Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+9.09 oC

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

08:48 24.04.2024

Նաիրյան ուսանողական միությունը Բրյուսելում կազմակերպել էր մոմավառություն՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, որին նախորդեց ոգեկոչման արարողություն հայկական Սուրբ Մարիամ-Մագդաղենացի եկեղեցում։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխացմամբ՝ ոգեկոչման եւ մոմավառության արարողություններին ներկա էին Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբը, Բելգիայում Հայաստանի դեսպան, ԵՄ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Տիգրան Բալայանը, բելգիացի եւ հայ քաղաքական ու հասարակական գործիչներ։

Արտգործնախարար Հաջա Լահբիբն իր ելույթում նշեց, որ մարդկային պատմությունը նշանավորվել է ողբերգական էջերով, որոնցից մեկն էլ Հայոց ցեղասպանությունն է։ Նրա խոսքով՝ մինչ այդ օրերին Եվրոպան հազիվ փորձում էր ոտքի կանգնել աշխարհամարտից հետո, 1․5 միլիոն հայեր դատապարտվեցին ցեղասպանության, բռնագաղթի եւ սովի։ Արտգործնախարարը կարեւորեց Հայաստանի եւ հայ ժողովրդի՝ մասնավորապես Բելգիայի հայ համայնքի հետ բարեկամական հարաբերությունները։ Նախարարն ուրախությամբ հիշեց եւ մեծ պատիվ համարեց անցյալ տարի Հայաստան կատարած այցը, Հայաստանում Բելգիայի դեսպանության բացումը։ Նախարարը  հիշեց նաեւ Լեռնային Ղարաբաղում պայթունից տուժած արցախցիներին, որոնք իր ջանքերով բուժում ստացան Բելգիայում։

Դեսպան Տիգրան Բալայանի խոսքով՝ Բրյուսելում Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողությունը վկայում է Բելգիայի Թագավորության՝ համամարդկային արժեքներին նվիրվածության մասին։

«Պատմության այդ ողբերգական էջը ոչ միայն հայ ժողովրդի հիշողությունն է, այլեւ համայն մարդկության պատասխանատվությունը՝ ապագա սերունդներին փոխանցելու «այլեւս երբեք» պատգամը։ Ցավոք, հարյուր տարի առաջ տեղի ունեցած հանցագործությունները շարունակվում են նաեւ մեր օրերում», – ասաց դեսպանը՝ համեմատություն անցկացնելով Հայոց ցեղասպանության և Լեռնային Ղարաբաղում 2023 թվականի  սեպտեմբերին տեղի ունեցած էթնիկ զտման միջև։ Նա ընդգծեց Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց պատմական հայրենիք անխափան վերադառնալու իրավունքի իրացման պաշտպանությունն ապահովելու կարևորությունը և Ադրբեջանի կողմից պետական մակարդակով հովանավորվող հայատյաց քաղաքականության դատապարտման անհրաժեշտությունը։

Արեւմտյան Եվրոպայում Հայրապետական Պատվիրակի փոխանորդ, Բելգահայոց հոգեւոր հովիվ Զատիկ վարդապետ Ավետիքյանն իր խոսքում նշեց, որ Բրյուսելի սրտում գտնվող հիշատակի խաչքարը ոչ միայն անցյալն է հիշատակում, այլեւ ապագայի պատգամ է, որպեսզի քաղաքական գործիչները հիշեն ու կանխեն նման ոճրագործությունները։ Իսկ խաչքարի վրա փորագրված զանգակը, վարդապետի խոսքով, խորհրդանշում է հայ նահատակների արյունը, հիշեցնում, որ արթուն լինենք, որ նույն արհավիրքը նորից չկրկնվի։

Ապրիլի 24-ին Բրյուսելի Հենրի Միշու հրապարակում՝ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ տեղի կունենա ոգեկոչման արարողություն, որին ներկա կգտնվեն քաղաքական գործիչներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ Բելգիայից և արտերկրից։ Արարողությանը կնախորդի Սուրբ նահատակներին ուղղված Բարեխոսության աղոթք և հիշատակի արարողություն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գերմանական Hesse ֆրեգատը վերադարձել է Գերմանիա

23:59 05.05.2024

Գերմանական Hesse ֆրեգատը վերադարձել է Գերմանիա

Գերմանական Hesse ֆրեգատը, որը նախկինում մասնակցել է ԵՄ Aspides առաքելությանը Կարմիր ծովում Եմենի հութիների շարժման դեմ, վերադարձել է Գերմանիա, կիրակի օրը հայտարարել է երկրի պաշտպանության նախարարությունը։ «Հեսսե» ֆրեգատն ուղարկվել էր Կարմիր ծով փետրվարի վերջին՝ որպես ԵՄ ծովային Aspides առաքելության մաս, այն տեղափոխում էր մոտ 240 Բունդեսվերի անձնակազմ, որը պաշտպանում էր առևտրային նավերը», – ասվում է […] ...

Ֆինլանդիան նախատեսում է պայթուցիկ նյութերի արտադրության գործարան կառուցել

23:50 05.05.2024

Ֆինլանդիան նախատեսում է պայթուցիկ նյութերի արտադրության գործարան կառուցել

Ֆինլանդիան ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին առաջարկել է երկրում պայթուցիկ նյութերի արտադրության ձեռնարկություն կառուցել, որի պակասն այժմ նկատվում է Եվրոպայում։ Այս մասին գրում է Yle-ն։ Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Անտի Հաքանենի խոսքով՝ անհապաղ պետք է ընդունվի գործարանի կառուցման որոշումը։ Նախարարը տեղեկացրել է, որ շուտով Ֆինլանդիան կքննարկի այդ հարցը սկանդինավյան երկրների հետ։ Հրատարակությունը նշում է, որ Եվրոպան բախվում է […] ...

Չեխիան հայտարարել է Միացյալ Նահանգների հետ համատեղ զորավարժությունների անցկացման մասին

23:35 05.05.2024

Չեխիան հայտարարել է Միացյալ Նահանգների հետ համատեղ զորավարժությունների անցկացման մասին

Չեխիայում ԱՄՆ-ի մասնակցությամբ «Անմիջական արձագանքման» զորավարժություններ կանցկացվեն։ Այս մասին հայտարարել է Չեխիայի բանակի գլխավոր շտաբի մամուլի քարտուղար Մագդալենա Դվորժակովան, հայտնում է Novinky-ն։ Նշվում է, որ երկշաբաթյա զորավարժություններին կմասնակցեն մոտ 800 ամերիկացի և 350 չեխ զինվորականներ։ Հայտնի է դարձել նաև, որ մայիսի սկզբին Լեհաստանի զինված ուժերը ռազմական տեխնիկա կտեղափոխեն երկրի հյուսիս, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության Կալինինգրադի […] ...

ԱՄՆ-ը նշել է Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագրի ստորագրման պայմանը

22:35 05.05.2024

ԱՄՆ-ը նշել է Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագրի ստորագրման պայմանը

ԱՄՆ-ը Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիր կստորագրի միայն այն դեպքում, եթե վերջինս համաձայնի կարգավորել հարաբերությունները Իսրայելի հետ։ Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, գրում է բրիտանական Financial Times թերթը։ «ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ասել է, որ Բայդենի վարչակազմը Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիր չի ստորագրի, քանի […] ...

Վաշինգտոնում ավտոմեքենան բախվել է Սպիտակ տան ցանկապատին

21:34 05.05.2024

Վաշինգտոնում ավտոմեքենան բախվել է Սպիտակ տան ցանկապատին

Վաշինգտոնում ավտոմեքենան մխրճվել է Սպիտակ տան ցանկապատի մեջ, վարորդին գտել են մահացած, կիրակի օրը հայտնել է ԱՄՆ Գաղտնի ծառայությունը։ Հստակեցվում է, որ ավտոմեքենայի բախումը դարպասին «ոչ մի վտանգ չի ներկայացրել» Սպիտակ տան համար։ Միջադեպի պատճառները հետաքննվում են։ Հունվարին ԱՄՆ Գաղտնի ծառայությունը հայտնել էր, որ մեկ այլ ավտոմեքենա բախվել է Սպիտակ տան ցանկապատին, իսկ վարորդը ձերբակալվել […] ...

Մահացել է օդաչուն, ով կատարել է առաջին առանց կանգառ թռիչքը ամբողջ աշխարհում

21:14 05.05.2024

Մահացել է օդաչուն, ով կատարել է առաջին առանց կանգառ թռիչքը ամբողջ աշխարհում

85 տարեկան հասակում մահացել է ամերիկացի օդաչու Դիկ Ռութանը, ով կատարել է առաջին առանց կանգառ թռիչքն ամբողջ աշխարհում, հայտնում է Associated Press-ը։ Գործակալության տվյալներով՝ Ռութանը հայտնի է նրանով, որ երկրորդ օդաչու Ջինա Յեգերի հետ 1986 թվականին ավիացիայի պատմության մեջ կատարել է առաջին առանց կանգառ, առանց վառելիքի թռիչքն ամբողջ աշխարհում։ Թռիչքը տեւել է ինը օր երեք […] ...

BACK_TO_TOP