19:40 22.05.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարան-գործադիր հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ադրբեջանամետ հայտարարությանը, որ վերջինս հնչեցրել էր Շուշիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը, հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի առնվազն 2 երկիր մասնակցել է դաշնակից Հայաստանի դեմ 44-օրյա պատերազմի նախապատրաստությանը.
«Ես Հավաքական անվտանգության պայմանագրի առնվազն երկու երկիր գիտեմ, որ մասնակցել է մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը։ Այդ երկրները հնարավոր է՝ իմիտացիա են ստեղծել, որ մեզ ուզում են օգնել, կամ, թե իբր օգնել են։ Բայց ես էլի ուզում եմ ասել՝ այդ պատերազմը նույնիսկ Լեռնային Ղարաբաղի մասին չի եղել, որովհետև ես Քննիչ հանձնաժողովում ցույց եմ տվել, որ ԼՂ հարցն իրենք իրենց մեջ վաղուց փակել են։ Այդ պատերազմի նպատակը եղել է Հայաստանի Հանրապետություն անկախ պետության չգոյությունը»,-նշել է Փաշինյանը՝ ուրախություն հայտնելով, որ կարողացել է հասնել Բելառուսի նախագահի հրապարակային խոստովանությանը։
«Ես այս փորձերը շարունակելու եմ, էլի դեռ կան մարդիկ, որոնք այս մասին պետք է դեռ հրապարակային ասեն»,-հավելել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի պետականության դեմ ուղղված փորձերը չեն հաջողվել 2020 թվականի նոյեմբերի 9-ին և դրանից հետո, ինչպես նաև 2021 թվականի մայիսին, երբ Ազգային ժողովը և կառավարությունը լուծարված էին, հրաժարական էին տվել։ Էլի չի ստացվել, 2022 թվականի սեպտեմբերին, 2023 թվականի սեպտեմբերին։
«Փորձեցին 2024 թվականի մայիսի 9-ին՝ էլի չստացվեց ու չի ստացվելու, այդ թվում՝ այդքան քննադատված սահմանազատման պրոցեսի շնորհիվ։ Սահմանազատման այս գործընթացով մենք շատ-շատերին զրկել ենք հնարավորությունից՝ 2024 թվականի մայիսի 9-ին զուգահեռ սահմանային բախումներ հրահրելու»,-նշել է վարչապետը՝ հիշեցնելով ԱԺ ամբիոնից 2022 թվականին բարձրաձայնած իր այն համոզմունքը, որ եթե հաջողվի 1-2 տարի ՀՀ պետականությունը պահպանել, ապա առաջիկա 50-100 տարվա համար նրա գոյությունը երաշխավորված կլինի։
«Սահմանազատման գործընթացով, կարող է ասածս չափազանցություն թվա, բայց մենք այդ խնդրի 60 տոկոսը լուծել ենք։ Այս աղմուկը նրա համար է, որ թույլ չտան այն գիտակցության արմատացումը մարդկանց, քաղաքացիների շրջանում, որ մենք այսօր Կիրանցում, Ոսկեպարում, Բերքաբերում մեր պետության անկյունաքարերն ենք շարում, որի վրա պիտի կառուցվի պետություն, անվտանգություն, ազատություն, երջանկություն»,-ընդգծել է Փաշինյանը։
23:59 23.05.2025
Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների ծրագրով Կառավարությունը պատրաստ է փոխհատուցել տոհմային կենդանիների ձեռքբերման գնի 50 տոկոսըՈչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների քառամյա ծրագրով Կառավարությունը պատրաստ է փոխհատուցել տոհմային կենդանիների ձեռքբերման գնի 50 տոկոսը: Տեղում բուծված կենդանիների դեպքում այն կազմում է մինչև 150 հազար դրամ, ներկրվածինը՝ 225 հազար: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...
23:51 23.05.2025
Ֆրանսիան խոստանում է պատասխանել ԱՄՆ արտահանման 50% մաքսատուրքերինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ԵՄ ապրանքների վրա հունիսի 1-ից ուժի մեջ մտնող 50% ներմուծման մաքսատուրքերն անընդունելի են, BFMTV-ին ասել է Ֆրանսիայի արտաքին առևտրի հարցերով լիազոր նախարար Լորան Սեն-Մարտենը։ Նա նշել է, որ եվրոպացիները կձեռնարկեն պատասխան միջոցներ։ «Սա մեզ համար անընդունելի է», – ասաց նա՝ հաստատելով, որ նման մաքսատուրքերի դեպքում կոնյակի և այլ ապրանքների մատակարարումը […] ...
23:43 23.05.2025
Թրամփը չի պատրաստվում վերանայել ԵՄ-ի նկատմամբ 50% ներմուծման մաքսատուրքեր սահմանելու որոշումըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում վերանայել ԵՄ-ի նկատմամբ 50% ներմուծման մաքսատուրքեր սահմանելու որոշումը, սակայն հաստատել է բանակցությունների պատրաստակամությունը։ «Ես չեմ ձգտում գործարք կնքել։ Մենք արդեն գործարք կնքել ենք (խմբ.մաքսատուրքերի) 50%-ի չափով։ Սակայն, կրկնում եմ, մաքսատուրքերը չեն կիրառվի, եթե նրանք (ԵՄ երկրները) արտադրություն ստեղծեն այստեղ (ԱՄՆ-ում): Եթե ինչ-որ մեկը գա և ցանկություն […] ...
23:34 23.05.2025
ԲՏԱ նախարարն ընդունել է Amazon Web Services ընկերության փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մայիսի 23-ին ընդունել է ամպային հաշվողականության համաշխարհային առաջատար Amazon Web Services (AWS) ընկերության փոխնախագահ և ամպային տեխնոլոգիաների գլխավոր պատասխանատու Ջեֆֆ Բարրի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնել են ՀՀ ԲՏԱ նախարարությունից: Հանդիպման նպատակն էր ամրապնդել շարունակական համագործակցությունը, Հայաստանի թվային վերափոխման ռազմավարության առաջխաղացումը, Հայաստանում AWS ընկերության ենթակառուցվածքների ներդրումը, ինչպես նաև […] ...
23:26 23.05.2025
Bild: Համբուրգում դանակով հարձակման հետևանքով 12 մարդ վիրավորվել էՀամբուրգի գլխավոր երկաթուղային կայարանում դանակով հարձակման հետևանքով վիրավորվել է առնվազն 12 մարդ։ Այս մասին հայտնել է Bild թերթը։ Հրատարակության տվյալներով՝ տուժածներից մի քանիսը գտնվում են ծանր վիճակում։ Համբուրգի ոստիկանությունը հաստատել է քաղաքի գլխավոր երկաթուղային կայարանում դանակով հարձակման փաստը։ «Կասկածյալը ձերբակալվել է ոստիկանության կողմից», – հայտնել են տեղի իրավապահ մարմինների ներկայացուցիչները։ Որոշ լրատվամիջոցներ հայտնել են, որ […] ...
23:18 23.05.2025
Ողբերգական դեպք՝ Երևանում. նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում հայտնաբերել են տղամարդու մարմինՄայիսի 23-ին, Երևանում, աշխատանքային կանոնների չպահպանման պատճառով, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել նոր կառուցվող էլիտար շենքերից մեկում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 17:10-ի սահմաններում ահազանգ է ստացվել Երևանի 103 շտապօգնության թիվ 26 խմբի բժշկի կողմից, ով հայտնել է, որ իրենք կանչով մեկնել են Դավթաշեն վարչական շրջանի Փիրումյանների 13 հասցեում գտնվող նոր կառուցվող շենք, որտեղ […] ...