Արմավիրում ու Արարատում կասեցվել է ապօրինի 4 հորի շահագործում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2024
  • $
    387.92
  • RUBLE
    4.26
  • 417.83
WEATHER
+17.09 oC

Արմավիրում ու Արարատում կասեցվել է ապօրինի 4 հորի շահագործում

10:45 26.04.2024

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ջրային ռեսուրսների վերահսկողության ընթացքում Արմավիրի մարզի Արաքս և Արարատի մարզի Մասիս համայնքներում արձանագրել են ապօրինի ջրօգտագործման դեպքեր:

Պարզվել է, որ քաղաքացիներ Խ.Կարապետյանն ու Գ.Պողոսյանը ձկնաբուծության նպատակով ապօրինի ջրառ են կատարել տարածքում ինքնաշատրվանող և խորքային 2-ական հորերից։

Տեսչական մարմնի տարածքային բաժինների պետերի որոշումներով կասեցվել է առանց համապատասխան թույլտվության 4 հորի շահագործումը:

Իրավախախտները ենթարկվել են վարչական պատասխանատվության:

Ներկայացվել են պատճառված վնասների փոխհատուցման պահանջներ։

 

???????? ??

 

 

???????? ??

 

???????? ??

???????? ??

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը

17:30 06.05.2024

Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Քննչական կոմիտեից խնդրում են նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են […] ...

Վերավաճառելու նպատակով մեկուկես միլիոն դրամի ծխախոտ էր գնել

17:24 06.05.2024

Վերավաճառելու նպատակով մեկուկես միլիոն դրամի ծխախոտ էր գնել

Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզները ստացված տեղեկություններն իրացնելով, ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հիմնավոր կասկածանքով Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցում ձերբակալել և բաժին են տեղափոխել գյումրեցի 43 և 34 տարեկան երկու տղամարդու՝ վերջինիս վարած «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ: 43-ամյա տղամարդը հայտնել է, որ մեքենայի սրահում և բեռնախցիկում կա 6000 տուփ ծխախոտ: Նաև հայտնել է, որ ծխախոտն ինքը […] ...

Թմրամոլության դեմ Վաղարշապատի քրեական հետախույզների պայքարից 2 դրվագ

17:05 06.05.2024

Թմրամոլության դեմ Վաղարշապատի քրեական հետախույզների պայքարից 2 դրվագ

Մայիսի 2-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ 62 և 57 տարեկան երկու տղամարդ ապօրինի պահում և օգտագործում է թմրամիջոց։ Հիմնավոր կասկածաքով նախ ձերբակալվեց և, իր «Մերսեդեսով» հանդերձ, բաժին տեղափոխվեց 62-ամյա տղամարդը։ Այնուհետև ձերբակալվեց և բաժին տեղափոխվեց նաև 57-ամյա տղամարդը։ Անձնական խուզարկությամբ 62-ամյա տղամարդու մոտ հայտանաբերվեց մարիխուանայի նմանվող զանգված։ Նա հայտնեց, […] ...

Կարմրուկով հիվանդանում են հիմնականում չպատվաստված կամ թերի պատվաստված անձինք․ ՀՀ ԱՆ

15:19 06.05.2024

Կարմրուկով հիվանդանում են հիմնականում չպատվաստված կամ թերի պատվաստված անձինք․ ՀՀ ԱՆ

Կարմրուկով հիվանդանում են հիմնականում չպատվաստված կամ թերի պատվաստված անձինք: Նախորդ շաբաթվա համեմատ` կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերն աճել են 27-ով: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Կարմրուկը սուր վիրուսային խիստ վարակիչ անթրոպոնոզ հիվանդություն է: Վիրուսը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով: Վիրուսի փոխանցումը աղտոտված իրերի և երրորդ անձի միջոցով բացառվում է: Կարմրուկի դեմ պատվաստումները կատարվում են 2 […] ...

Գավառ համայնքի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

15:06 06.05.2024

Գավառ համայնքի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մայիսի 7-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Կարմիրգյուղ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում և պատսպարում» թեմայով գործնական վարժանք, որի ընթացքում` ժամը 13։00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, գործարկվելու է էլեկտրական շչակ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։ ...

Բելգորոդի շրջանի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով տուժածների թվում կան երեխաներ

14:48 06.05.2024

Բելգորոդի շրջանի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով տուժածների թվում կան երեխաներ

Բելգորոդի շրջանում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 42-ի, նրանցից երեքը երեխաներ են։ Այս մասին հայտարարել է ՌԴ առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովը։ «Ըստ օպերատիվ տվյալների՝ Բելգորոդի շրջանում անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ ուկրաինացի ազգայնականների հարձակման հետևանքով տուժել է 42 մարդ, այդ թվում՝ երեք երեխա»,- ասել է Կուզնեցովը։ ...

BACK_TO_TOP