Պարեկները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2024
  • $
    388.00
  • RUBLE
    4.16
  • 416.21
WEATHER
+19.09 oC

Պարեկները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել

11:56 19.04.2024

Ապրիլի 18-ին Գեղարքունիքի մարզի պարեկները ծառայություն իրականացնելիս հետախուզման մեջ գտնվելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Սևանի բաժին են տարել 28-ամյա Արմեն Բ.-ին: Ստուգումների արդյունքում պարզվել է, որ նա 2020 թ. հուլիսի 27-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Խափանման միջոցը՝ կալանք:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի բուսաբանական այգում կառուցվում է Արցախյան ազատամարտում զոհված հերոսների հիշատակին նվիրված պուրակ

09:10 02.05.2024

Երևանի բուսաբանական այգում կառուցվում է Արցախյան ազատամարտում զոհված հերոսների հիշատակին նվիրված պուրակ

Երևանի բուսաբանական այգում կառուցվում է Արցախյան ազատամարտում զոհված հերոսների հիշատակին նվիրված պուրակ: Բուսաբանական այգում պուրակը կզբաղեցնի 30 հեկտար տարածք: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Մանրամասները` տեսանյութում:   ...

ՀՀ ՊՆ-ն իրականացնում է Կիրանց և Խեյրեմլի գյուղերի հատվածի ականազերծում. ՆԳՆ

08:51 02.05.2024

ՀՀ ՊՆ-ն իրականացնում է Կիրանց և Խեյրեմլի գյուղերի հատվածի ականազերծում. ՆԳՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշի մարզի Կիրանց գյուղի և Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի Խեյրեմլի գյուղի հատվածում իրականացնում է ականազերծում, պետական սահմանի տվյալ հատվածի վերարտադրության նպատակով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության փորձագիտական խմբերի կողմից գեոդեզիական չափումների հիման վրա՝ կոորդինատների ճշգրտման աշխատանքների իրականացումը ապահովելու համար: «ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը ականազերծման գոտիներում իրականացնում է ուժեղացված ծառայություն՝ ականապատ […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:11 02.05.2024

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

08:05 02.05.2024

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ ...

Սահմանազատված հատվածներում սահմանի պահպանության համար ծառայություն իրականացնելու է ոչ թե ՊՆ-ն, այլ ԱԱԾ սահմանապահ զորքերը․ վարչապետ

00:24 02.05.2024

Սահմանազատված հատվածներում սահմանի պահպանության համար ծառայություն իրականացնելու է ոչ թե ՊՆ-ն, այլ ԱԱԾ սահմանապահ զորքերը․ վարչապետ

Հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատված հատվածներում Պաշտպանության նախարարությունը ծառայություն չի իրականացնելու սահմանի պահպանության համար: Սահմանի պահպանության հարցն ամբողջությամբ իրականացնելու են Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Նախ եկեք արձանագրենք՝ մենք ասում ենք մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, այլ հարց, որ մենք […] ...

Ինչ է սպասվում Կիրանցում․ վարչապետը մանրամասներ է ներկայացրել

23:50 01.05.2024

Ինչ է սպասվում Կիրանցում․ վարչապետը մանրամասներ է ներկայացրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է այն հարցին, թե ինչ է սպասվում Կիրանցին։ «Կիրանցում հետևյալն է սպասվում: Այս ընթացքում Կիրանցի ներկայացուցիչների հետ առնվազն 4 հանդիպում ունեցել եմ: Կիրանցի հատվածում մենք ունենք, եթե չեմ սխալվում, սահմանազատման ենթակա 11 կետ: Այսինքն՝ սահմանազատման այդ 11 կետերի այդ հատվածի մի հսկա մասում Կիրանցի ժողովուրդն էլ […] ...

BACK_TO_TOP