11:07 30.03.2018
«Առաջիկա պրոցեսներում ես և իմ ընկերները գործելու ենք ոչ միայն որպես կուսակցության ներկայացուցիչ, պատգամավոր, քաղաքական գործիչ, այլև առնվազն նույնքան որպես ՀՀ քաղաքացի», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանկ ասել է ՀՀ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոմ Փաշինյանը:
Լրագրողները հիշեցրել են Փաշինյանին, որ 2015 թվականին, երբ «Նոր Հայաստանի» հանրահավքներն էին սկսվում և Փաշինյանին հրավիրում էին հանրահավքներին, նա ասել, է թե իրենք մարդկանց չեն առաջնորդելու դեպի պարտություն: Հիմա հրավիրելով հանարհավքի, ու՞ր եք առաջնորոդում մարդկանց՝ հնչել է հարցը.
«Տեսեք կա երկու սցենար, որ Սերժ Սարգսյանը դառնում է ՀՀ վաչապետ, և մյուս սցենարն այն է,որ մեզ հաջողվում է կանխել Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետը: Եթե, ենթադրենք, որ մենք ժողովրդին ոչ մի տեղ չենք առաջնորդում, ժողովրդին ոչ մի առաջարկ չենք անում և Սերժ Սարգսյանն, առանց որևէ խոչընդոտի դառնում է վարչապետ, դա արդեն ժողովրդի պարտությունն է », – պատասխանել է Փաշինյանը:
Հիմա փոխվե՞լ են մարդիկ, որ հանրահավաքի եք կանչում, հարցրել են լրագրողները՝ նաև հիշեցնելով, ոչ խորհրդարանական ընտրություններից հետո Փաշինյանը ասել է, թե մարդիկ 10 հազար դրամով գնացել և քվեարկել են ՀՀԿ-ի օգտին, ուստի այդ մարդուն 10 հազար դրամով էլ տուն կտանեն, հանրահավքներն անիմաստ են:
«Ընդհանրապես հանրային, քաղաքական զարգացումը փոփոխությունների գործընթաց է, ինչու միայն քաղաքացիները, մենք էլ ենք փոխվել և մենք կփորձենք քաղաքկան այնպիսի պրոցես հարուցել, որն ինչպես մեզ կփոխի դրական առումով, այնպես էլ ՀՀ քաղաքացիներին կտա հնարավորություն՝ ազատագրվել ընտրակաշառքի հնարավորությունից: Եթե մի անգամ մարդը գնացել է կաշառքով ընտրել է, չպե՞տք է ունենա դրանից ազատվելու հնարավորություն: Սա դրանից ազատվելու առաջին ռեալ հնարավորությունն է և ես հավատում եմ, որ ՀՀ քաղաքացիները կօգտվեն այդ հնարավորությունից», – պատասխանել է Փաշինյանը:
Ըստ Փաշինյանի՝ ՔՊԿ քննարկումների ընթացքում ձեռք է բերել համոզմունք, որ այն, ինչն իրենք են անում անհրաժրաժեշտ է ՀՀ քաղաքացիների համար, իրենք պարտավոր են ընձեռել ՀՀ քաղաքացուն հաղթանակի հնարավորություն, եթե քաղաքացիները որոշեն օգտվել այդ հնարավորությունից, իրենք կդառան այդ հաղթանակի երաշխավորը:
22:45 14.05.2025
Վարչապետը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար 2024 թվականի ՀՀ պետական մրցանակը հանձնել է Յոշիակի Դեյմոն ՀագիվարայինԱյսօր տեղի է ունեցել Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի հանձնման 15-րդ արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ, հյուրեր: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է ճապոնացի գիտնական, AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, Արհեստական բանականության գործընկեր […] ...
22:33 14.05.2025
ԲՏԱ նախարարության հրավերով Հայաստան են ժամանել արհեստական բանականության (AI) բնագավառում միջազգային ճանաչում ունեցող ֆրանսիական ընկերության ներկայացուցիչներըՀՀ ԲՏԱ նախարարության հրավերով Հայաստան են ժամանել արհեստական բանականության (AI) բնագավառում միջազգային ճանաչում ունեցող ֆրանսիական Mistral AI ընկերության ներկայացուցիչները։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։ «Այսօր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանի նախաձեռնությամբ նախաճաշ-հանդիպում է տեղի ունեցել Mistral AI-ի ներկայացուցիչների և հայաստանյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ, […] ...
22:18 14.05.2025
Արարատ Միրզոյանը՝ Բաքու, Ջեյհուն Բայրամովը՝ Երևան. ի՞նչ կփոխեն հնարավոր փոխայցելություններըԱյս ամսվա սկզբին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարն այցելելու է Երևան, իսկ Հայաստանի ԱԳ նախարարը՝ Բաքու: Այդ մասին հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի դեսպանը: Այդ փոխայցելությունները լինելու են 3+3 տարածաշրջանային խորհրդատվական հարթակի շրջանակում: Այդ հարթակը, որում ընդգրկված են Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը, Ռուսաստանը և Վրաստանը, թեև վերջինս չի մասնակցում այդ ձևաչափով հանդիպումներին, հիշեցնենք, ստեղծված է […] ...
22:11 14.05.2025
Լիբիայում բախումների հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդԼիբիայի մայրաքաղաքում չորեքշաբթի գիշերը տեղի ունեցած զինված բախումների հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ, մոտ 70-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է Տրիպոլիի առողջապահության վարչության ներկայացուցիչ Մոհամմեդ Աբդել Վահաբը։ Նրա խոսքով, ինչպես մեջբերում է Libya Press գործակալությունը, զոհվածների թվում կան «հինգ զինյալներ և մեկ քաղաքացիական անձ՝ օտարերկրացի»։ Գործակալության տվյալներով՝ խոսքը Եգիպտոսից եկած աշխատողի մասին է, որը […] ...
21:48 14.05.2025
ՃՏՊ Ազատավան գյուղում. կա տուժածՄայիսի 10-ին, ժամը 17:32-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարահի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է, կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 24-րդ կմ-ին՝ Ազատավան գյուղում, «Jeep» մակնիշի ավտոմեքենան դուրս […] ...