Հեղեղումների պատճառով երկաթուղին նաև Վրաստանում է վնասվել․ քննարկում գործադիրի նիստում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+30.09 oC

Հեղեղումների պատճառով երկաթուղին նաև Վրաստանում է վնասվել․ քննարկում գործադիրի նիստում

14:50 30.05.2024

Կառավարության նիստը սկսվել է Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքների և իրականացվող միջոցառումների մասին քննարկումներով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը երեկ Մոսկվայում ռուսաստանցի գործընկերների, մասնավորապես՝ «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գործընկերների հետ երկաթգծի հետ կապված քննարկումներ է ունեցել.

«Ռուսաստանցի գործընկերները հավաստիացրել են, որ հնարավոր է ամենասեղմ ժամկետներում երկաթուղին կվերականգնվի, ինչը, կարծում եմ, շատ կարևոր է»:

Երկաթուղու վերականգնման առնչությամբ Գնել Սանոսյանը հավելել է.

«Մենք ակտիվ աշխատում ենք գործընկերների հետ և հետևյալ լուծումն ենք գտել. հաշվի առնելով, որ Այրում կայարանից դեպի Ալավերդի բավականին ժամանակ կպահանջվի վերականգնելու համար, բեռները կտեղափոխենք մինչև Այրում կայարան: Այրում կայարանի հարակից հատվածում կա մի կամուրջ, որը նախկինում պահածոների գործարանի մատակարարման համար է եղել, և երկար ժամանակ չի աշխատում, հիմա այդ երկաթգծային կամուրջը վերափոխում, դարձնում ենք կամուրջ, որի վրայով կարող են բեռնատարներ անցնել: Առաջիկա 2-3 օրերին կավարտենք, և այդ կամուրջը կծառայի, որպեսզի բեռնատարներն անցնեն գետով այն կողմ, Այրում կայարանից բարձեն տարբեր տեսակի բեռներ, այդ թվում՝ վառելիք, և մատակարարեն հանրապետությունով մեկ»:

Ըստ նախարարի՝ այս սխեման կաշխատի առաջիկա օրերին, քանի որ հեղեղումների պատճառով երկաթուղին նաև Վրաստանում է վնասվել.

«Երեկ Վրաստանի փոխվարչապետի հետ եմ խոսել: Երեքշաբթի նախանշված է, որ կավարտեն: Մինչև այդ մենք կունենաք մեր կողմում արդեն կամրջի վերափոխում, և երկաթուղին կկարողանա աշխատել մինչև Այրում կայարան»:

Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև կամուրջների և ճանապարհների շինարարության հարցին և նշել. «Մենք պետք է նորից անդրադառնանք ճանապարհաշինական և կամրջաշինական ստանդարտներին: Առաջինը՝ ստանդարտներին և երկրորդը՝ որակի հարցին, որպեսզի հասկանանք՝ մենք ընդհանրապես ճի՞շտ ենք սպասարկում ճանապարհները, կամուրջները, և ինչ պետք է նկատի ունենանք կամուրջ ասելով»:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ միջազգային գործընկերներից ստացել են պատրաստակամության ուղերձներ՝ աջակցություն ցուցաբերելու. «Կարծում եմ՝ հատկապես կամրջաշինության ոլորտում պետք է խնդրենք գործընկերներին, որ կոնկրետ աջակցություն ցուցաբերեն»:

Արձագանքելով՝ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ կան մի շարք միջազգային մեխանիզմներ, որոնք կարող են գործարկվել այսպիսի հանգամանքներում, և կան կոնկրետ միջազգային գործընկերներ, որոնք այս կամ այն հարցում աջակցելու պատրաստակամություն են հայտնել, և կան գործընկերներ, որոնք մոդուլյար, ժամանակավոր կամուրջների հարցում կարող են մեզ օգնել: «Մենք հիմա հետևյալ փուլում ենք. պետք է առավելագույնս արագ հստակեցնել, թե կոնկրետ ինչ ենք ակնկալում միջազգային գործընկերներից, և այստեղ մեծապես հույսներս դնում ենք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության վրա: Այն պահին, երբ ամբողջական հստակ քանակների և տեսակների անվանումներ ունենանք, կարող ենք կոնկրետ արդեն դիմել»,- ասել է նախարարը:

Վարչապետը նշել է, որ եթե կոնկրետ առաջարկություն է արվում աջակցության, պետք է շեշտը դնել կամուրջների կառուցման վրա. «Կա մոդուլյար կարճաժամկետ, բայց նաև կապիտալ ներդրման տրամաբանությամբ պետք է ստանդարտներին համապատասխան կամուրջներ կառուցենք»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էրդողանը պատմել է, թե որ դեպքում Թրամփը կմասնակցի Ուկրաինայի վերաբերյալ բանակցություններին

14:50 26.06.2025

Էրդողանը պատմել է, թե որ դեպքում Թրամփը կմասնակցի Ուկրաինայի վերաբերյալ բանակցություններին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստակամություն է հայտնել գնալ Թուրքիա՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների, եթե նրանց միանա նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Հարգարժան պարոն Թրամփի հետ բանակցությունների ընթացքում ( Հաագայում – խմբ.) մենք խոսեցինք նախաձեռնությունների մասին (Ուկրաինայի վերաբերյալ – խմբ.): Նա ասաց, որ եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գա […] ...

Բացահայտվել է մեր պետության, անվտանգության և կայունության դեմ ուղղված հանցագործություն. Փաշինյան

14:42 26.06.2025

Բացահայտվել է մեր պետության, անվտանգության և կայունության դեմ ուղղված հանցագործություն. Փաշինյան

Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգը կանխել է պետականության, ազգային անվտանգության և կայունության դեմ ուղղված վտանգավոր հանցագործություն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա բարձր գնահատեց ԱԱԾ-ի, Քննչական կոմիտեի, ոստիկանության, դատախազության և ՆԳՆ-ի աշխատակիցների համատեղ գործողությունները՝ նշելով, որ առաջարկելու է լավագույններին ներկայացնել պետական պարգևների։ «Կարևոր է արձանագրել, որ բացահայտվել է մեր պետականության, Հայաստանի […] ...

«Ինտերի» հարձակվող Թարեմին լքել է Թեհրանը

14:35 26.06.2025

«Ինտերի» հարձակվող Թարեմին լքել է Թեհրանը

«Ինտերի» իրանցի հարձակվող Մեհդի Թարեմին կարողացել է լքել Թեհրանը, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։ Ֆուտբոլիստը մեքենայով անցել է ավելի քան 1000 կիլոմետր՝ վերադառնալով իր ծննդավայր Բուշեհր՝ ընտանիքի մոտ։ Թարեմին ակումբին տեղեկացրել է, որ գտնվում է անվտանգ վայրում։ Ավելի վաղ հայտնի էր, որ 32-ամյա ֆուտբոլիստը դժվարություններ է ունեցել Իրանը լքելու և «Ինտերին» միանալու հարցում՝ Աշխարհի […] ...

Հօգուտ ՀՀ-ի կփոխանցվի շուրջ 227 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 87 միլիոն 622 հազար դրամ․ Գլխավոր դատախազությունը կնքել է հերթական հաշտության համաձայնությունը

14:31 26.06.2025

Հօգուտ ՀՀ-ի կփոխանցվի շուրջ 227 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 87 միլիոն 622 հազար դրամ․ Գլխավոր դատախազությունը կնքել է հերթական հաշտության համաձայնությունը

Գլխավոր դատախազությունը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում, 2025 թվականի հունիսի 23-ին կնքել է հաշտության համաձայնություն, որով «Սթոնս» ՍՊ ընկերության ղեկավար Սուրեն Ավագյանն ու նրան փոխկապակցված անձինք պարտավորվել են հաշտության համաձայնությունը հաստատող վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, Հայաստանի Հանրապետությանը փոխանցել 50 միլիոն դրամ, իսկ 37 միլիոն 622 հազար դրամը՝ հաջորդող […] ...

Խամենեին շնորհավորել է իրանցիներին Իսրայելի նկատմամբ տարած հաղթանակի կապակցությամբ

14:28 26.06.2025

Խամենեին շնորհավորել է իրանցիներին Իսրայելի նկատմամբ տարած հաղթանակի կապակցությամբ

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին շնորհավորել է ժողովրդին Իսրայելի հետ հակամարտությունում տարած հաղթանակի կապակցությամբ: «Շնորհավորում եմ չար սիոնիստական ​​ռեժիմի նկատմամբ տարած հաղթանակի կապակցությամբ (նկատի ունենալով Իսրայելը)», – մեջբերում է Խամենեիի մամուլի ծառայությունը նրա խոսքերը։ ...

Հայաստանը վերջին շրջանում նպատակաուղղված աշխատանք է իրականացնում վերափոխելու առողջապահական համակարգը․ Ավանեսյան

14:20 26.06.2025

Հայաստանը վերջին շրջանում նպատակաուղղված աշխատանք է իրականացնում վերափոխելու առողջապահական համակարգը․ Ավանեսյան

Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումի (EFMA 2025) պաշտոնական բացմանը: Սա մի հարթակ է տարբեր երկրների բժշկական համայնքների միջև փորձի փոխանակման, առողջապահական քաղաքականությունների բարելավման և համակարգային համագործակցության խորացման համար: «Հայաստանը վերջին շրջանում նպատակաուղղված աշխատանք է իրականացնում վերափոխելու առողջապահական համակարգը` հիմնվելով բուժծառայությունների հասանելիության, բարձր որակի ապահովման, արդարության և ոլորտի կայուն զարգացման վրա: Մենք այժմ դժվար և մեծ ջանքեր […] ...

BACK_TO_TOP