10:00 12.05.2024
Մայիսի 11-ին, ժամը 22:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են չորս ավտոմեքենաներ, առկա է գազի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մյասնիկյան պողոտայի թիվ 16/6 հասցեի մոտակայքում բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Գ․ Ս․, ծնված 1997 թ․), «Toyota» (վարորդ՝ Է․ Ա․, ծնվ․ 1997թ․), «Ford» (վարորդ՝ Կ․ Ն․, ծնված 1993 թ․) և «Tesla» (վարորդ՝ Մ․ Ս․) մակնիշների ավտոմեքենաները։ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայից տեղի է ունեցել վառելիքի արտահոսք․ տուժածներ չկան։
Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes-Benz» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները, փակել «Ford» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և ավտոմեքենաները դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատվածից։
21:21 01.05.2025
Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Համընդհանուր պարբերական դիտարկման չորրորդ շրջանի զեկույցի քննարկումըՄայիսի 1-ին Ժնևում՝ ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) աշխատանքային խմբի 49-րդ նստաշրջանի շրջանակներում, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված 4-րդ շրջանի ազգային զեկույցի քննարկումը: Զեկույցն անդրադառնում է վերջին 4.5 տարիների ընթացքում Հայաստանում մարդու իրավունքերին առնչվող զարգացումներին, խնդիրներին և հեռանկարներին: Զեկույցի նախապատրաստման աշխատանքներն իրականացվել են ՀՀ ԱԳ նախարարության համակարգմամբ՝ բոլոր շահագրգիռ գերատեսչությունների ներգրավմամբ, տեղի են […] ...
21:11 01.05.2025
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 Ձորափի փ. 70/2, 74 շենքեր, Ռիգայի փ. 12-14 առանձնատներ, Քոչարի փ. 41-139 առանձնատներ, Աճառյան փ. 37/7-39/8 առանձնատներ, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝ 10:00-16:00 Լուկաշինի 1, 2, 3 փողոցներ և հյուսիս-հարավ […] ...
20:51 01.05.2025
Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներՄայիսի 1-ին, ժամը 19:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարյան փողոցի 2/2 հասցեի մոտակայքում ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն․ կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ոստիկանության կարգախմբեր։ Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենայում տեղի է ունեցել գազաբալոնի պայթյուն․ […] ...
20:36 01.05.2025
Իրանը կշարունակի ԱՄՆ-ի հետ արդյունքների հասնելուն ուղղված բանակցություններըԻրանը կշարունակի վճռականորեն մասնակցել Միացյալ Նահանգների հետ արդյունքների վրա կենտրոնացած բանակցություններին՝ իր միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները լուծելու համար։ Այս մասին նշվում է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը տարածվել է երկխոսության հաջորդ փուլը հետաձգելու որոշումից հետո։ «Բանակցությունների հենց սկզբից իրանական պատվիրակությունը բարեխղճորեն ուրվագծել է հստակ շրջանակ, որը հիմնված է մեր երկրի սկզբունքային դիրքորոշումների […] ...
20:14 01.05.2025
Բաղրամյան գյուղում թոնրատուն է այրվելՄայիսի 1-ին, ժամը 17:50-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան գյուղի Հակոբյան փողոցում այրվում է թոնրատուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։07-ին, մարվել՝ 18։26-ին: Այրվել են թոնրատունը (20 քմ), կենցաղային իրեր և հարակից խորդանոցի տանիքի փայտե […] ...