22:49 29.05.2024
Նոր Կալեդոնիայում անկարգություններ հրահրելուց հետո Բաքուն այժմ էլ փորձում է Փարիզի համար խնդիրներ ստեղծել Պոլինեզիայում: Ֆրանսիային պատկանող այդ նահանգում Ադրբեջանը աջակցում է անջատողական շարժումներին: Ալիևի վարչակազմի գաղափարախոսների հրավերով այսօր Բաքու են ժամանել Պոլինեզիայի անջատողականների առաջնորդները:
Կանչել են ցուցումներ տալո՞ւ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Հիշեցնեմ՝ ի պատասխան Ֆրանսիայի կողմից Հայաստանին աջակցության, 2023թ.-ի հոկտեմբերին Ադրբեջանի իշխանությունները Բաքու էին հրավիրել ֆրանսիական նախկին գաղութների, իսկ այժմ ինքնավարությունների անջատողական կազմակերպությունների առաջնորդներին:
Խոսքը Նոր Կալեդոնիայի, ֆրանսիական Պոլինեզիայի, Մարտինիկայի և Գայանայի մասին է:
Բաքվում նախագահի աշխատակազմի նախաձեռնությամբ և մասնակցությամբ ձևավորվել է «Բաքվի նախաձեռնող խումբ» կոչված միավորումը, որի նպատակն է վերը հիշատակած նահանգների Ֆրանսիայից անջատմանը:
Ըստ էության, սա անջատողական շարժման հրահրման շտաբ է, որը գործում է Ադրբեջանի ֆինանսավորմամբ և ղեկավարությամբ:
«Բաքվի նախաձեռնող խմբի» հրավերով Բաքու են այսօր հրավիրվել ֆրանսիական Պոլինեզիայում իշխող և անջատողական համարվող «Տավինի» կուսակցության ղեկավարները՝ քառօրյա՝ բավական երկարատև այցով»,- ասել է Արտյոմ Երկանյանը:
Նոր Կալեդոնիայում վերջին անկարգություննրի կազմակերպման հետ Ադրբեջանի առնչությունը ապացուցվե՞լ է: Որքանո՞վ է հավանական, որ Բաքվի միջամտության արդյունքում անջատողական շարժումը Պոլինեզիայում հաղթի:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
21:18 20.06.2025
Հանդիպում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ. ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆոյսբուքի իր էջում կադրեր է հրապարակել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից: «Հանդիպում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ»,- գրել է վարչապետ: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Մանրամասները տեսանյութում: ...
21:15 20.06.2025
Պուտին. Քննարկվում են Իրանի և Իսրայելի վերաբերյալ Ռուսաստանի առաջարկներըՌուսաստանի նախաձեռնությունները Իրանի և Իսրայելի միջև հակամարտության կարգավորման վերաբերյալ քննարկվում են, Մոսկվան ամենօրյա կապի մեջ է Թեհրանի հետ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի (ՄՏՏՖ) լիագումար նիստում։ «Մեր առաջարկները նույնպես քննարկվում են հիմա։ Մենք շփումներ ունենք մեր իրանցի ընկերների հետ, դրանք գրեթե ամեն օր են լինում, այնպես որ […] ...
21:03 20.06.2025
Աջակցություն՝ զինհաշմանդամություն ունեցող անձանցԵրևանի քաղաքապետարանը՝ Զինվորի տուն բարեգործական ՀԿ-ի հետ համատեղ իրականացնում է մի ծրագիր, որի շրջանակներում զինհաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվում է հոգեբանական և կենցաղապահովման պայմանների բարելավման աջակցություն: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ծրագրի շահառուներից շուրջ 200-ը ստացել է հոգեբանական օգնություն, իսկ 18-ը՝ բնակարանային պայմանների բարելավում: Ծրագրի իրականացման նպատակով Երևանի քաղաքապետարանը հատկացրել է 28 մլն դրամ: Մանրամասները՝ […] ...
20:49 20.06.2025
«Բարսելոնան» ու «Պորտուն» հետաքրքրված են 19-ամյա շվեդի տրանսֆերովԿատալոնական «Բարսելոնան» հետաքրքրված է «Կոպենհագենի» հարձակվող Ռունի Բարդեգջիի տրանսֆերով, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: «Բարսելոնան» արդեն կապ է հաստատել դանիական ակումբի հետ և առաջարկել է քննարկել հնարավոր գործարքի պայմանները: Երիտասարդ տաղանդի ծառայություններով հետաքրքրված է նաև պորտուգալական «Պորտուն»: 2024/25 մրցաշրջանում 19-ամյա շվեդը Դանիայի առաջնությունում խաչաձև կապանները կտրելու պատճառով ընդամենը 5 հանդիպում է անցկացրել, որոնցում սակայն խփել […] ...
20:36 20.06.2025
Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըՀունիսի 19-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Լուչիան Մարեկ Պիետժչիկի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնել են հհ ԱԳՆ-ից: Կողմերը բարձր են գնահատել երկկողմ քաղաքական երկխոսության մակարդակը՝ հավելելով, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել տնտեսության, ֆինանսների, բարձր տեխնոլոգիաների և զբոսաշրջության ոլորտներում կապերի հետագա ընդլայնման համար: Հանդիպմանը քննարկվել […] ...
20:28 20.06.2025
Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումըՄեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը: ...