ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է ավելի քան 20 մլն ՀՀ դրամ. ԲԸՏՄ-ն ներկայացրել է մարտ ամսվա ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+31.09 oC

ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է ավելի քան 20 մլն ՀՀ դրամ. ԲԸՏՄ-ն ներկայացրել է մարտ ամսվա ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը

09:40 19.04.2024

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ներկայացրել է հաշվետվություն 2024 թվականի մարտ ամսվա ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ: Ըստ այնմ՝

ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով իրականացված վերահսկողական և/կամ օրենքով սահմանված այլ գործառույթների իրականացման ընթացքում արձանագրվել է 157 դեպք:

Բուսական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է 68 դեպք։ Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 74 հաշվարկ՝ 38.091.496 ՀՀ դրամի չափով։ Հարուցվել է 14 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 7 որոշում, նշանակվել 700․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կարճվել է 5 վարչական վարույթ:

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է 4 դեպք։ Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 2 հաշվարկ՝ 26.000 ՀՀ դրամի չափով։ Հարուցվել է 4 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 4 որոշում, նշանակվել 140․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կարճվել է 49 վարչական վարույթ:

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտում արձանագրվել է 30 դեպք։ Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 3 հաշվարկ՝ 18․891․395 ՀՀ դրամի չափով։ Հարուցվել է 27 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 24 որոշում, նշանակվել 750․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կարճվել է 3 վարչական վարույթ:

Ընդերքի պահպանության ոլորտում արձանագրվել է 1 դեպք։ Հարուցվել է 1 վարչական վարույթ։

Իրականացվել է թվով 6 չափագրման աշխատանք՝ տրավերտինի, բազալտախառն լեռնային զանգվածի և ավազանման լեռնայի զանգվածի ապօրինի արդյունահանման դեպքերով։

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում կամ աղավաղված ներկայացման վերաբերյալ արձանագրվել է 15 դեպք։ Հարուցվել է 15 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 22 որոշում, նշանակվել 900.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կարճվել է 4 վարչական վարույթ:

ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 33 հանձնարարագիր։ Իրականացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի 20 հաշվարկ՝ 24.249.220 ՀՀ դրամի չափով։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 38 որոշում, նշանակվել 7.850.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կարճվել է 1 վարչական վարույթ:

13 տնտեսավարող սուբյեկտի գործունեություն կասեցվել է, տրվել է պարտադիր կատարման 11 հանձնարարական՝
• վտանգավոր նյութեր, արտադրության ու սպառման թափոններ -5,
• ջրային ռեսուրսների օգտագործում և պահպանություն – 3,
• հողերի օգտագործման և պահպանության -2,
• մթնոլորտային օդի պահպանության -1։

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 32 գործ (բռնագանձման ենթակա գումարի չափը՝ 15.386.202 ՀՀ դրամ)։

ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 20.467.982 ՀՀ դրամ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը հնչեցրել է ավելի վաղ խոստացած «կարևոր հայտարարությունը» Ռուսաստանի մասին

21:00 14.07.2025

Թրամփը հնչեցրել է ավելի վաղ խոստացած «կարևոր հայտարարությունը» Ռուսաստանի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը Ռուսաստանի վերաբերյալ նախկինում հայտարարված «կարևոր» հայտարարության ժամանակ նշել է, որ «շատ դժգոհ է» Մոսկվայից։ «Եվ այսօր այստեղ գտնվելու պատճառներից մեկն այն է, որ լսեք, որ մենք շատ դժգոհ ենք Ռուսաստանից», – ասել է Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեի հետ հանդիպումից հետո։ Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ […] ...

Հրդեհավտանգ վայրերում, մասնավորապես՝ հանգստի գոտիներում և անտառամերձ տարածքներում, իրականացվում է շուրջօրյա հերթապահություն

20:46 14.07.2025

Հրդեհավտանգ վայրերում, մասնավորապես՝ հանգստի գոտիներում և անտառամերձ տարածքներում, իրականացվում է շուրջօրյա հերթապահություն

Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման, հնարավոր վտանգների նվազեցման և հանրային իրազեկման լայնածավալ միջոցառումներ, որոնք ուղղված են բնակչության տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը և հրդեհների առաջացման ռիսկերը նվազեցնող պատասխանատու գործողությունների խթանմանը։ ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն՝ ՆԳ նախարարի տեղակալ, փրկարար ծառայության գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի հանձնարարականի համաձայն՝ 2025 […] ...

Էմանուել Մակրոնի հետ քննարկեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր․ Փաշինյան

20:38 14.07.2025

Էմանուել Մակրոնի հետ քննարկեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր․ Փաշինյան

Ելիսեյան պալատում կայացած հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Էմանուել Մակրոնին Ֆրանսիայի ազգային տոնի առիթով։ «Քննարկեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանը։ ...

Թրամփը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կկարգավորեն հակամարտությունը

20:32 14.07.2025

Թրամփը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կկարգավորեն հակամարտությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը մոտ է հաջող լուծմանը։ «Եվ մենք լուծել ենք մեկ այլ խնդիր՝ Հայաստանի և Ադրբեջանի խնդիրը։ Կարծես թե այն մոտ է ավարտին։ Մոտ է հաջող ավարտին», – ասել է Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեի հետ հանդիպման ժամանակ։ ...

Թրամփը խոսել է Ուկրաինային ռազմական օգնության հետագա մատակարարումների մասին

20:25 14.07.2025

Թրամփը խոսել է Ուկրաինային ռազմական օգնության հետագա մատակարարումների մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Կիևին տրամադրվող ապագա ռազմական օգնությունը կներառի ոչ միայն հրթիռներ, այլև Patriot մարտկոցներ, որոշ երկրներ Կիևին կտրամադրեն իրենց առկա Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը, իսկ ԱՄՆ-ն կհամալրի իր զինանոցները նոր համակարգերով։ Անցյալ շաբաթ Թրամփը հայտարարեց, որ ՆԱՏՕ-ն, որի անդամ է Վաշինգտոնը, կվճարի ամերիկյան զենքի համար, որը դաշինքը հետագայում […] ...

Պուտինի հետ իմ զրույցները միշտ շատ հաճելի են․ Թրամփ

20:16 14.07.2025

Պուտինի հետ իմ զրույցները միշտ շատ հաճելի են․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հաճախ է շփվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և նշել, որ իրենց զրույցները «միշտ շատ հաճելի են»։ «Ես հաճախ եմ նրա (Պուտինի – խմբ.) հետ խոսում այս պատերազմն ավարտելու մասին։ Նրա հետ իմ զրույցները միշտ շատ հաճելի են», – ասել է ամերիկացի առաջնորդը՝ Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում՝ […] ...

BACK_TO_TOP