Գողության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2024
  • $
    387.52
  • RUBLE
    4.25
  • 419.49
WEATHER
+20.09 oC

Գողության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից

13:55 29.04.2024

ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքոմ Վեդի քաղաքի Արարատյան փողոցում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 54-ամյա Մխիթար Հ.-ն: Նա 2018 թ. հուլիսից Մոսկվա քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայտարարություն․ ՆԳՆ ոստիկանությունը մշտապես իրականացրել և այս պահին էլ շարունակում է իրականացնել հասարակական կարգի և անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներ

16:18 15.05.2024

Հայտարարություն․ ՆԳՆ ոստիկանությունը մշտապես իրականացրել և այս պահին էլ շարունակում է իրականացնել հասարակական կարգի և անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներ

Համացանցում տեղեկություններ են տարածվում մայրաքաղաքում «հազարավոր ոստիկանական ուժերի կուտակումների» մասին։ «Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացված հայտի հիման վրա՝ Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կազմակերպված միջոցառման առնչությամբ հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու նպատակով՝ մայիսի 15-ին, ժամը 15.00-ից 20.00-ն, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական […] ...

ՆԳ նախարարությունն ու Եվրոպայի խորհուրդը կընդլայնեն համագործակցության օրակարգը

15:28 15.05.2024

ՆԳ նախարարությունն ու Եվրոպայի խորհուրդը կընդլայնեն համագործակցության օրակարգը

Մայիսի 15-ին Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է ԵԽ Երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին։ Ողջունելով հյուրին՝ Վահե Ղազարյանը նշանակման կապակցությամբ շնորհավորել է նրան և արդյունավետ աշխատանք մաղթել։ Նախարարը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի՝ Երևանյան գրասենյակի հետ ձևավորված վաղեմի և արդյունավետ համագործակցությունը և շնորհակալություն է հայտնել Ներքին գործերի նախարարության ձևավորումից կարճ ժամանակ անց Եվրոպայի խորհրդի […] ...

Վանաձորի բնակիչը ձերբակալվել է՝ բողոքի ակցիային մասնակցելու նպատակով համաքաղաքացներին նյութապես շահագրգռելու համար

14:35 15.05.2024

Վանաձորի բնակիչը ձերբակալվել է՝ բողոքի ակցիային մասնակցելու նպատակով համաքաղաքացներին նյութապես շահագրգռելու համար

ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների կողմից կատարված քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են հավաքներին մասնակցելուն Վանաձոր քաղաքի բնակչի կողմից նյութապես շահագրգռելու դեպքեր: Այսպես՝ սոցիալական խնդիրներ ունեցող և բարեգործական հասարակական կազմակերպության շահառուներ հանդիսացող Վանաձոր քաղաքի մի խումբ բնակիչներ ՀՀ ազգային անվտանգության Լոռու մարզային վարչության […] ...

Հետախուզվում էր գույքը ոչնչացնելու կամ վնասելու մեղադրանքով

14:06 15.05.2024

Հետախուզվում էր գույքը ոչնչացնելու կամ վնասելու մեղադրանքով

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մայիսի 14-ին Ահարոնյան փողոցի հասցեներից մեկում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 44-ամյա Արթուր Հ.-ն, որը մայիսի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի (Գույքը ոչնչացնելը կամ վնասելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Նա ներկայացվել է քննչական բաժին: ...

Տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց

13:38 15.05.2024

Տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը մեծ թվով վարորդների համար նպաստավոր պայմաններ է ստեղծում երթևեկության առավելագույն արագության գերազանցման համար՝ նպաստելով վթարային իրադրության առաջացմանը, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով, այլ վայրից տեղափոխվել և Երևան քաղաքի Դավիթաշեն-Աշտարակի խճուղի ճանապարհահատվածում՝ Աշտարակ քաղաքից դեպի Երևան […] ...

Հետախուզվում էր թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով

13:20 15.05.2024

Հետախուզվում էր թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով

Ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մայիսի 14-ին Երևան քաղաքի Աճեմյան փողոցի 2-րդ փակուղում հայտնաբերել և Չարենցավանի բաժին են տեղափոխել 33-ամյա Թեմուր Խ.-ին: Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) […] ...

BACK_TO_TOP