23:52 04.06.2024
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները պահանջում են իրավապահներին կանխել թուրքական արմատական «Գորշ գայլեր» խմբավորման աճող ակտիվացումը: Անցած շաբաթ խմբավորման գրոհայինները կրկին հարձակում են նախաձեռնել: Այս անգամ ո՞ւմ դեմ է եղել հարձակումը:
Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Այս անգամ նրանք գրոհել են Էլզաս նահանգում քրդական համայնքի ներկայացուցիչներին: Այդ կապակցությամբ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խորհրդարանական խմբի համանախագահ Ան Լորանս Պետելը դիմել է ներքին գործերի նախարարին՝ պաշտոնապես պահանջելով ամենակոշտ գործողությունները՝ ի պատասխան դրա: Մեջբերեմ տիկին Պետելի խոսքերը.
««Գորշ գայլեր»-ը շարունակում են ահաբեկել նրանց, ում ահաբեկում է նրանց առաջնորդ Էրդողանը՝ քրդերին ու հայերին»:
Պետելը պահանջել է այդ թվում նաև արտաքսել այդ գրոհին մասնակցած թուրքերին՝ հաշվի առնելով այն, որ նրանց մի մասը երկքաղաքացի է, այսինքն՝ Ֆրանսիայից բացի նաև Թուրքիայի քաղաքացիություն ունի:
Վերջին շաբաթների ընթացքում «Գորշ գայլեր»-ը Եվրոպայում իսկապես ակտիվացել են: Մասնավորապես՝ մարտի 24-ին նրանք հարձակում են գործել այս անգամ էլ Բելգիայի քաղաքներից մեկի քրդերի դեմ:
Տեղի հայկական կազմակերպությունները, այդ թվում նաև Եվրոպայի հայկական դաշնությունը, ուշադիր հետևում է, արձանագրում է բոլոր փաստերը և համագործակցում է իրավապահների ու քրդական համայնքի ներկայացուցիչների հետ:
«Գորշ գայլեր» խմբավորումը Ֆրանսիայում պաշտոնապես դասվել է ահաբեկչական կազմակերպությունների ցանկին և արգելվել են:
Դա տեղի ունեցավ 2020թ.-ի պատերազմից հետո, երբ այդ նույն օրերին Ֆրանսիայում հայերի վրա զանգվածային հարձակումներ էին նախաձեռնել «Գորշ գայլեր»-ը»,- ասել է Արտյոմ Երկանյանը:
Ֆրանսիայից զատ «Գորշ գայլեր» խմբավորման գործունեությունը էլ ո՞ր երկրներում է օրենքով արգելված:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
23:59 05.08.2025
Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանըՕգոստոսի 5-ից 7-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում կանցկացվի 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Հայաստանից մասնակցում են 26 շախմատիստներ. Դավիթ Ալեքսանյան՝ մինչև 18 տարեկան Ալլեն Հակոբյան՝ մինչև 18 տարեկան Վաչե Հովակիմյան՝ մինչև 16 տարեկան Վալտեր Գյուրջինյան՝ մինչև 16 տարեկան Մանվել Առաքելյան՝ մինչև 14 տարեկան Ալեքսանդր Ավանեսյան՝ […] ...
23:53 05.08.2025
JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցըԻսրայելի անվտանգության կաբինետը օգոստոսի 7-ին կհավաքվի՝ քննարկելու ամբողջ Գազայի հատվածի «լիակատար ռազմական գրավումը», այդ թվում՝ այն տարածքների, որտեղ կարող են պատանդներ պահվել, հաղորդում է The Jerusalem Post-ը՝ առանց աղբյուրներին հղում անելու։ Ըստ թերթի՝ անվտանգության կաբինետը հրավիրելու որոշումը կայացվել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի և շտաբի պետ Էյալ Զամիրի միջև անցկացված փակ […] ...
23:43 05.08.2025
Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի ՌուսաստանԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը այս շաբաթ կայցելի Ռուսաստան, սակայն հրաժարվել է բացահայտել օրակարգը։ «Նախևառաջ, նախագահն (խմբ. ԱՄՆ Դոնալդ Թրամփը) անկասկած նշել է, որ հատուկ բանագնաց Ուիտկոֆը այս շաբաթ կմեկնի Ռուսաստան։ Մենք կարող ենք դա հաստատել։ Ես ձեզ համար որևէ մանրամասներ չունեմ այն մասին, թե ինչ է դա ներառելու», […] ...
23:35 05.08.2025
Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացըՀանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը: Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվել է Ֆուչիկի փողոց 1-ին նրբ. հ 5/5 հասցեին կից ինքնակամ շինությունը, Դավթաշեն վարչական շրջանում ապամոնտաժվել է 1-ին թաղամասի հ. 32 շենքին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք […] ...
23:22 05.08.2025
Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է․ «Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:13 05.08.2025
Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոցՕգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում Նոյեմբերյան–Բագրատաշեն ավտոճանապարհի Բերդավան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 4-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ […] ...