15:37 10.09.2018
Վերլուծաբանները դեռևս քննարկում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Թուրքիայի հասցեին հնչեցրած վերջին հայտարարությունները: Ինչպես հայտնի է՝ անցյալ ամսվա վերջին տարբեր երկրներում հավատարմագրված ֆրանսիացի դիվանագետների հետ հանդիպման ժամանակ Մակրոնը կասկած էր հայտնել, թե Թուրքիան կարող է Եվրամիության լիիրավ անդամ դառնալ: Պատճառը, ըստ Ֆրանսիայի նախագահի, Էրդողանի վարած քաղաքականությունն է, որի արդյունքում թուրքական պետությունը զգալիորեն կորցրել է իր աշխարհիկ բնույթը, իսկ Էրդողանի իշխանության որդեգրած սկզբունքները շատ քիչ ընդհանրություն ունեն եվրոպական արժեքների հետ:
Ըստ ֆրանսաբնակ վերլուծաբան, Կենտրոնական Ֆրանսիայի տարածաշրջանային խորհրդարանի պատգամավոր Հիլդա Չոբոյանի, այս հայտարարությունը ռազմավարական բնույթ չունի և չի կարող լարվածություն առաջացնել Ֆրանսիայի և Թուրքիայի միջև:
Shantnews.am-ի հետ զրույցում նա ասաց, որ այսօր երկու երկրների հարաբերություններում ոչ թե լարվածություն, այլ փոխլրացում է նկատվում: «Ինչպես հայտնի է՝ թե՛ Թուրքիան, թե՛ Ֆրանսիան, ԱՄՆ-ի հետ անհամաձայնության մեջ են: Թուրքիան ավելի բիրտ, Ֆրանսիան՝ ավելի մեղմ ընդդիմություն են ԱՄՆ-ին: Երկուսի շահերն այս առումով համընկնում են: Իսկ անդրադառնալով Մակրոնի այն արտահայտությանը, թե Թուրքիան այսօր դեպի իսլամականության է գնում, նա ասել է, որ Ֆրանսիայի նախագահն ուղղակի առիթն օգտագործել է իր ասելիքների համար՝ Թուրքիայի այսօրվա տկարացման ֆոնին, քանի որ Թուրքիան Եվրոպայի կարիքն ունի: Պարզապես ցանկացել է ասել, որ չափը պետք չէ անցնել:
Արված հայտարարությունը կոնկրետ Էրդողանի կողմից արձագանք չգտավ, արձագանքեցին նրա կառավարության անդամներից, որոնք էլ, մեղմ արտահայտվելով, ասացին, թե սխալ հասկացվածություն կա, ասաց Հիլդա Չոբոյանը՝ Եվրոպայի հարաբերությունները Թուրքիայի հետ գնահատելով իբրև մեղրամսի սկիզբ: «Թե՛ Ֆրանսիան, թե՛ Եվրամիության մյուս երկրները ամերիկյան նոր քաղաքականության, հետևաբար իրանական պատժամիջոցների վերահաստատման դեմ շատ զայրացած են և ուզում են այլընտրանքներ գտնել: Թուրքիան միաժամանակ քաղաքական և տնտեսական մեծ տագնապի մեջ է, և նա նույնպես այլընտրանքի կարիք ունի, իսկ այդ այլընտրանքը չի կարող վերջնականապես Ռուսաստանը լինել (ժամանակավորապես այդպիսի մի հակում կա): Շատ հավանական է, որ Թուրքիան հիմա փորձելու է Եվրամիության հետ հարաբերությունների որակի բարձրացմանը զարկ տալ: Արդեն երբ Մակրոնն այդ հայտարարությունն անում էր, միաժամանակ Ֆրանսիայի ֆինանսների և տնտեսության նախարարը նույն օրն ընդունում էր իր թուրք գործընկերոջը՝ Էրդողանի փեսային, և ասում էր, որ Ֆրանսիան զարկ պիտի տա Թուրքիայի հետ տնտեսական հարաբերությանը: Իմ կարծիքով՝ այնքան էլ ճիշտ չէ Մակրոնի հայտարարությունն արագ մեկնաբանելն ու այն որպես լարվածություն որակելը»,- Shantnews-ին ասաց Կենտրոնական Ֆրանսիայի տարածաշրջանային խորհրդարանի պատգամավորը:
Ըստ ֆրանսաբնակ վերլուծաբանի՝ Ֆրանսիան էլ այսօր իր հերթին Թուրքիայի կարիքն ունի, քանի որ թուրքական տնտեսական տագնապը կարող է մինչև Ֆրանսիա հասնել: «Թուրքիան էլ Եվրոպայի խիստ կարիքն ունի, քանի որ թուրք գործարարների պարտատերերը եվրոպական բանկերն են: Շատ մեծ մտավախություններ կան, որ թուրքական տնտեսության այս անկումը կազդի Եվրոպայի վրա, քանի որ Թուրքիայի ամենամեծ գործընկերը Եվրոպան է: Միաժամանակ՝ պետք չէ անտեսել, որ Թուրքիայի ձեռքին մեծ ու կարևոր խաղաքարտեր կան, մասնավորապես՝ Միջին Արևելքի հարցերով: Թուրքիայում այսօր միլիոնավոր սիրիացի փախստականներ կան, և ցանկացած պահի նա կարող է նրանց առջև բացել Եվրոպայի դռները, և նրանք մուտք կգործեն Եվրոպա»,- Թուրքիայի այսօրվա դրությունն այսպես մեկնաբանեց մեր զրուցակիցը:
Հիլդա Չոբոյանը հիշեցնում է նաև, որ Ռուսաստանն այսօր ուզում է Սիրիայի վերակառուցումը հանձնել թուրքական ընկերություններին, (եվրոպական և չինական ֆինանսավորումներով): «Ուստի, պետք է նկատի ունենալ, որ այս պայմաններում այսօր Թուրքիայի և Եվրոպայի, հատկապես՝ Ֆրանսիայի միջև, բախում չի կարող լինել»,- Թուրքիայի և Եվրոպայի հարաբերությունների մասին զրույցը եզրափակեց մեր զրուցակիցը:
22:32 05.08.2025
Հանրապետության նախագահը հանդիպել է Վրաստանի վարչապետի հետԹուրքմենբաշիում անցկացվող «Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ միջազգային համաժողովի» շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել Հայաստանի և Վրաստանի միջև հաստատված բարիդրացիական և գործընկերային հարաբերությունները՝ հատկապես ընդգծելով հարևան ժողովուրդների միջև ձևավորված պատմական կապերի վրա հիմնված փոխադարձ վստահությունն ու հարգանքը։ Նախագահը նշել […] ...
22:21 05.08.2025
Սահմանազատումից հետո որքանո՞վ են անվտանգ Տավուշի սահմանամերձ գյուղերը. զրույց Գեղամ Նազարյանի հետՎերջին երկու օրվա լրահոսում առավել մեծ տեղ է գրավում այն, որ ուրբաթ օրը հնարավոր է հանդիպում Սպիտակ տանը: Հայկական կողմը ոչ հաստատել, ոչ հերքել է: Այդուհանդերձ սա լրացնում է այն տեղեկությունների շարքը, որը վերաբերում է այդ ճանապարհի արտապատվիրակմանը: Այդ թեման եղել էր նաև Փաշինյան – Ալիև երկկողմ հանդիպմանը: Այդ հանդիպմանը քննարկման օրակարգում եղել էր նաև […] ...
22:12 05.08.2025
Գայի պողոտայի սուպերմարկետներից մեկում հրդեհ է բռնկվելՕգոստոսի 5-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտա թիվ 8/2 հասցեում գտնվող «Ծիրան» սուպերմարկետից ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 9, թիվ 3, թիվ 5 հրշեջ ծառայություններից մեկական մարտական […] ...
21:49 05.08.2025
PTI. Պակիստանը խախտել է հրադադարը ՔաշմիրումՊակիստանի զորքերը չհրահրված կրակ են բացել Ջամմու և Քաշմիրի Հնդկաստանի միութենական տարածքի Պունչ շրջանի վերահսկողության գծի երկայնքով, հայտնում է Press Trust of India (PTI) գործակալությունը։ «Հնդկաստանի բանակը արձագանքել է Պակիստանի կողմից հրադադարի խախտմանը, փոխհրաձգությունը տևել է 15 րոպե, և զոհերի մասին տեղեկություններ չեն եղել», – գործակալությանը հայտնել են աղբյուրները։ ...
21:41 05.08.2025
«Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակում Հանրապետության նախագահը մասնակցել է հայկական կողմի կազմակերպած հարակից միջոցառմանըԱշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը «Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակում մասնակցել է Հայաստանի կողմից կազմակերպված՝ «Տարածաշրջանային անվտանգության և համագործակցության խթանումը առևտրային և տրանսպորտային բարելավված կապերի միջոցով» հարակից միջոցառմանն ու պանելային քննարկմանը: Միջոցառման մեկնարկին նախագահը հանդես է եկել բացման խոսքով: Նախագահի բացման խոսքը. «Նեպալի հարգարժան վարչապետ, Տաջիկստանի տրանսպորտի հարգարժան […] ...