13:03 10.09.2018
«Russia Today» միջազգային լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն անդրադարձել է նախօրեին Ռուսաստանում կենսաթոշակային բարեփոխումների դեմ անցկացված հանրահավաքներին: Նրա խոսքերով՝ շատ երիտասարդներ Ռուսաստանի տարբեր քաղաքներից մասնակցել են ցույցերի հետաքրքրության համար:
«Ոչ մի արտասովոր բան չկա անչափահասների բողոքի ակցիաներում: Դա այդ տարիքում նորմալ է, ինչպես դեռահասների տարիքային ցաները: Տարօրինակ է, երբ այդ հանրահավաքներին մասնակցում են չափահասները. ընտանիք, զբաղվածություն, հոգնածություն: Եթե չափահասներն են շատ հաճախ գնում, դա ոչ թե զանգ է, այլ կոչնազանգ: Իսկ եթե ընդհանրապես ամեն օր ու քաղաքի կեսը, ապա ունեցեք Երևանի օրինակը»,- գրել է Սիմոնյանը Telegram-ի իր ալիքում:
RT- ի գլխավոր խմբագիրը նշել է նաև, որ հանրահավաքներին մասնակցելու երիտասարդների ցանկությունն այնքան բնական է, որքան, օրինակ, օղի ճաշակելու առաջին ցանկությունը, մեքենա վարելը և դաջվածք անելը:
18:55 23.07.2025
ՃՏՊ Եղվարդ-Զովունի ավտոճանապարհին19:00 23.07.2025
Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 24-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի 2-րդ, Արփենիկ Նալբանդյան, Գ. Հովսեփյան, Ա. Արմենակյան, Բուժաշխատողների փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
18:55 23.07.2025
ՃՏՊ Եղվարդ-Զովունի ավտոճանապարհինՀուլիսի 23-ին, ժամը 08։49-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Զովունի ավտոճանապարհին տեղի ունեցել է ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Nissan», «Toyota» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս շրջվել է, […] ...
18:50 23.07.2025
Գեղարքունիքի մարզի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 24-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 25-ի ժամը 07.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Սևան քաղաքի Իսակով, Ազատության, Գայի, Գ. Նժդեհ, Մարզպետունու, Նավավարներ, Կոմիսարներ, Պ.Սևակ, Սունդուկյան, Խորհուրդներ, Փափազյան, Էներգետիկներ, Խաղաղության, Գրիբոյեդով, Գործարանային, Կոմիտաս, Բաբաջանյան, Սայաթ-Նովա, Սարգիս Սևանեցի, Ֆրանսիական, Ձկնորսներ փողոցների, Նաիրյան փողոց 168-189 […] ...
18:42 23.07.2025
Միքայել Աջապահյանի գործով նախաքննությունն ավարտվել էՔննիչը 23.07.2025թ. ծանուցմամբ Միքայել Աջապահյանի պաշտպաններին տեղեկացրել է, որ նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերի ծանոթացումը կազմակերպվելու է 24.07.2025թ.: «Քննիչը մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ միասին հսկող դատախազին է հանձնելու: Մեղադրական եզրակացությամբ վարույթի նյութերն ստանալուց հետո՝ յոթ օրվա ընթացքում, հսկող դատախազն ընդունելու է որոշում մեղադրական եզրակացությունը հաստատելու մասին, որից հետո վարույթի նյութերի հետ հանձնելու է իրավասու […] ...
18:41 23.07.2025
Ինդոնեզիայում 5.5 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցելԻնդոնեզիայի արևելյան ափին տեղի է ունեցել 5,5 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը: Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել է UTC-ի ժամանակով ժամը 08:25-ին՝ 355 հազար բնակչություն ունեցող Ամբոն քաղաքից մոտավորապես 200 կիլոմետր հեռավորության վրա։ Օջախը գտնվել է 15 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
18:30 23.07.2025
Սարգիս Ադամյանը կարող է տեղափոխվել Գերմանիայի 3-րդ դիվիզիոնի ակումբԳերմանիայի Բունդեսլիգան ներկայացնող «Քյոլնի» հարձակվող Սարգիս Ադամյանը կարող է տեղափոխվել «Օսնաբրյուկ», հայտնում է գերմանական NOZ-ը: 32-ամյա հարձակվողը բանակցություններ է վարում գերմանական ակումբի հետ: Հավանականությունը մեծ է, որ առաջիկա օրերին գործարքը կկայանա: «Օսնաբրյուկը» հանդես է գալիս Գերմանիայի երրորդ դիվիզիոնում: Ադամյանը 2025 թվականի հունվարից վարձակալությամբ խաղում էր 2-րդ Բունդեսլիգայում՝ «Յան Ռեգենսբուրգի» կազմում: Հուլիսի 1-ին լրացել է վարձակալական […] ...