17:12 22.05.2024
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է ԱՄՆ խաղաղության կորպուսի կամավորների 29-րդ խմբի երդման արարողությանը:
Միջոցառմանը ներկա են եղել և ողջույնի խոսքով հանդես եկել Խաղաղության կորպուսի տնօրեն Կարոլ Սպանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջոան Ֆեյրլին:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհավորել է կամավորներին և մի քանի առումով կարևորել ծրագիրը.
«Այս ծրագիրը հատկապես կարևորում ենք Հայաստանում անգլերենի ուսուցման խորացման, կամավորության, երիտասարդական աշխատանքի զարգացման, Հայաստանի և Ամերիկայի միջմաշակութային երկխոսության կայացման տեսանկյունից: Մենք հետևողական ջանքեր ենք գործադրում Հայաստանում օտար լեզուների, այդ թվում՝ անգլերենի զարգացման ուղղությամբ, ու առաջին անմիջական փորձառությունը, որ մեր համայնքների երեխաներն ունենում են Խաղաղության կորպուսի կամավորների շնորհիվ, անփոխարինելի է»:
Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է նաև, որ երիտասարդական քաղաքականության ոլորտում ևս բազմաթիվ ծրագրեր են իրականացվում մարզերում երիտասարդների ներուժի բացահայտման, զարգացման նպատակով, և կամավորների դերակատարումն այստեղ ևս անփոխարինելի է: Ըստ նրա՝ կամավորների հետ շփումը կյանքը փոխող փորձառություն է հայ երիտասարդների համար, և ծրագիրը փոփոխություն է բերում նաև կամավորների կյանքում՝ դրանով նպաստելով հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների խորացմանը: Նա վերահաստատել է կամավորներին աջակցելու ԿԳՄՍ նախարարության պատրաստակամությունը, որպեսզի հաջողեն իրենց գործունեության մեջ՝ ակնկալելով, որ տարեցտարի կամավորների թիվը կավելանա:
«Ծրագիրը հնարավորություն է տալիս իրապես ճանաչելու Հայաստանը, հաղորդակից լինելու մարզերի երիտասարդների հույզերին. ավելի սերտ համագործակցություն դժվար է երևակայել: Կամավորներն այդ երկու տարիների ընթացքում այնքան հաղորդակից են դառնում Հայաստանի իրականությանը, որ մասամբ դառնում են հայաստանցի»,- խոսքը եզրափակել է Արթուր Մարտիրոսյանը՝ մասնակիցներին մաղթելով արդյունավետ աշխատանք:
Խաղաղության կորպուսի տնօրեն Կարոլ Սպանը ևս ողջունել է ներկաներին և ասել.
«Սկիզբ է դրվում նոր փուլ Խաղաղության կորպուսի կամավորների նոր խմբի համար, որով նաև ազդարարվում է հայ ժողովրդի հետ կայուն համագործակցության շարունակությունը: Կամավորների նոր խումբը կշարունակի 32-ամյա համագործակցության պատմությունը, որն ուժեղ է այն կապերով, որոնք ձևավորվել են ծառայության ընթացքում: Իմ շնորհակալությունն եմ հայտնում հայ ժողովրդին՝ սրտերը և տները մեր կամավորների առաջ բացելու համար: Այն ընկերությունը և մարդկային կապը, որ ծնվում են կամավորների և իրենց հայ համայնքների ներկայացուցիչների միջև, շարունակվում են ամբողջ կյանքի ընթացքում»:
Խաղաղության կորպուսի կամավորների երդման արարողությամբ եզրափակվում է եռամսյա նախապատրաստական դասընթացը՝ սկիզբ դնելով ՀՀ կառավարության և Խաղաղության կորպուսի 32-ամյա համագործակցության նոր փուլի: 21 նոր կամավորները կմեկնեն Հայաստանի տարբեր մարզեր, որտեղ կապրեն և կծառայեն առաջիկա երկու տարիներին: Նոր խմբի համալրմամբ՝ Հայաստանի տարբեր գյուղական համայնքներում և քաղաքներում ծառայող կամավորների թիվը կհասնի 37-ի:
Խաղաղության կորպուսը գործում է Հայաստանում 1992 թ․, և մինչև օրս մեր երկրում գործունեություն են ծավալել ավելի քան 1100 կամավոր: Նրանք օժանդակում են սովորողների անգլերենի իմացության կատարելագործմանը, և իրենք էլ սովորում են խոսել հայերեն:
23:59 23.05.2025
Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների ծրագրով Կառավարությունը պատրաստ է փոխհատուցել տոհմային կենդանիների ձեռքբերման գնի 50 տոկոսըՈչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների քառամյա ծրագրով Կառավարությունը պատրաստ է փոխհատուցել տոհմային կենդանիների ձեռքբերման գնի 50 տոկոսը: Տեղում բուծված կենդանիների դեպքում այն կազմում է մինչև 150 հազար դրամ, ներկրվածինը՝ 225 հազար: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...
23:51 23.05.2025
Ֆրանսիան խոստանում է պատասխանել ԱՄՆ արտահանման 50% մաքսատուրքերինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ԵՄ ապրանքների վրա հունիսի 1-ից ուժի մեջ մտնող 50% ներմուծման մաքսատուրքերն անընդունելի են, BFMTV-ին ասել է Ֆրանսիայի արտաքին առևտրի հարցերով լիազոր նախարար Լորան Սեն-Մարտենը։ Նա նշել է, որ եվրոպացիները կձեռնարկեն պատասխան միջոցներ։ «Սա մեզ համար անընդունելի է», – ասաց նա՝ հաստատելով, որ նման մաքսատուրքերի դեպքում կոնյակի և այլ ապրանքների մատակարարումը […] ...
23:43 23.05.2025
Թրամփը չի պատրաստվում վերանայել ԵՄ-ի նկատմամբ 50% ներմուծման մաքսատուրքեր սահմանելու որոշումըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում վերանայել ԵՄ-ի նկատմամբ 50% ներմուծման մաքսատուրքեր սահմանելու որոշումը, սակայն հաստատել է բանակցությունների պատրաստակամությունը։ «Ես չեմ ձգտում գործարք կնքել։ Մենք արդեն գործարք կնքել ենք (խմբ.մաքսատուրքերի) 50%-ի չափով։ Սակայն, կրկնում եմ, մաքսատուրքերը չեն կիրառվի, եթե նրանք (ԵՄ երկրները) արտադրություն ստեղծեն այստեղ (ԱՄՆ-ում): Եթե ինչ-որ մեկը գա և ցանկություն […] ...
23:34 23.05.2025
ԲՏԱ նախարարն ընդունել է Amazon Web Services ընկերության փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մայիսի 23-ին ընդունել է ամպային հաշվողականության համաշխարհային առաջատար Amazon Web Services (AWS) ընկերության փոխնախագահ և ամպային տեխնոլոգիաների գլխավոր պատասխանատու Ջեֆֆ Բարրի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնել են ՀՀ ԲՏԱ նախարարությունից: Հանդիպման նպատակն էր ամրապնդել շարունակական համագործակցությունը, Հայաստանի թվային վերափոխման ռազմավարության առաջխաղացումը, Հայաստանում AWS ընկերության ենթակառուցվածքների ներդրումը, ինչպես նաև […] ...
23:26 23.05.2025
Bild: Համբուրգում դանակով հարձակման հետևանքով 12 մարդ վիրավորվել էՀամբուրգի գլխավոր երկաթուղային կայարանում դանակով հարձակման հետևանքով վիրավորվել է առնվազն 12 մարդ։ Այս մասին հայտնել է Bild թերթը։ Հրատարակության տվյալներով՝ տուժածներից մի քանիսը գտնվում են ծանր վիճակում։ Համբուրգի ոստիկանությունը հաստատել է քաղաքի գլխավոր երկաթուղային կայարանում դանակով հարձակման փաստը։ «Կասկածյալը ձերբակալվել է ոստիկանության կողմից», – հայտնել են տեղի իրավապահ մարմինների ներկայացուցիչները։ Որոշ լրատվամիջոցներ հայտնել են, որ […] ...
23:18 23.05.2025
Ողբերգական դեպք՝ Երևանում. նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում հայտնաբերել են տղամարդու մարմինՄայիսի 23-ին, Երևանում, աշխատանքային կանոնների չպահպանման պատճառով, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել նոր կառուցվող էլիտար շենքերից մեկում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 17:10-ի սահմաններում ահազանգ է ստացվել Երևանի 103 շտապօգնության թիվ 26 խմբի բժշկի կողմից, ով հայտնել է, որ իրենք կանչով մեկնել են Դավթաշեն վարչական շրջանի Փիրումյանների 13 հասցեում գտնվող նոր կառուցվող շենք, որտեղ […] ...