Մարտի 1-ի գործով վաղեմության ժամկետի խնդիր է առաջանալու․ գլխավոր դատախազ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2024
  • $
    387.69
  • RUBLE
    4.24
  • 418.59
WEATHER
+17.09 oC

Մարտի 1-ի գործով վաղեմության ժամկետի խնդիր է առաջանալու․ գլխավոր դատախազ

13:35 29.04.2024

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մանրամասներ ներկայացրեց Մարտի 1-ի գործի ընթացքի վերաբերյալ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում Հայաստանի Հանրապետության դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդման ներկայացման ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նշեց, որ տարվա ընթացքում շատ ինտենսիվ աշխատել են վարույթի հետ։

«Վճռաբեկ դատարանը գլխավոր դատախազի բողոքի հիման վրա դիմել է Սահմանադրական դատարան։ Վճռաբեկ դատարանին խնդրել ենք քննարկել, թե արդյոք վարույթ իրականացնող մարմնին դատավարական հնարավորություն կտրվի որակումը փոխելու։ Նախկին որակումը, որը Սահմանադրական դատարանը ճանաչեց հակասահմանադրական, մեզ թույլ չի տալիս, որպեսզի մենք այլ հոդվածով արարքը վերաորակենք։ Այն անձանց մասով, ովքեր միջդատական վարույթում են, իհարկե, վերաորակումը տեղի է ունեցել, բայց դատական քննության փուլում այդ գործիքակազմը չկա։ Գիտեք, որ գլխավոր դատախազի դիմումը Սահմանադրական դատարանը քննության չի առել՝ ասելով, որ դու սուբյեկտ չես և չես կարող բողոքարկել։ Հիմա սպասում ենք, թե Սահմանադրական դատարանը ինչ դիրքորոշում կհայտնի վճռաբեկ դատարանի դիմումի հիման վրա, որպեսզի հասկանանք, թե կարո՞ղ ենք արդյոք երեք պաշտոնատար անձի հետ կապված արարքը վերաորակել՝ սահմանադրական կարգի հետ կապված հանցագործությունը բերենք պաշտոնեական հանցագործությունների տիրույթ»,- ասաց գլխավոր դատախազը։

Վարդապետյանը նշեց, որ Մարտի 1-ի գործով վաղեմության ժամկետի անցման խնդիր, միևնույնն է, կառաջանա։

«Այստեղ տարբերությունն արդարացնող և ոչ արդարացնող հիմքով հետապնդման դադարեցումն է․ ուղղակի կտանք պատշաճ իրավական գնահատական և, ինչո՞ւ չէ, նաև փոխհատուցման հետ կապված հարցեր կարող ենք քննարկել, որովհետև ոչ արդարացնող հիմքով վարույթի դադարեցման դեպքում հետևանքն առաջացրած անձի նկատմամբ որոշակի այլ ընթացակարգերով հայցային պահանջներ կարող են ներկայացվել։ Սա իրավական առումով որոշակի հնարավորություններ տուժողներին տալիս է»,- ավելացրեց Վարդապետյանը։

Գլխավոր դատախազը նաև նշեց, որ վարույթից անջատվել և 2023 թվականի օգոստոսի 12-ին մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել քննչական խմբի քննիչի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ քննված վարույթը։

«Այս պահին գործը գտնվում է դատարանում, այն քննության փուլում է։ Այն ուղարկվել է դատարան, որովհետև անձը չի համաձայնել ոչ արդարացնող հիմքով հետապնդման դադարեցմանը»,- ասաց Վարդապետյանը։

Նրա խոսքով՝ շուրջ 30 գործով կայացրած մեղադրական ակտերը բեկանվել են, որոնք վերաբերվում են մարտի 1-ի իրադարձություններին մասնակցած անձանց նկատմամբ հարուցված քրեական հետապնդումներին, կայացվել են արդարացման դատական ակտեր և մասնակի արդարացում՝ մեկ անձի վերաբերյալ։

«30 գործերից 16-ով բողոքը ներկայացվել է գլխավոր դատախազության կողմից»,- նշեց Վարդապետյանը։

Հայաստանում 2008 թվականի փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո երկրում զանգվածային բողոքի ցույցեր էին սկսվել: Բողոքի ակցիաները ղեկավարում էր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը. նա և նրա կողմնակիցները համաձայն չէին ընտրությունների արդյունքների հետ, որոնց համաձայն՝ նախագահ էր ընտրվել Սերժ Սարգսյանը: Ցուցարարները վրաններ էին տեղադրել Երևանի Ազատության հրապարակում և երթեր ու ակցիաներ էին իրականացնում մայրաքաղաքի տարբեր հատվածներում: 2008 թվականի մարտի 1-ին զանգվածային անկարգություններ ու բախումներ տեղի ունեցան ցուցարարների և ոստիկանների միջև, ինչի հետևանքով զոհվեց 10 մարդ: Զոհերից 2-ը ոստիկանության աշխատակիցներ էին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երիտասարդի մոտ դանակներ են հայտնաբերվել, իսկ փողոցի մայթեզրի խոտածածկ հատվածում՝ ատրճանակ

12:20 15.05.2024

Երիտասարդի մոտ դանակներ են հայտնաբերվել, իսկ փողոցի մայթեզրի խոտածածկ հատվածում՝ ատրճանակ

Ոստիկանության Արմավիրի և Վաղարշապատի բաժինների ծառայողները մայիսի 14-ին տեղեկություններ էին ստացվել, որ Էջմիածին քաղաքի Նարեկացու փողոցում քաղաքացին շրջում է զենքով և դանակով: Համատեղ իրացնելով օպերատիվ տեղեկությունները՝ ոստիկանները մեկնել են Նարեկացու փողոց: Քաղաքացին տեսնելով ոստիկանության ծառայողներին՝ փորձել է դիմել փախուստի և այդ ընթացքում փողոցի եզրային խոտածածկ հատված է նետել ատրճանակի նմանվող առարկա: Ոստիկանները նրան ձերբակալել և […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

12:10 15.05.2024

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 14-15-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 86 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 21, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 8-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 7, ֆիզիկական ներգործության՝ 6, խուլիգանության, թմրամիջոցի […] ...

Թմրանյութ ու տեխնիկա կալանավայր ուղարկելու ձախողված փորձ. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը

11:20 15.05.2024

Թմրանյութ ու տեխնիկա կալանավայր ուղարկելու ձախողված փորձ. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը

Ապրիլի 29-ին, ժամը 2.50-ին, «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից հաղորդում ստացվեց ոստիկանության Վաղարշապատի բաժին: Վիրաբույժը հայտնում էր, որ երկու ժամ առաջ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից տեղափոխված կալանավորին բուժօգնություն ցույց տալուց հետո, հիվանդանոցի ճառագայթաբանական սենյակում հայտնաբերվել են բժշկական կպչուն ժապավենով իրար ամրացված բջջային հեռախոսներ։ Վաղարշապատի ոստիկանները մեկնեցին հիվանդանոց: Նրանք հայտնաբերեցին բջջային երեք հեռախոս, լիցքավորման երկու լար, դյուրակիր շարժական ինտերնետ […] ...

Խուլիգանություն Մասիս քաղաքի Հերացու փողոցում. կիրառվել է տնային կալանք խափանման միջոցը

10:58 15.05.2024

Խուլիգանություն Մասիս քաղաքի Հերացու փողոցում. կիրառվել է տնային կալանք խափանման միջոցը

Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ մայիսի 11-ին ժամը 19.10-ին Մասիս քաղաքի Հերացու փողոցում հանդիպակաց երթևեկել են «ՎԱԶ-2112», «Շեվրոլե Վոլտ» և «Օպել» մակնիշի մեքենաներ, ինչից հետո «ՎԱԶ-2112»-ից և «Օպելից» իջել են մի խումբ անձինք և, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով և հայհոյանքներ հնչեցնելով, փայտերով և մահակներով սկսել են հարվածել «Շեվրոլե […] ...

Անահիտ Մանասյանը այցելել է Կոտայքի մարզի «ՍՕՍ մանկական գյուղեր» հիմնադրամի այլընտրանքային խնամք ստացող երեխաներին

09:47 15.05.2024

Անահիտ Մանասյանը այցելել է Կոտայքի մարզի «ՍՕՍ մանկական գյուղեր» հիմնադրամի այլընտրանքային խնամք ստացող երեխաներին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը` աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ, մայիսի 14-ին այցելել է Կոտայքի մարզի «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի այլընտրանքային խնամք ստացող երեխաներին։ Անահիտ Մանասյանը շրջել է տարածքով, ծանոթացել երեխաների խնամքի կազմակերպմանը, իրավունքների ապահովման վիճակին, առանձնազրույցներ ունեցել երեխաների հետ, լսել նրանց մտահոգող հարցերը։ «Պետք է կարողանանք հարգել դիմացինների առանձնահատկություններն ու հանդուրժող լինել միմյանց նկատմամբ»,-նշել […] ...

Բողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել Երևանի կենտրոնում առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով

23:05 14.05.2024

Բողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել Երևանի կենտրոնում առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով

Հաղորդում է ստացվել այն մասին, որ «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության և վերջինիս աջակիցների կողմից Երևան քաղաքի կենտրոնում անցկացվող բողոքի ակցիաների շրջանակներում մայիսի 13-ին Կենտրոն վարչական շրջանում՝ Աբովյան փողոցում ճանապարհը նստարաններով փակելու ընթացքում, ակցիայի մասնակիցներից մեկի կողմից կատարվել է առերևույթ խուլիգանական արարք։ Մասնավորապես, ակցիայի նշված մասնակիցը, տարածքում գտնվող անձանց նկատմամբ դրսևորելով անհարգալից կամ իրավական, բարոյական նորմերի […] ...

BACK_TO_TOP