Իրաքում «Իսլամական պետության» գրոհայինները նավթամուղ են պայթեցրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.90
  • RUBLE
    4.88
  • 450.08
WEATHER
+36.09 oC

Իրաքում «Իսլամական պետության» գրոհայինները նավթամուղ են պայթեցրել

16:15 09.09.2018

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններն Իրաքի հյուսիսային Քիրքուք նահանգում նավթատար են պայթեցրել։ Այս մասին հայտնում է Rudaw հեռուստաալիքը՝ հղում անելով անվտանգությա քրդական ուժերի ղեկավար Իդրիս Ռաֆաաթին։

Նրա խոսքով՝ այս առավոտյան գրոհայինները երկու ռումբերով պայթեցրել են Քիրքուքի և Դուբիզի միջև գտնվող նավթատարը։ Նշվում է, որ մինչ այժմ հրդեհը չի մարվել։

Իրաքի հյուսիսային Քիրքուք նահանգն անցած տարվա հոկտեմբերին անցել է Բաղդադի վերահսկողության տակ՝ մի քանի տարի ինքնավար Իրաքյան Քրդստանի կողմից վերահսկվելուց հետո։ Իրաքյան ոստիկանությունը դեռևս լիարժեքորեն չի վերահսկում տարածքը, այդ իսկ պատճառով լեռնային շրջաններում տեղակայված գրոհայիններն օգտվում են կառավարման փոփոխման հետևանքով առաջացած վակուումից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

19:00 23.07.2025

Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 24-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի 2-րդ, Արփենիկ Նալբանդյան, Գ. Հովսեփյան, Ա. Արմենակյան, Բուժաշխատողների փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

ՃՏՊ Եղվարդ-Զովունի ավտոճանապարհին

18:55 23.07.2025

ՃՏՊ Եղվարդ-Զովունի ավտոճանապարհին

Հուլիսի 23-ին, ժամը 08։49-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Զովունի ավտոճանապարհին տեղի ունեցել է ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Nissan», «Toyota» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս շրջվել է, […] ...

Գեղարքունիքի մարզի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

18:50 23.07.2025

Գեղարքունիքի մարզի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 24-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 25-ի ժամը 07.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Սևան քաղաքի Իսակով, Ազատության, Գայի, Գ. Նժդեհ, Մարզպետունու, Նավավարներ, Կոմիսարներ, Պ.Սևակ, Սունդուկյան, Խորհուրդներ, Փափազյան, Էներգետիկներ, Խաղաղության, Գրիբոյեդով, Գործարանային, Կոմիտաս, Բաբաջանյան, Սայաթ-Նովա, Սարգիս Սևանեցի, Ֆրանսիական, Ձկնորսներ փողոցների, Նաիրյան փողոց 168-189 […] ...

Միքայել Աջապահյանի գործով նախաքննությունն ավարտվել է

18:42 23.07.2025

Միքայել Աջապահյանի գործով նախաքննությունն ավարտվել է

Քննիչը 23.07.2025թ. ծանուցմամբ Միքայել Աջապահյանի պաշտպաններին տեղեկացրել է, որ նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերի ծանոթացումը կազմակերպվելու է 24.07.2025թ.: «Քննիչը մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ միասին հսկող դատախազին է հանձնելու: Մեղադրական եզրակացությամբ վարույթի նյութերն ստանալուց հետո՝ յոթ օրվա ընթացքում, հսկող դատախազն ընդունելու է որոշում մեղադրական եզրակացությունը հաստատելու մասին, որից հետո վարույթի նյութերի հետ հանձնելու է իրավասու […] ...

Ինդոնեզիայում 5.5 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

18:41 23.07.2025

Ինդոնեզիայում 5.5 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

Ինդոնեզիայի արևելյան ափին տեղի է ունեցել 5,5 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը: Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել է UTC-ի ժամանակով ժամը 08:25-ին՝ 355 հազար բնակչություն ունեցող Ամբոն քաղաքից մոտավորապես 200 կիլոմետր հեռավորության վրա։ Օջախը գտնվել է 15 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Սարգիս Ադամյանը կարող է տեղափոխվել Գերմանիայի 3-րդ դիվիզիոնի ակումբ

18:30 23.07.2025

Սարգիս Ադամյանը կարող է տեղափոխվել Գերմանիայի 3-րդ դիվիզիոնի ակումբ

Գերմանիայի Բունդեսլիգան ներկայացնող «Քյոլնի» հարձակվող Սարգիս Ադամյանը կարող է տեղափոխվել «Օսնաբրյուկ», հայտնում է գերմանական NOZ-ը: 32-ամյա հարձակվողը բանակցություններ է վարում գերմանական ակումբի հետ: Հավանականությունը մեծ է, որ առաջիկա օրերին գործարքը կկայանա: «Օսնաբրյուկը» հանդես է գալիս Գերմանիայի երրորդ դիվիզիոնում: Ադամյանը 2025 թվականի հունվարից վարձակալությամբ խաղում էր 2-րդ Բունդեսլիգայում՝ «Յան Ռեգենսբուրգի» կազմում: Հուլիսի 1-ին լրացել է վարձակալական […] ...

BACK_TO_TOP