Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական համաժողովին Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է ՀՀ կրթական համակարգը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+31.09 oC

Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական համաժողովին Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է ՀՀ կրթական համակարգը

12:21 31.05.2024

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մասնակցել է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական համաժողովին և Գլոբալ քաղաքականության ֆորումի աշխատանքներին:

Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, պատվիրակության կազմում էին Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ԵՊՀ ուսումնական գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը և Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը:

ՀՀ պատվիրակությունը մասնակցել է համաժողովի պաշտոնական բացման արարողությանը, ինչպես նաև մի շարք պանելային քննարկումների:

Պատվիրակության ղեկավարների համար նախատեսված կլոր-սեղան քննարկմանը Արթուր Մարտիրոսյանը հանդես եկել ելույթով, որում անդրադարձել է ներկայիս արագ փոփոխվող պայմաններում կրթության ոլորտի մարտահրավերներին և դրանց լուծման ուղղությամբ իրականացվող քայլերին: ԿԳՄՍ փոխնախարարը ներկայացրել է ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի հիմնական դրույթները՝ մասնավորապես անդրադառնալով կրթության կազմակերպման սովորողակենտրոն և մասնակցային մեխանիզմների ընդլայնմանը, տվյալների վրա հիմնված կառավարման համակարգի ամրապնդմանը՝ որոշումների կայացման ներառական, մասնակցային, ինքնավար, թափանցիկ և հաշվետու համակարգի ներդրմանը, ինչպես նաև բարձրագույն կրթության ոլորտին հատկացվող պետական ֆինանսավորման ծավալների աստիճանական աճին՝ ֆինանսավորման ձևերի բազմազանեցմամբ և արդյունավետ մեխանիզմների ներդրմամբ:

«Այս ամենի շնորհիվ Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության համակարգը ձեռք կբերի միջազգային հեղինակություն և կնպաստի բարեվարքության սկզբունքների բարձրացմանը՝ միաժամանակ հնարավորություն տալով ավելացնելու գրավչությունը և ընդլայնելու համագործակցության շրջանակն այլ առաջատար երկրների բուհերի հետ՝ ապահովելով շարժունության գործընթացի թվային կառավարումը»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը։

Նա նշել է նաև այն միջոցառումների մասին, որոնք միտված են բուհերի ինքնավարության և ակադեմիական ազատության ապահովմանն ու զարգացմանը, որակյալ կրթության կազմակերպմանը, միջազգայնորեն ընդունելի կրթական ծրագրերի լիցենզավորմանը, հավատարմագրման և մշտադիտարկման լրամշակված միասնական գործիքներին։ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է՝ բարեփոխումների արդյունքում նախատեսվում է, որ ՀՀ բարձրագույն կրթության համակարգը ձեռք կբերի միջազգային հեղինակություն և կհամապատասխանի Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի արժեքներին և չափանիշներին: Անդրադառնալով համաժողովի ավարտին ընդունվելիք Տիրանայի կոմյունիկեին՝ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ ՀՀ-ն միանում է վերջինով ամրագրված դրույթներին և պատրաստ է կատարել բոլոր հանձնառությունները Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի ներառականության, նորարարականության և փոխկապակցվածության ապահովման գործում:

Համաժողովի օրակարգում ընդգրկված էին մի շարք հարցեր՝ Բոլոնիայի գործընթացի առանցքային պարտավորությունների իրականացման լավագույն փորձն ու մարտահրավերները, միջազգային համագործակցության զարգացման հեռանկարները՝ խթանելով Եվրոպական բարձրագույն կրթական տարածքում շարժունությունը, թվային հմտությունների կիրառումը եվրոպական աշխատաշուկայում, ակադեմիական որակավորումների ճանաչման հնարավորություններն ու մարտահրավերները և այլն:

Տիրանա կատարած այցի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը հանդիպումներ է ունեցել ԵՀ կրթության հարցերով գլխավոր տնօրենության ներկայացուցչի, ինչպես նաև Բուլղարիայի, Ռումինիայի, Ղազախստանի և Հունաստանի պատվիրակությունների ղեկավարների հետ: Քննարկվել են երկկողմ համագործակցության հարցեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 26.06.2025

SHANTNEWS

Երիտասարդական միջավայրի և դպրոցներում անվտանգության ապահովման ստանդարտների մշակման հարցերը՝ ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի նիստի օրակարգում

14:57 26.06.2025

Երիտասարդական միջավայրի և դպրոցներում անվտանգության ապահովման ստանդարտների մշակման հարցերը՝ ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի նիստի օրակարգում

ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, նախարար Ժաննա Անդրեասյանը: Նիստի օրակարգում ներառված էր երկու հարց՝ «Երիտասարդական կենտրոնների/տարածքների մեթոդաբանություն» և «Դպրոցներում անվտանգության ապահովման ստանդարտների մշակում»: Ողջունելով խորհրդի անդամներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել վերջիններիս ակտիվ համագործակցության և շահագրգիռ քննարկումների համար. «Կարծում եմ՝ ԿԳՄՍ նախարարության պարագայում հասարակական խորհուրդն […] ...

Էրդողանը պատմել է, թե որ դեպքում Թրամփը կմասնակցի Ուկրաինայի վերաբերյալ բանակցություններին

14:50 26.06.2025

Էրդողանը պատմել է, թե որ դեպքում Թրամփը կմասնակցի Ուկրաինայի վերաբերյալ բանակցություններին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստակամություն է հայտնել գնալ Թուրքիա՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների, եթե նրանց միանա նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Հարգարժան պարոն Թրամփի հետ բանակցությունների ընթացքում ( Հաագայում – խմբ.) մենք խոսեցինք նախաձեռնությունների մասին (Ուկրաինայի վերաբերյալ – խմբ.): Նա ասաց, որ եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գա […] ...

Բացահայտվել է մեր պետության, անվտանգության և կայունության դեմ ուղղված հանցագործություն. Փաշինյան

14:42 26.06.2025

Բացահայտվել է մեր պետության, անվտանգության և կայունության դեմ ուղղված հանցագործություն. Փաշինյան

Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգը կանխել է պետականության, ազգային անվտանգության և կայունության դեմ ուղղված վտանգավոր հանցագործություն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա բարձր գնահատեց ԱԱԾ-ի, Քննչական կոմիտեի, ոստիկանության, դատախազության և ՆԳՆ-ի աշխատակիցների համատեղ գործողությունները՝ նշելով, որ առաջարկելու է լավագույններին ներկայացնել պետական պարգևների։ «Կարևոր է արձանագրել, որ բացահայտվել է մեր պետականության, Հայաստանի […] ...

«Ինտերի» հարձակվող Թարեմին լքել է Թեհրանը

14:35 26.06.2025

«Ինտերի» հարձակվող Թարեմին լքել է Թեհրանը

«Ինտերի» իրանցի հարձակվող Մեհդի Թարեմին կարողացել է լքել Թեհրանը, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։ Ֆուտբոլիստը մեքենայով անցել է ավելի քան 1000 կիլոմետր՝ վերադառնալով իր ծննդավայր Բուշեհր՝ ընտանիքի մոտ։ Թարեմին ակումբին տեղեկացրել է, որ գտնվում է անվտանգ վայրում։ Ավելի վաղ հայտնի էր, որ 32-ամյա ֆուտբոլիստը դժվարություններ է ունեցել Իրանը լքելու և «Ինտերին» միանալու հարցում՝ Աշխարհի […] ...

Հօգուտ ՀՀ-ի կփոխանցվի շուրջ 227 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 87 միլիոն 622 հազար դրամ․ Գլխավոր դատախազությունը կնքել է հերթական հաշտության համաձայնությունը

14:31 26.06.2025

Հօգուտ ՀՀ-ի կփոխանցվի շուրջ 227 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 87 միլիոն 622 հազար դրամ․ Գլխավոր դատախազությունը կնքել է հերթական հաշտության համաձայնությունը

Գլխավոր դատախազությունը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում, 2025 թվականի հունիսի 23-ին կնքել է հաշտության համաձայնություն, որով «Սթոնս» ՍՊ ընկերության ղեկավար Սուրեն Ավագյանն ու նրան փոխկապակցված անձինք պարտավորվել են հաշտության համաձայնությունը հաստատող վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, Հայաստանի Հանրապետությանը փոխանցել 50 միլիոն դրամ, իսկ 37 միլիոն 622 հազար դրամը՝ հաջորդող […] ...

BACK_TO_TOP