջին ֆիլմն արժանացել է Լավագույն հնչյունային ձևավորում մրցանակին, հնչյունային ձևավորումն իրականացրել է Բերբերյանի Berberyan Production Studios-ը՝ ի դեմս Տիգրան Կուզիկյանի։ Լավագույն վավերագրական ֆիլմ անվանակարգում մրցանակ ստացավ «Արշալույսի լուսաբացը» (2022, ռեժիսոր՝ Իննա Սահակյան), որում ևս հնչում է Բերբերյանի հեղինակած երաժշտությունը։
Բացի այդ, նշենք, որ մրցանաբաշխության կարճամետրաժ և անիմացիոն անվանակարգերում առաջադրվել էին Բերբերյանի երաժշտությամբ «9.1.6» (2023?, ռեժիսոր՝ Հրաչյա Զաքարյան) և «Վերադարձ դեպի ռոք» (2022, ռեժիսոր՝ Գոռ Ենգոյան)։
«Յուրաքանչյուր ֆիլմ եզակի ճանապարհորդություն է դեպի մարդկային զգացմունքների չբացահայտված ոլորաններ: Ես խորապես երախտապարտ եմ մրցանակաբաշխության ժյուրիի անդամներին՝ կատարված աշխատանքն ըստ արժանվույն գնահատելու համար։ Առանձնակի ուրախ եմ, որ իմ և մեր ստուդիայի աշխատանքներն ընդգրկված էին «Անահիտ»-ի տարբեր անվանակարգերում, և արժանացել են մասնագետների բարձր գնահատականի։ Շնորհակալ եմ իմ թիմակիցներին, և բոլոր նրանց, ովքեր նպաստել են այս հաղթանակին»,-նշում է Անդրանիկ Բերբերյանը։
Հավելենք, որ «Ամերիկացի» ֆիլմի երաժշտությունը ձայնագրվել է Հայսատանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից՝ ի դեմս մաեստրո Էդուարդ Թոփչյանի և գլխավոր մենակատար՝ ջութակահար Անուշ Նիկողոսյանի։ Ֆիլմի երաժշտության ձայնագրմանը մասնակցել են նաև մի շարք մենակատարներ՝ հաղորդելով երաժշտությանը և՛ ազգային, և՛ դասական նվագարանների առանձնահատկություններ` քանոն, դուդուկ, ուդ, թառ, դափ, կոպալ, սանթուր, բլուլ, կիթառ, կլարնետ, ալտ:
Նշենք, որ Անդրանիկ Բերբերյանը հեղինակել է ﬕ շարք հայտնի ֆիլﬔրի երաժշտություն «Կյանք ու կռիվ » (2016), «Կյանք ու կռիվ 2» (2017թ.), «Էրկեն կիշեր» (2018թ.), «Կաֆկայի երազը» (2020), «Սողոմոնի երգերը» (2020թ.), «Ավրորայի Լուսաբացը» (2022), «Ամերիկացի» (2022), «Nowhere» (2023), «Վերադարձ դեպի ռոք» (2023), «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» (2024), «Սևանիկ» (2023) և այլն: Հեղինակել է երաժշտություն տարբեր ժանրերի ավելի քան 30 ֆիլմերի, նվագախմբերի, անսամբլերի և սոլո երաժշտական գործիքների համար։
20:32 14.07.2025
Թրամփը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կկարգավորեն հակամարտությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը մոտ է հաջող լուծմանը։ «Եվ մենք լուծել ենք մեկ այլ խնդիր՝ Հայաստանի և Ադրբեջանի խնդիրը։ Կարծես թե այն մոտ է ավարտին։ Մոտ է հաջող ավարտին», – ասել է Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեի հետ հանդիպման ժամանակ։ ...
20:25 14.07.2025
Թրամփը խոսել է Ուկրաինային ռազմական օգնության հետագա մատակարարումների մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Կիևին տրամադրվող ապագա ռազմական օգնությունը կներառի ոչ միայն հրթիռներ, այլև Patriot մարտկոցներ, որոշ երկրներ Կիևին կտրամադրեն իրենց առկա Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը, իսկ ԱՄՆ-ն կհամալրի իր զինանոցները նոր համակարգերով։ Անցյալ շաբաթ Թրամփը հայտարարեց, որ ՆԱՏՕ-ն, որի անդամ է Վաշինգտոնը, կվճարի ամերիկյան զենքի համար, որը դաշինքը հետագայում […] ...
20:16 14.07.2025
Պուտինի հետ իմ զրույցները միշտ շատ հաճելի են․ ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հաճախ է շփվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և նշել, որ իրենց զրույցները «միշտ շատ հաճելի են»։ «Ես հաճախ եմ նրա (Պուտինի – խմբ.) հետ խոսում այս պատերազմն ավարտելու մասին։ Նրա հետ իմ զրույցները միշտ շատ հաճելի են», – ասել է ամերիկացի առաջնորդը՝ Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում՝ […] ...
20:09 14.07.2025
Արհեստական բանականությունը կդառնա բոլոր մարդկանցից ավելի խելացի․ ՄասկԻլոն Մասկը հայտարարել է, որ արհեստական բանականությունն (ԱԲ) իր հնարավորություններով արդեն գերազանցում է մարդկանց մեծամասնությանը, իսկ հինգ տարի անց կգերազանցի ամբողջ մարդկությանը։ «Արհեստական բանականությունն արդեն շատ ավելի խելացի է, քան մարդկանց մեծ մասը, բայց դեռևս ոչ բոլոր ժամանակների բոլոր մարդկանցից ավելի խելացի։ Այնուամենայնիվ, դա այդպիսին կդառնա», – գրել է Մասկը X-ում։ Նրա գնահատականների համաձայն՝ դա […] ...
19:54 14.07.2025
«Ռեալ»-ն ու «Լիվերպուլ»-ը կարող են աստղային փոխանակում կատարելՄադրիդի «Ռեալը» և «Լիվերպուլը» այս ամառ կարող են աստղային փոխանակում կատարել, փոխանցում է armsport.am-ը: Ըստ Real Madrid Confidential-ի՝ բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն կարող է տեղափոխվել «Էնֆիլդ», իսկ ֆրանսիացի պաշտպան Իբրահիմա Կոնատեն՝ «Սանտյագո Բեռնաբեու»։ «Կարմիրները» նաև պատրաստ են վճարել լրացուցիչ 35 միլիոն եվրո։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ 26-ամյա Կոնատեն ցանկանում է կարիերան շարունակել մադրիդյան գրանդի կազմում։ […] ...