Անահիտ Մանասյանը մասնակցել է կանանց դերի և ներգրավվածության բարձրացմանը նվիրված քննարկմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 06 2024
  • $
    388.49
  • RUBLE
    4.40
  • 415.57
WEATHER
+23.09 oC

Անահիտ Մանասյանը մասնակցել է կանանց դերի և ներգրավվածության բարձրացմանը նվիրված քննարկմանը

21:31 22.05.2024

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 22-ին մասնակցել է ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի կողմից կազմակերպված կանանց դերի և ներգրավվածության բարձրացմանը նվիրված քննարկմանը։ «Կին առաջնորդները արդարադատության ոլորտում․ արդարության ձևավորում կանանց ներառման միջոցով» խորագրով պանելային քննարկման ընթացքում Անահիտ Մանասյանը ներկայացրել է մեր հասարակությունում կանանց դերի վերաբերյալ ձևավորված կարծրատիպային մոտեցումները։ Այս մասին հայտնում են ՄԻՊ-ի գրասենյակից։
«Հավասար հնարավորությունների երաշխավորումը, որոշումների կայացման գործընթացում կանանց ներգրավվածության ապահովումը, հասարակական և քաղաքական կյանքում կանանց ներուժի խթանումը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերներից են ոչ միայն Հայաստանում, այլև՝ ամբողջ աշխարհում»։ Այս համատեքստում Պաշտպանը շեշտել է, որ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ ձևավորելու հարցում նշված խնդիրների հաղթահարումն ունի առանցքային նշանակություն։
Անահիտ Մանասյանը միջոցառմանը ներկա ուսանողներին պատմել է սեփական փորձի, անցած ճանապարհի, հանդիպած խոչընդոտների և կարծրատիպերի մասին։ «Մեր հասարակությունում առկա են բազմաթիվ կարծրատիպային և խտրական մոտեցումներ կանանց դերի և ընկալումների վերաբերյալ։ Ես ինքս իմ գործունեության ընթացքում բախվել եմ դրանց, թիրախավորվել եմ նաև որպես կին։ Կարծում եմ, որ այս խնդիրների մասին անհրաժեշտ է բաց խոսել ու փորձել դրանք հաղթահարել։ Հանրային միջոցառումների ու քննարկումների անցկացում, կրթության միջոցով կարծրատիպերի հաղթահարում, մարդու իրավունքների կրթության բարեփոխումներ, ծնողների հետ աշխատանք, պրոֆեսիոնալիզմի բարձրացում․ կարծում եմ` սրանք են այն հիմնական գործոնները, որոնք կօգնեն հաղթահարել այս ոլորտում առկա խնդիրները և ձևավորել մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգ»,- ասել է Պաշտպանը։
Հանդիպման ավարտին Մարդու իրավունքների պաշտպանը ուսանողներին խորհուրդ է տվել կյանքում հանդիպող մարտահրավերները դիտարկել որպես հնարավորություն և շարժվել առաջ՝ հավատարիմ մնալով սեփական արժեքներինն, մասնագիտական էթիկայի և պրոֆեսիոնալիզմի սկզբունքներին։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսպանիան արժանի հաղթանակ տարավ․ Մոդրիչ

00:00 16.06.2024

Իսպանիան արժանի հաղթանակ տարավ․ Մոդրիչ

Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան և ավագ Լուկա Մոդրիչը մեկնաբանել է Եվրոպայի 2024 թվականի առաջնության 1-ին տուրի խաղում Իսպանիայից կրած 0-3 հաշվով պարտությունը։ Գրում է Արմսպորտը: «Սա այն արդյունքը չէ, որի համար մենք հույս ունեինք, բայց դա այն է, ինչ կա: Եվս երկու հանդիպում ունենք բարելավվելու և իրավիճակը բարելավելու համար։ Առաջին խաղակեսում մենք մեզ նման չէինք, մեզ […] ...

Օրենսգրքում կսահմանվի կիբեռհանցագործությունների ցանկը

23:45 15.06.2024

Օրենսգրքում կսահմանվի կիբեռհանցագործությունների ցանկը

«Կառավարության հեղինակած նախաձեռնությունը միտված է կիբեռհանցավորության դեմ պայքարի շրջանակում իրավապահ մարմինների համար արդյունավետ գործիքակազմի նախատեսմանը»,- ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը: Այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից։ Զեկուցողի խոսքով՝ հատկապես վերջին տարիներին նկատվում է կիբեռհանցավորության տեմպերի աճ, ինչով էլ պայմանավորված` անհրաժեշտություն է առաջացել իրավապահ համակարգին օժտել համապատասխան գործիքակազմով, որը թույլ կտա իրականացվող […] ...

Ուկրաինայի հարցով գագաթնաժողովի մասնակիցները չեն ցանկանում պատերազմ Ռուսաստանի հետ. Էմանուել Մակրոն

23:36 15.06.2024

Ուկրաինայի հարցով գագաթնաժողովի մասնակիցները չեն ցանկանում պատերազմ Ռուսաստանի հետ. Էմանուել Մակրոն

Ուկրաինայի հարցով գագաթնաժողովի մասնակիցները չեն ցանկանում պատերազմ Ռուսաստանի հետ: Այս մասին իր ելույթի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Մեզնից ոչ ոք չի պայքարում Ռուսաստանի դեմ: Մենք բոլորս ձգտում ենք կայուն խաղաղության՝ միջազգային իրավունքի հիման վրա»,- նշել է Մակրոնը։ Նա նաև ասել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան շուտով կընդունի Օլիմպիական զինադադարի մասին բանաձևը: «Սա […] ...

Եվրահանձնաժողովի ղեկավարը  Ռուսաստանին մեղադրել է համաշխարհային գնաճի համար

23:27 15.06.2024

Եվրահանձնաժողովի ղեկավարը Ռուսաստանին մեղադրել է համաշխարհային գնաճի համար

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Շվեյցարիայում Ուկրաինային նվիրված համաժողովի ժամանակ հայտարարել է, որ  Ռուսաստանն է  մեղավոր  պարենային ապրանքների գների բարձրացման համար: «Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի արձագանքը հնչում է ամբողջ աշխարհում. Էներգիայի գները կտրուկ աճել են, ինչպես նաև պարենային ապրանքների գները»,- ասել է նա: Ավելի ուշ Եվրահանձնաժողովի միջազգային հարաբերությունների դեպարտամենտի գլխավոր տնօրեն Քրիստինա Լոբիլլո Բորերոն, ելույթ […] ...

Հայաստանին անհրաժեշտ է անվտանգություն, և մենք դրա համար որդեգրել ենք խաղաղության օրակարգը. Նիկոլ Փաշինյան

23:11 15.06.2024

Հայաստանին անհրաժեշտ է անվտանգություն, և մենք դրա համար որդեգրել ենք խաղաղության օրակարգը. Նիկոլ Փաշինյան

Մենք անկախությունը, ինքնիշխանությունը, պետականությունը համարում ենք բարձրագույն գործիք մեր երկրի, քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը, ազատությունը, արդարությունը և երջանկությունն ապահովելու համար: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ժամանակ: «Իմ գնահատականն այն է, և ես համոզված եմ դրանում, որ հանրության մեջ այդ գաղափարախոսությունը դանդաղ, բայց հաստատուն կերպով արմատավորվում է։ […] ...

Մեքսիկական ծոցում շնաձկները շոգի պատճառով ավելի հաճախ են կծում մարդկանց

22:58 15.06.2024

Մեքսիկական ծոցում շնաձկները շոգի պատճառով ավելի հաճախ են կծում մարդկանց

Ֆլորիդայի նահանգում մարդկանց վրա շնաձկների հարձակումների աճի պատճառը բացահայտել են ամերիկացի գիտնականները։ Փորձագետների կարծիքով՝ շոգ եղանակի պատճառով շնաձկներն ավելի ագրեսիվ են դարձել, հաղորդում է Live Science-ը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հունիսի 7-ին Ֆլորիդայի Ուոլթոն կոմսությունում շնաձուկը հարձակվել էր 45-ամյա կնոջ վրա՝ կծելով նրա ձախ թևի մի մասը և վերքեր թողնելով իրանին։ Որոշ ժամանակ […] ...

BACK_TO_TOP