Բուլղարիան և Ռուսաստանը ներկայացնող 2 հայ ըմբիշներ Ստամբուլում նվաճել են օլիմպիական ուղեգրեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2024
  • $
    387.97
  • RUBLE
    4.29
  • 421.76
WEATHER
+16.09 oC

Բուլղարիան և Ռուսաստանը ներկայացնող 2 հայ ըմբիշներ Ստամբուլում նվաճել են օլիմպիական ուղեգրեր

11:30 10.05.2024

Հունահռոմեական ոճի ըմբիշներ, Բուլղարիան ներկայացնող Հայկ Մնացականյանը (77 կգ) և Ռուսաստանի ներկայացուցիչ Արթուր Սարգսյանը (97 կգ) Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ընթացող համաշխարհային վարկանիշային մրցաշարում դուրս են եկել եզրափակիչ և նվաճել Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Մնացականյանը կիսաեզրափակչում 1-1 հաշիվը գրանցեց չինացի Ռուի Լյուի հետ, սակայն հաղթանակը շնորհվեց հայ ըմբիշին, քանի որ վերջին միավորը նա է վաստակել: Մինչև կիսաեզրափակիչ հասնելը Բուլղարիայի ներկայացուցիչը հաղթել է լիտվացի Պաուլուս Գալկինասին և հունգարացի Ժոլտան Լևային:

Մնացականյանի քաշային կարգում Հայաստանի հավաքականի կազմում ավելի վաղ Փարիզ-2024-ի ուղեգիր էր նվաճել Եվրոպայի եռակի և աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանը: Նույն քաշային կարգում Օլիմպիական խաղերին կմասնակցի նաև Ուզբեկստանը ներկայացնող հայ ըմբիշ Արամ Վարդանյանը:

Ռուսաստանը ներկայացնող Արթուր Սարգսյանի քաշային կարգում էլ (97 կգ) Հայաստանի հավաքականից նախորդ տարի Փարիզ-2024-ի ուղեգիր էր նվաճել Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, Եվրոպայի 6-ակի, աշխարհի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի ներկայացուցիչներ Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Գևորգ Թադևոսյանը (87 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ) Ստամբուլի մրցաշարում ավարտել են պայքարը՝ չնվաճելով օլիմպիական ուղեգիր:

Ստամբուլի մրցաշարում օլիմպիական ուղեգիր են նվաճում եզրափակիչ դուրս եկած ըմբիշներն ու բրոնզե մեդալակիրների միջև լրացուցիչ գոտեմարտի հաղթողը: Սա ըմբիշների համար վերջին հնարավորությունն է Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու համար։

Մայիսի 11-12-ին մրցագորգ դուրս կգան ազատ ոճի ըմբիշները: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր են մեկնել Հրայր Ալիխանյանը (74 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 կգ), Սերգեյ Սարգսյանն (97 կգ) ու Լյովա Գևորգյանը (125 կգ):

Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականից օլիմպիական ուղեգիր են նվաճել Արսեն Հարությունյանը (57 կգ) և Վազգեն Թևանյանը (65 կգ), հունահռոմեականններից բացի Ամոյանից և Ալեքսանյանից, ուղեգիր ունի նաև Սլավիկ Գալստյանը (67 կգ):

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տիգրան Բարսեղյանը ստացել է լավագույն ռմբարկուի մրցանակը

00:00 21.05.2024

Տիգրան Բարսեղյանը ստացել է լավագույն ռմբարկուի մրցանակը

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը Բրատիսլավայի «Սլովանի» կազմում խփել է 13 գոլ և դարձել Սլովակիայի առաջնության 2023/24 մրցաշրջանի լավագույն ռմբարկու։ Մայիսի 19-ին կայացած հատուկ մրցանակաբաշխության ժամանակ հայ ֆուտբոլիստը ստացել է լավագույն ռմբարկուի մրցանակը։ Բարսեղյանը ներքին առաջնությունում 31 խաղում նաև 11 գոլային փոխանցում է կատարել։ Հիշեցնենք, որ «Սլովանը» երրորդ անգամ անընդմեջ դարձել է Սլովակիանի չեմպիոն` առաջնությունն […] ...

WBA վարկածով նախկին չեմպիոն, ֆրանսահայ Արսեն Գուլամիրյանը մենամարտ կանցկացնի Երևանում

23:38 20.05.2024

WBA վարկածով նախկին չեմպիոն, ֆրանսահայ Արսեն Գուլամիրյանը մենամարտ կանցկացնի Երևանում

Առաջին ծանր քաշային կարգում WBA վարկածով նախկին չեմպիոն, ֆրանսահայ Արսեն Գուլամիրյանը մենամարտ կանցկացնի Երևանում։ Այս մասին հայտնում է Dustum Boxing պրոմոութերական ընկերության մամուլի ծառայությունը։ Մենամարտը կայանալու է հուլիսի 14-ին. 36-ամյա բռնցքամարտիկի մրցակիցը լինելու է ռուս Յուրի Կաշինսկին։ Գուլամիրյանը 2019-2024 թթ. WBO վարկածով չեմպիոնն էր և 5 անգամ պաշտպանել է գոտին։ Ֆրանսիան ներկայացնող մարզիկը պրոֆեսիոնալ ռինգում […] ...

Լոպետեգին կգլխավորի Լոնդոնի «Վեսթ Հեմը»

23:06 20.05.2024

Լոպետեգին կգլխավորի Լոնդոնի «Վեսթ Հեմը»

Իսպանացի անվանի մասնագետ Խուլիեն Լոպետեգին շուտով կնշանակվի Լոնդոնի «Վեսթ Հեմի» գլխավոր մարզիչ, հայտնում է Sky Sports-ը։ Ըստ աղբյուրի` լոնդոնյան ակումբը 57-ամյա մարզչի նշանակման հարցում հասել է վերջնական համաձայնության, որի մասին պաշտոնապես կհայտարարվի մոտ օրերս։ Լոպետեգին «Վեսթ Հեմում» փոխարինելու է շոտլանդացի Դևիդ Մոյեսին։ 61-ամյա մարզիչն ակումբը մարզում էր 2019 թ. դեկտեմբերից։ ...

Դե Ձերբին աշխատանքի ոչ մի առաջարկ չի ստացել

22:32 20.05.2024

Դե Ձերբին աշխատանքի ոչ մի առաջարկ չի ստացել

Անգլիական «Բրայթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Ձերբին հայտնել է, որ այլ ակումբներից դեռ ոչ մի առաջարկ չի ստացել։ «Ոչ մի ակումբից առաջարկ չեմ ստացել։ Այս պահին դեռ ոչինչ չկա։ Հուսով եմ` կրկին կաշխատեմ Պրեմիեր լիգայում։ Չգիտեմ` հետագայում որ ակումբում կլինեմ, բայց ինձ համար մեծ պատիվ էր աշխատել Անգլիայի առաջնությունում»,- իտալացի մասնագետի խոսքերը մեջբերում է BBC-ն։ […] ...

Ֆրանսիական «Բրեստն» առաջին անգամ կխաղա ՉԼ-ում

21:55 20.05.2024

Ֆրանսիական «Բրեստն» առաջին անգամ կխաղա ՉԼ-ում

Ֆրանսիական Լիգա 1-ի վերջին` 34-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն արտագնա խաղում 2-0 հաշվով հաղթեց «Մեցին»։ Փարիզյան ակումբն առաջնությունն ավարտեց 76 միավորով։ «Պարի Սեն-Ժերմենը» 31-րդ տուրից հետո նվաճել էր Ֆրանսիայի չեմպիոնի տիտղոսը։ «Մեցը» 29 միավորով զբաղեցրեց 16-րդ տեղը և Լիգա 1-ում տեղը պահելու համար անցումային հանդիպում կանցկացնի Լիգա 2-ում երրորդ տեղը զբաղեցրած «Սենթ Էթիենի» դեմ։ «Մոնակոն» տանը […] ...

Ուկրաինացի անվանի բասկետբոլիստին զորակոչել են բանակ

20:46 20.05.2024

Ուկրաինացի անվանի բասկետբոլիստին զորակոչել են բանակ

Բաստետբոլի Ուկրաինայի Սուպերլիգայի «Կիև Բասկետ» ակումբի պաշտպան Վադիմ Զապլոտինսկին զորակոչվել է բանակ։ «Чемпион-Украина» պարբերականը հայտնում է, որ 26-ամյա բասկետբոլիստը մայիսի 12-ին փորձել է հատել Ուկրաինայի պետական սահմանը, սակայն բերման է ենթարկվել։ Կիևի բասկետբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Մաքսիմ Սերգեևը սոցցանցերում հայտնել է, որ ձերբակալությունից հետո բասկետբոլիստին ուղարկել են Ուկրաինայի օդադեսանտային հարձակման ուժերի ուսումնական կենտրոն. «Հենց նոր […] ...

BACK_TO_TOP