Խորհրդարանում քննարկվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2022-2023 թթ. գործունեության մասին հաղորդումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 05 2024
  • $
    388.09
  • RUBLE
    4.27
  • 421.93
WEATHER
+9.09 oC

Խորհրդարանում քննարկվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2022-2023 թթ. գործունեության մասին հաղորդումը

16:37 02.05.2024

2022-2023 թվականներին կազմակերպվել եւ անցկացվել են ՏԻՄ ընտրություններ Հայաստանի 24 համայնքներում, որոնցից 21-ում՝ համամասնական ընտրակարգով, իսկ 3-ում՝ մեծամասնական: 2023 թվականին ԿԸՀ-ն օրենսդրությանը համապատասխան ստուգել է 1 քաղաքացիական նախաձեռնության կողմից Ազգային ժողովին օրենքի նախագիծ առաջարկելու նպատակով ստեղծված նախաձեռնող խմբի կողմից հավաքված ստորագրությունների վավերականությունը: Այս մասին հայտնել է ԿԸՀ-ի նախագահ Վահագն Հովակիմյանը՝ Ազգային ժողովի մայիսի 2-ի հերթական նիստում քննարկման ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2022-2023 թվականների գործունեության մասին հաղորդումը:

2022 թվականի մարտի 27-ին Վեդի համայնքում կայացել է ավագանու արտահերթ ընտրություն, իսկ 18 համայնքներում՝ ՏԻՄ ընտրություններ՝ սեպտեմբերին: Նշված համայնքներում ընտրությունների արդյունքների բողոքարկում դատական կարգով չի եղել:

Վահագն Հովակիմյանն անդրադարձել է տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների համար ԿԸՀ-ի կազմակերպած դասընթացներին եւ ստուգարքներին, նշել, որ դրանց մասնակցելու համար հայտ է ներկայացրել 3577 քաղաքացի, որոնցից 1686-ը՝ կուսակցությունների, իսկ 1891-ը՝ անհատ քաղաքացիների կողմից: Դասընթացներին մասնակցել է 2633 հայտատու, որոնցից 2378-ին ստուգարքների արդյունքում շնորհվել են որակավորման վկայականներ:

2023 թվականին ՏԻՄ ընտրություններ են կայացել երկրի 4 համայնքներում: Դատական կարգով ընտրությունների արդյունքների բողոքարկում եղել է միայն Սիսիան համայնքի ընտրությունների կապակցությամբ, սակայն դատարանը դիմումը մերժել է:

Զեկուցողը ներկայացրել է նաեւ ԿԸՀ իրականացրած աշխատանքները՝ միտված ընտրությունների թափանցիկության, հրապարակայնության ու մատչելիության ապահովմանը:

Զեկուցողի խոսքով 2022 թվականի դեկտեմբերի 17-ին ավարտվում էր ՀՀ-ում գործող 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների լիազորությունների ժամկետը եւ կազմավորվել են նոր հանձնաժողովները: 266 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար դիմել էր 539 մարդ: Կազմակերպվել են մասնագիտական դասընթացներ:

Խոսելով Երեւանի ավագանու 2023 թվականի ընտրությունների մասին՝ ԿԸՀ նախագահը նշել է, որ այս ընտրության դեպքում եւս դատական կարգով քվեարկության արդյունքների բողոքարկման դիմում չի ստացվել: Երեւանի ավագանու ընտրությանը մասնակցելու համար առաջադրվել էր 13 կուսակցություն եւ 1 կուսակցությունների դաշինք, որոնք գրանցվել են:

Վահագն Հովակիմյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, տվել պարզաբանումներ:

Պատգամավոր Զարուհի Բաթոյանը հետաքրքրվել է հաշմանդամություն ունեցող անձանց՝ քվեարկություններին մասնակցելու մատչելիության հարցով: Նա, մասնավորապես, ասել է, որ ԿԸՀ կայքում հրապարակվում են մատչելի ընտրատեղամասերը, եւ ինքը Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ փորձել է օգտվել այդ իրավունքից՝ ներկայացնելով համապատասխան դիմումը: Արդյունքը եղել է այն, որ ստիպված է եղել 3 անգամ այցելել անձնագրային բաժանմունք, որպեսզի կարողանա 1 անգամ մասնակցել ընտրությանը: «Ես ուզում եմ իմանալ՝ ընտրություններից հետո վերլուծություններ, ուսումնասիրություններ արվե՞լ են, եւ արդյոք նախանշվե՞լ են այն քայլերը, որոնք անհրաժեշտ են այս մեխանիզմները բարելավելու համար»,- հարցրել է նա:

Վահագն Հովակիմյանը պարզաբանել է, որ 2023 թվականի տարեսկզբից մատչելի տեղամասերի ցանկը տեղադրված է ԿԸՀ կայքում, եւ բոլոր տեղամասերը գնահատում են իրենց մատչելիությունը: Օրինակ՝ Երեւանի 475 տեղամասերից մատչելի է եղել 183-ը: Նա հայտնել է, որ անձնագրային բաժանմունքներում առաջացած խնդիրը պայմանավորված է եղել աշխատակիցների՝ բավարար չափով իրազեկված չլինելու հանգամանքով: «Հուսով եմ, որ այդ դեպքից հետո անձնագրայինն իր աշխատակիցներին նոր օրենսդրական փոփոխությունների մասին կիրազեկի եւ խնդիր չի առաջանա»,- ասել է Վահագն Հովակիմյանը:

Մտքերի փոխանակության ընթացքում ընդդիմադիր եւ կառավարող խմբակցությունների պատգամավորներն անդրադարձել են ԿԸՀ նախագահի քաղաքական չեզոքության ու անկախության հարցին, ԿԸՀ նախագահի՝ ԿԸՀ նախագահ ընտրվելու օրինականությանը, ընտրողների իրավունքներին, ժողովրդավարական ու թափանցիկ ընտրությունների անցկացման կարեւորությանը, նախկինում տեղի ունեցած ընտրակեղծիքներին, ընտրական գործընթացի բարելավման նպատակով տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների, ինչպես նաեւ վստահված անձանց համար իրականացվող դասընթացներին, ՏԻՄ ընտրությունների տեսանկարահանմանն ու հեռարձակմանը, ԿԸՀ կայքի հասանելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց եւ այլն:

Եզրափակիչ ելույթում Վահագն Հովակիմյանն անդրադարձել է հնչած դիտարկումներին, տվել պարզաբանումներ:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ հաղորդումն ընդունվել է ի գիտություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը միաձայն ընդունել է բանաձև՝ Հայաստանին աջակցելու, տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման վերաբերյալ

23:26 16.05.2024

Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը միաձայն ընդունել է բանաձև՝ Հայաստանին աջակցելու, տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման վերաբերյալ

Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը միաձայն ընդունել է բանաձև՝ Հայաստանին աջակցելու, տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Բելգիայում Հայաստանի դեսպանությունը: Միջնորդությունը դատապարտում է Ադրբեջանի չհիմնավորված ռազմական գործողության հետևանքով ավելի քան 100,000 հայերի բռնի գաղթը Լեռնային Ղարաբաղից, հղում անելով Արդարադատության Միջազգային դատարանի 2023 թ․ նոյեմբերի 17-ի հրամանին՝ կոչ է անում հարգել միջազգային իրավունքը, ինչպես […] ...

ՎԶԵԲ տարեկան հանդիպում․ Վահե Հովհաննիսյանը հանդիպում է անցկացրել ԱՄՆ պատվիրակության հետ

23:07 16.05.2024

ՎԶԵԲ տարեկան հանդիպում․ Վահե Հովհաննիսյանը հանդիպում է անցկացրել ԱՄՆ պատվիրակության հետ

ՎԶԵԲ տարեկան հանդիպում և գործարար համաժողով 2024․ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպում է անցկացրել Ամերիկայի Միացյալ Նահանգների պատվիրակության հետ՝ ԱՄՆ գանձապետարանի քարտուղարի օգնական Ալեքսիա Լաթորթյուի գլխավորությամբ: Կողմերն անդրադարձել են պետական ֆինանսների կառավարման ոլորտում համագործակցությանը, պետական գնումներին և այլ հարցերի: ...

Մեկնարկել է ՆԳՆ-ԱԺ երկօրյա աշխատաժողովը՝ ԱԺ քառօրյա նիստին ընդառաջ նախագիծն առաջին ընթերցմանը նախապատրաստելու նպատակով

23:02 16.05.2024

Մեկնարկել է ՆԳՆ-ԱԺ երկօրյա աշխատաժողովը՝ ԱԺ քառօրյա նիստին ընդառաջ նախագիծն առաջին ընթերցմանը նախապատրաստելու նպատակով

Մայիսի 16-ին Ծաղկաձորում մեկնարկել են «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքին և հարակից իրավական ակտերին նվիրված երկօրյա կլոր սեղան-քննարկումները, որին մասնակցում էր ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Մասնակցում էին նաև Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը, ՆԳ նախարարության […] ...

Փրկարարներն իրականացրել են ապամոնտաժման աշխատանքներ

22:59 16.05.2024

Փրկարարներն իրականացրել են ապամոնտաժման աշխատանքներ

Մայիսի 16-ին, ժամը 17:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշի 11-րդ փողոցի տներից մեկի տանիքը քամուց պոկվել է և կախվել, առկա է ընկնելու վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն ապամոնտաժել են տանիքի պոկված հատվածը (մոտ […] ...

Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող սահմանազատման և սահմանագծման գործընթացից

22:05 16.05.2024

Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող սահմանազատման և սահմանագծման գործընթացից

Մայիսի 16-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են կրթության ոլորտի բարեփոխումները՝ «Հայրենիքը պետությունն է» հայեցակարգի դիտանկյունից։ Նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև մանրամասներ է ներկայացրել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև ընթացող սահմանազատման և սահմանագծման գործընթացից։ ...

Տիգրան Ավինյանը հանդիպել է Իլ դը Ֆրանս շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի հետ

21:57 16.05.2024

Տիգրան Ավինյանը հանդիպել է Իլ դը Ֆրանս շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի հետ

Պաշտոնական այցով Ֆրանսիայում գտնվող Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Իլ դը Ֆրանս շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի հետ: Հանդիպման շրջանակում անդրադարձ է կատարվել երկուստեք գործակցությանն ու նախանշվել առաջիկա անելիքները: Երևանի քաղաքապետարանի և Իլ դը Ֆրանս շրջանի միջև հաստատված գործակցության եռամյա ծրագիրը ներառում է ուրբանիզմի, տրանսպորտի և թափոնների կառավարման ոլորտներ ...

BACK_TO_TOP