Անդրադարձե՞լ եք Քոչարյանի, Խաչատուրովի դեմ հարուցված քրեական գործերին. Սոլովյովի հարցը` Փաշինյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+24.09 oC

Անդրադարձե՞լ եք Քոչարյանի, Խաչատուրովի դեմ հարուցված քրեական գործերին. Սոլովյովի հարցը` Փաշինյանին

00:27 10.09.2018

Երեկ կայացած Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպումից հետո “Ъ”-ի հատուկ թղթակից Վլադիմիր Սոլովյովը հարցրել է Փաշինյանին` անդրադարձել է արդյոք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ հարուցված քրեական գործերի վերաբերյալ հարցերին.

-Այցի ֆոնը ոչ այնքան բարենպաստ էր։ Դուք էլ եք դա նշել։ Այն բանից հետո, երբ սկսեցին քրեական գործեր հարուցվել երկրի նախկին ղեկավարների դեմ, մասնավորապես` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, որը Վլադիմիր Պուտինի շատ մոտ ընկերն է համարվում, Յուրի Խաչատուրովի, որը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն է, Մոսկվան պարզ հասկացրեց, որ դա իրեն դուր չի գալիս։ Անդրադարձե՞լ եք այդ թեմաներին։ Այդ հարցը հարթվա՞ծ է, կարո՞ղ է հարթվել։ Օրինակ` Վլադիմիր Պուտինը օգոստոսի 31-ին հեռախոսով շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին ծննդյան օրվա կապակցությամբ։

-Վլադիմիր Վլադիմիրովիչն այնպիսի մարդ է` բարձր է գնահատում մարդկային կապերը, մարդկային հարաբերությունները։ Պետք չի դա ձևափոխել և քաղաքական լուրջ եզրահանգումներ անել։ Մենք, իհարկե, շատ հարցեր ենք քննարկել, և ես ուզում եմ ասել, որ Հայաստանում քրեական գործեր են հարուցվում ոչ թե կոնկրետ անձանց նկատմամբ, այլ Քրեական օրենսգիրքը խախտելու փաստով։ Քանի որ Հայաստանի բոլոր քաղաքացիները օրենքի առաջ հավասար են, եթե կա Քրեական օրենսգրքի խախտման փաստ` այդ գործերը հարուցվել և հարուցվելու են։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

BACK_TO_TOP