Քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ Հայաստան է եկել ՄԱԿ եվրոպական տնտեսական հանձնաժողովի փորձագետների պատվիրակությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+20.09 oC

Քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ Հայաստան է եկել ՄԱԿ եվրոպական տնտեսական հանձնաժողովի փորձագետների պատվիրակությունը

15:26 23.05.2024

Քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ Հայաստան է եկել Միավորված ազգերի կազմակերպության եվրոպական տնտեսական հանձնաժողովի փորձագետների պատվիրակությունը։

Միջազգային փորձագետներն ուսումնասիրում են քաղաքաշինության, հողային ռեսուրսների կառավարման, տարածքային համաչափ զարգացման և բնակարանաշինության խնդիրները և այդ ոլորտների զարգացման հնարավորությունները։ Հետազոտական աշխատանքների արդյունքում ՀՀ կառավարության պատվիրատվությամբ մշակվելու է «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, բնակարանային տնտեսության և հողային ռեսուրսների կառավարման վերաբերյալ երկրի նկարագիր» փաստաթուղթը։ Այդ նպատակով Քաղաքաշինության կոմիտեն կազմակերպել է պատվիրակության հանդիպումները պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ։

Ավելի քան մեկշաբաթյա այցի ընթացում բազմաթիվ քննարկումների, ուսումնասիրությունների արդյունքներն ամփոփվել են Քաղաքաշինության կոմիտեում շահագրգիռ կառույցների մասնակցությամբ կայացած հանդիպման ժամանակ։ Փորձագետները ներկայացրել են 2017 թվականին ընդունված «Երկրի նկարագիր» փաստաթղթի շրջանակում իրագործված ծրագրերի վերաբերյալ իրենց գնահատականը, դիտարկել ներկա իրավիճակը, մարտահրավերներն ու հնարավորությունները։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել հետազոտության շրջանակում կոմիտեի և միջազգային փորձագետների հետ համագործակցած գործընկերներին, ինչպես նաև՝ ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչներին՝ կարևոր ոլորտների զարգացման վերաբերյալ առաջարկների նոր փաթեթ մշակելու համար։ Նա ընդգծել է, որ միջազգային փորձագետների խորհրդատվական ցուցումները կօգնեն ճիշտ կազմակերպել զարգացման ծրագրերն առանցքային ուղղություններով։ Այդ նպատակով առանձնահատուկ կարևորվում են տարածքային համաչափ զարգացմանը, տարածքների արդյունավետ օգտագործմանը, ենթակառուցվածքների զարգացմանը, սոցիալական բնակարանային ապահովմանը, վերաբերող, ոլորտային տվյալների էլեկտրոնային հասանելիության ապահովմանը վերաբերող հարցերը։

Քաղաքաշինության կոմիտեն շարունակելու է տարվա ընթացքում համակարգել փորձագետների հետ աշխատանքը։

Նախատեսվում է, որ Երկրի նկարագիր փաստաթուղթը պատրաստ կլինի հոկտեմբերին և կներկայացվի Ժնևում ՄԱԿ ԵՏՀ քաղաքաշինության, բնակարանաշինության և հողերի կառավարման կոմիտեի նստաշրջանի ժամանակ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների ծրագրով Կառավարությունը պատրաստ է փոխհատուցել տոհմային կենդանիների ձեռքբերման գնի 50 տոկոսը

23:59 23.05.2025

Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների ծրագրով Կառավարությունը պատրաստ է փոխհատուցել տոհմային կենդանիների ձեռքբերման գնի 50 տոկոսը

Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների քառամյա ծրագրով Կառավարությունը պատրաստ է փոխհատուցել տոհմային կենդանիների ձեռքբերման գնի 50 տոկոսը: Տեղում բուծված կենդանիների դեպքում այն կազմում է մինչև 150 հազար դրամ, ներկրվածինը՝ 225 հազար: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...

Ֆրանսիան խոստանում է պատասխանել ԱՄՆ արտահանման 50% մաքսատուրքերին

23:51 23.05.2025

Ֆրանսիան խոստանում է պատասխանել ԱՄՆ արտահանման 50% մաքսատուրքերին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ԵՄ ապրանքների վրա հունիսի 1-ից ուժի մեջ մտնող 50% ներմուծման մաքսատուրքերն անընդունելի են, BFMTV-ին ասել է Ֆրանսիայի արտաքին առևտրի հարցերով լիազոր նախարար Լորան Սեն-Մարտենը։ Նա նշել է, որ եվրոպացիները կձեռնարկեն պատասխան միջոցներ։ «Սա մեզ համար անընդունելի է», – ասաց նա՝ հաստատելով, որ նման մաքսատուրքերի դեպքում կոնյակի և այլ ապրանքների մատակարարումը […] ...

Թրամփը չի պատրաստվում վերանայել ԵՄ-ի նկատմամբ 50% ներմուծման մաքսատուրքեր սահմանելու որոշումը

23:43 23.05.2025

Թրամփը չի պատրաստվում վերանայել ԵՄ-ի նկատմամբ 50% ներմուծման մաքսատուրքեր սահմանելու որոշումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում վերանայել ԵՄ-ի նկատմամբ 50% ներմուծման մաքսատուրքեր սահմանելու որոշումը, սակայն հաստատել է բանակցությունների պատրաստակամությունը։ «Ես չեմ ձգտում գործարք կնքել։ Մենք արդեն գործարք կնքել ենք (խմբ.մաքսատուրքերի) 50%-ի չափով։ Սակայն, կրկնում եմ, մաքսատուրքերը չեն կիրառվի, եթե նրանք (ԵՄ երկրները) արտադրություն ստեղծեն այստեղ (ԱՄՆ-ում): Եթե ինչ-որ մեկը գա և ցանկություն […] ...

ԲՏԱ նախարարն ընդունել է Amazon Web Services ընկերության փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

23:34 23.05.2025

ԲՏԱ նախարարն ընդունել է Amazon Web Services ընկերության փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մայիսի 23-ին ընդունել է ամպային հաշվողականության համաշխարհային առաջատար Amazon Web Services (AWS) ընկերության փոխնախագահ և ամպային տեխնոլոգիաների գլխավոր պատասխանատու Ջեֆֆ Բարրի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնել են ՀՀ ԲՏԱ նախարարությունից: Հանդիպման նպատակն էր ամրապնդել շարունակական համագործակցությունը, Հայաստանի թվային վերափոխման ռազմավարության առաջխաղացումը, Հայաստանում AWS ընկերության ենթակառուցվածքների ներդրումը, ինչպես նաև […] ...

Bild: Համբուրգում դանակով հարձակման հետևանքով 12 մարդ վիրավորվել է

23:26 23.05.2025

Bild: Համբուրգում դանակով հարձակման հետևանքով 12 մարդ վիրավորվել է

Համբուրգի գլխավոր երկաթուղային կայարանում դանակով հարձակման հետևանքով վիրավորվել է առնվազն 12 մարդ։ Այս մասին հայտնել է Bild թերթը։ Հրատարակության տվյալներով՝ տուժածներից մի քանիսը գտնվում են ծանր վիճակում։ Համբուրգի ոստիկանությունը հաստատել է քաղաքի գլխավոր երկաթուղային կայարանում դանակով հարձակման փաստը։ «Կասկածյալը ձերբակալվել է ոստիկանության կողմից», – հայտնել են տեղի իրավապահ մարմինների ներկայացուցիչները։ Որոշ լրատվամիջոցներ հայտնել են, որ […] ...

Ողբերգական դեպք՝ Երևանում. նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում հայտնաբերել են տղամարդու մարմին

23:18 23.05.2025

Ողբերգական դեպք՝ Երևանում. նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում հայտնաբերել են տղամարդու մարմին

Մայիսի 23-ին, Երևանում, աշխատանքային կանոնների չպահպանման պատճառով, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել նոր կառուցվող էլիտար շենքերից մեկում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 17:10-ի սահմաններում ահազանգ է ստացվել Երևանի 103 շտապօգնության թիվ 26 խմբի բժշկի կողմից, ով հայտնել է, որ իրենք կանչով մեկնել են Դավթաշեն վարչական շրջանի Փիրումյանների 13 հասցեում գտնվող նոր կառուցվող շենք, որտեղ […] ...

BACK_TO_TOP