Որքանով է առկա նոր վարարումների հավանականությունը․ պարզաբանում է Գագիկ Սուրենյանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+21.09 oC

Որքանով է առկա նոր վարարումների հավանականությունը․ պարզաբանում է Գագիկ Սուրենյանը

18:40 27.05.2024

Առաջիկա օրերին հանրապետությունում հորդառատ տեղումներ ու գետերում վարարումներ չեն կանխատեսվում։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Հուրախություն մեզ, տեղումնառատ ցիկլոնն արդեն սկսել է թուլանալ։ Ճիշտ է՝ Լոռի, Տավուշ հատվածում եղան տեղումներ, սակայն դրանք 4-5 անգամ ավելի թույլ են, քան նախորդ օրվա ընթացքում եղած անձրևները։ Առաջիկա 5 օրերին մենք ակտիվ ցիկլոնային գործունեություն չենք սպասում, կլինեն ներզանգվածային տեղումներ, սակայն դրանք առանձնապես չեն ազդի գետերի հոսքի վրա։ Գետերում վարարումների հավանականություն չկա»,-ասել է Գագիկ Սուրենյանը։

Ինչ վերաբերում է օդի ջերմաստիճանին, ապա մասնագետը տեղեկացրել է, որ այսօրվանից արդեն հարավ արևմուտքից առկա է տաք օդային հոսանքների ներհոսք, ինչը կշարունակվի մինչև մայիսի 31-ը։ Օդի ջերմաստիճանը հանրապետությունում կբարձրանա 4-6 աստիճանով։ Լոռիում, Տավուշում, Սյունիքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով։ Արդեն մայիսի 30-ին և 31-ին Երևանում և Արարատյան դաշտում կգրանցվի +30 աստիճան տաքություն։

Խոսելով մայիսին գրանցված եղանակային պայմաններից՝ Գագիկ Սուրենյանը նշել է, որ Հայաստանում մայիսը, սովորաբար համարվում է տարվա ամենատեղումնառատ ամիսը։ Թեպետ այս տարի գարնան վերջին ամիսն իր տեղումների ծավալով ու ուժգնությամբ զարմացրեց նույնիսկ օդերևութաբաններին։ Իհարկե, նախապես կանխատեսվել էր, որ մայիսը լինելու է անձրևային ու խոնավ, սակայն ցիկլոնը դրսևորվեց Հայաստանին ոչ այդքան բնորոշ տեղումների ինտենսիվությամբ, կարկտահարությունների մեծ մասշտաբներով, ամպրոպների հաճախականությամբ։

«Մայիս ամսվա ընթացքում գրեթե բոլոր մարզերում ունեցանք կարկտահարություններ։ Հատկապես խոցելի եղան Արմավիրի, Արագածոտնի մարզերը, որտեղ նույնիսկ մի քանի անգամ եղան կարկտահարություններ։ Նաև ինտենսիվ տեղումների դեպքեր գրանցվեցին Երևանում, եղան հեղեղումներ, առանձին հատվածներում՝ ջրածածկումներ»,-ասել է Գագիկ Սուրենյանը։

Համեմատության համար մասնագետը նշել է՝ մայիսի 2-րդ տասնօրյակում եղել է օր, երբ Երևանում ամսվա տեղումների նորմայի 40 տոկոսը թափվել է մեկ ժամվա ընթացքում։ Առատ տեղումները հանրապետությունում շարունակվել են նաև մայիսի վերջին՝ հանգեցնելով մեծ ավերածությունների։ Հատկապես տուժել են Լոռու և Տավուշի մարզերը։ Մայիսի 25-26-ն ընկած ժամանակահատվածում Լոռու, Տավուշի հատվածում այնքան շատ տեղումներ են եղել, որքան Երևանում նորմայով լինում է ամբողջ մայիս ամսվա ընթացքում։ Հորդառատ անձրևներով պայմանավորված՝ տեղի ունեցան գետերի վարարումներ, որոնք 1959 թվականից այս կողմ 2-րդ էին իրենց ծավալներով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեղրի համայնքի Ալվանք բնակավայրի 8․5 հա մակերեսով հողամասերն օտարվել են ձևական աճուրդների միջոցով. դատախազը հայցադիմում է ներկայացրել իրավասու դատարան

11:50 21.05.2025

Մեղրի համայնքի Ալվանք բնակավայրի 8․5 հա մակերեսով հողամասերն օտարվել են ձևական աճուրդների միջոցով. դատախազը հայցադիմում է ներկայացրել իրավասու դատարան

Մեղրի համայնքի Ալվանք բնակավայրի՝ 8․53622 հա մակերեսով 10 հողամասերի վերաբերյալ աճուրդներն անցկացվել են ձևական, որոնց հիման վրա վերոնշյալ հողամասերն օրենքով սահմանված կարգի խախտմամբ դուրս են բերվել համայնքի գույքային ֆոնդից: Այս փաստը հաստատվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննված քրեական գործով կայացված դատավճռով: Դատավճռի հիման վրա՝ դատախազը 2025 թվականի ապրիլի 17-ին, ապրիլի 18-ին […] ...

Սահմանադրական բարեփոխումների համատեքստում Արդարադատության նախարարության ներկայացուցիչները գտնվել են Գերմանիայում

11:46 21.05.2025

Սահմանադրական բարեփոխումների համատեքստում Արդարադատության նախարարության ներկայացուցիչները գտնվել են Գերմանիայում

ՀՀ պատվիրակությունն՝ Արդարադատության նախարարության համակարգմամբ, ճանաչողական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում մասնակցել է «Դիմակայուն սահմանադրական բարեփոխում» խորագրով միջոցառմանը: Մասնակցությունը հնարավորություն է ընձեռել իրականացնել փորձի փոխանակում ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումների համատեքստում ժողովրդավարական և իրավական պետության կառուցակարգերի, ինչպես նաև իրավունքի գերակայության ամրապնդման հարցերի շուրջ: Այցի շրջանակներում կայացել են մի շարք հանդիպումներ և քննարկումներ Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու պետական մարմինների, […] ...

Իրազեկման աշխատանքներ՝ խոշոր եղջերավոր կենդանիների սպանդի ծառայության վճարի մասնակի փոխհատուցման ծրագրի վերաբերյալ

11:25 21.05.2025

Իրազեկման աշխատանքներ՝ խոշոր եղջերավոր կենդանիների սպանդի ծառայության վճարի մասնակի փոխհատուցման ծրագրի վերաբերյալ

Շարունակվում են իրազեկման աշխատանքները Սպանդանոցների կողմից մատուցվող խոշոր եղջերավոր կենդանիների սպանդի ծառայության վճարի մասնակի փոխհատուցման ծրագրի վերաբերյալ։ Իրազեկման շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում մայիսի 20-ին կազմակերպվել էր հանդիպում-քննարկում սպանդանոցային ծառայություններ մատուցող տնտեսավարողների հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացվել են ծրագրի պայմաններն ու ծրագրից օգտվելու ընթացակարգերը: Նախարարության ներկայացուցիչները պատասխանել են ներկաներին հետաքրքրող հարցերին ու տվել պարզաբանումներ ծրագրի դրույթների վերաբերյալ։ […] ...

Արմավիրի մարզում մեկնարկել է «Զվարթնոց» թաղամասից Մասիս ձգվող ճանապարհի հիմնանորոգումը

11:03 21.05.2025

Արմավիրի մարզում մեկնարկել է «Զվարթնոց» թաղամասից Մասիս ձգվող ճանապարհի հիմնանորոգումը

Արմավիրի մարզում մեկնարկել է Տ-3-29/Մ-5/ («Զվարթնոց» թաղամաս)-/Հ-13/ ավտոճանապարհի առաջին 4,4կմ-ի հիմնանորոգումը։ Հիմնանորոգվող հատվածը սկսվում է Մ-5 միջպետական ճանապարհից՝ «Զվարթնոց» թաղամասից և ձգվում է դեպի Մասիս։ Այս պահին կապալառու կազմակերպության կողմից կատարվում է գրունտի մշակում, վաքերի, մայթերի բետոնե եզրաքարարի տեղադրում։ Ծրագրով նախատեսված է 10սմ ավազակոպճային շերտի տեղադրում, որից հետո՝ C5 տեսակի խճային հիմք, կկատարվի բիտումային մշակում, […] ...

Իրանի և Հայաստանի միջև ընդհանուր սահմանը երկու ժողովուրդների միջև պատմական կապ է, և Թեհրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն այս սահմանի նկատմամբ. Իրանի ՊՆ

10:58 21.05.2025

Իրանի և Հայաստանի միջև ընդհանուր սահմանը երկու ժողովուրդների միջև պատմական կապ է, և Թեհրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն այս սահմանի նկատմամբ. Իրանի ՊՆ

Թեհրանը թույլ չի տա ոտնձգություններ Հայաստանի և Իրանի սահմանին։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն՝ իր հայ գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ՝ Երևանում։ Նրա խոսքերը մեջբերել են իրանական լրատվամիջոցները։ Պաշտպանության գերատեսչության ղեկավարը պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել մեկ օր առաջ։ Նրա խոսքով՝ տարածաշրջանում տարածքային ամբողջականության և սահմանային կայունության պահպանումը Իրանի […] ...

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Կումու ազգային արվեստի թանգարան

10:49 21.05.2025

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Կումու ազգային արվեստի թանգարան

Պաշտոնական այցով Տալլինում գտնվող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Կումու ազգային արվեստի թանգարան, որը համարվում է Բալթիկայի և Հյուսիսային Եվրոպայի մեծագույն թանգարաններից մեկը։ Այցի ընթացքում թանգարանի տնօրեն Կադի Պոլլին նախարար Ժաննա Անդրեասյանին ներկայացրել է թանգարանի կառավարման համակարգը, քննարկվել է Հայաստանի ազգային պատկերասրահի և Կումու թանգարանի միջև համագործակցության հնարավորությունը։ ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է Հայաստանի ազգային […] ...

BACK_TO_TOP