Սնանկության նոր օրենսգրքի նախագծի հայեցակարգը ներկայացվել է պետական մարմիններին և փորձագետներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+20.09 oC

Սնանկության նոր օրենսգրքի նախագծի հայեցակարգը ներկայացվել է պետական մարմիններին և փորձագետներին

10:39 11.06.2024

Հայաստանում սնանկության ոլորտի բարեփոխումների համատեքստում պետական մարմիններին, տեղական և միջազգային փորձագետներին ներկայացվել է Սնանկության նոր օրենսգրքի նախագծի հայեցակարգը։
Հանրային քննարկմանը բացման խոսքում Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը նշել է, որ Սնանկության օրենսդրության բարեփոխման հայեցակարգը կարևոր նշանակություն ունի ապագա օրենսգրքի մշակման համար: Այն համալիր ուսումնասիրությունների համապարփակ մի փաստաթուղթ է, որի անհրաժեշտությունն առաջացել էր վաղուց, քանի որ ոլորտի օրենսդրության բարեփոխման համար հրամայական է ունենալ այնպիսի փաստաթուղթ, որը թույլ կտա գնահատել առկա իրավիճակն ու ներկայացնել խնդիրների լուծման հնարավոր եղանակները:
Հայեցակարգը, հանդես գալով որպես անհրաժեշտ և արժեքավոր հիմք սնանկության վարույթին առնչվող բոլոր ընթացակարգային և նյութական ասպեկտները ներառող մեկ միասնական օրենսդրական ակտի նախագծի մշակման համար, նպատակ ունի վերլուծել սնանկության ոլորտում առկա իրավիճակը, բացահայտել ոլորտում առկա խնդիրները և վերհանել կարիքները, միջազգային փորձի հաշվառմամբ ներկայացնել սնանկության օրենսդրության բարեփոխման հայեցակարգային ուղղությունները և առաջարկվող լուծումները, ուրվագծել սնանկության նոր օրենսդրության կիրարկման ճանապարհային քարտեզը։
Սնանկության նոր օրենսգրքով նախատեսվում է անդրադարձ կատարել ոլորտի մի շարք առանցքային հարցերի, ինչպես օրինակ.
1) լուծարման և առողջացման գործընթացների հարաբերակցությունն ու բովանդակությունը.
2) պարտապանին սնանկ ճանաչելու հատկանիշները, հիմքերը, չափանիշներն ու պայմանները.
3) մորատորիումի շրջանակներում իրականացվող գործողությունների ծավալն ու բովանդակությունը.
4) սնանկության կառավարիչների կարգավիճակը, դերն ու լիազորությունների ծավալը.
5) պարտապանի գույքը, գույքագրման, գնահատման և իրացման կառուցակարգերը.
6) դատավարական ընթացակարգերն ու դատարանի դերը.
7) սնանկության հատուկ ընթացակարգերը և օտարերկրյա տարրի մասնակցությամբ վարույթը:
Քննարկման արդյունքներով փորձագիտական թիմը Արդարադատության նախարարության հետ համատեղ առաջիկայում ձեռնամուխ կլինի արդեն նոր օրենսգրքի նախագծի մշակմանը:
Սնանկության նոր օրենսգրքի նախագծի հայեցակարգը մշակվել է Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությամբ և միջազգային ու տեղական փորձագետների ներգրավմամբ։
Քննարկմանը մասնակցել են նաև Արդարադատության նախարարության Օրենսդրության զարգացման կենտրոնի տնօրեն Տիգրան Դադունցը և Ասիական զարգացման բանկի գլխավոր խորհրդական Նիկոլաս Մոլլերը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների ծրագրով Կառավարությունը պատրաստ է փոխհատուցել տոհմային կենդանիների ձեռքբերման գնի 50 տոկոսը

23:59 23.05.2025

Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների ծրագրով Կառավարությունը պատրաստ է փոխհատուցել տոհմային կենդանիների ձեռքբերման գնի 50 տոկոսը

Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների քառամյա ծրագրով Կառավարությունը պատրաստ է փոխհատուցել տոհմային կենդանիների ձեռքբերման գնի 50 տոկոսը: Տեղում բուծված կենդանիների դեպքում այն կազմում է մինչև 150 հազար դրամ, ներկրվածինը՝ 225 հազար: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...

Ֆրանսիան խոստանում է պատասխանել ԱՄՆ արտահանման 50% մաքսատուրքերին

23:51 23.05.2025

Ֆրանսիան խոստանում է պատասխանել ԱՄՆ արտահանման 50% մաքսատուրքերին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ԵՄ ապրանքների վրա հունիսի 1-ից ուժի մեջ մտնող 50% ներմուծման մաքսատուրքերն անընդունելի են, BFMTV-ին ասել է Ֆրանսիայի արտաքին առևտրի հարցերով լիազոր նախարար Լորան Սեն-Մարտենը։ Նա նշել է, որ եվրոպացիները կձեռնարկեն պատասխան միջոցներ։ «Սա մեզ համար անընդունելի է», – ասաց նա՝ հաստատելով, որ նման մաքսատուրքերի դեպքում կոնյակի և այլ ապրանքների մատակարարումը […] ...

Թրամփը չի պատրաստվում վերանայել ԵՄ-ի նկատմամբ 50% ներմուծման մաքսատուրքեր սահմանելու որոշումը

23:43 23.05.2025

Թրամփը չի պատրաստվում վերանայել ԵՄ-ի նկատմամբ 50% ներմուծման մաքսատուրքեր սահմանելու որոշումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում վերանայել ԵՄ-ի նկատմամբ 50% ներմուծման մաքսատուրքեր սահմանելու որոշումը, սակայն հաստատել է բանակցությունների պատրաստակամությունը։ «Ես չեմ ձգտում գործարք կնքել։ Մենք արդեն գործարք կնքել ենք (խմբ.մաքսատուրքերի) 50%-ի չափով։ Սակայն, կրկնում եմ, մաքսատուրքերը չեն կիրառվի, եթե նրանք (ԵՄ երկրները) արտադրություն ստեղծեն այստեղ (ԱՄՆ-ում): Եթե ինչ-որ մեկը գա և ցանկություն […] ...

ԲՏԱ նախարարն ընդունել է Amazon Web Services ընկերության փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

23:34 23.05.2025

ԲՏԱ նախարարն ընդունել է Amazon Web Services ընկերության փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մայիսի 23-ին ընդունել է ամպային հաշվողականության համաշխարհային առաջատար Amazon Web Services (AWS) ընկերության փոխնախագահ և ամպային տեխնոլոգիաների գլխավոր պատասխանատու Ջեֆֆ Բարրի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնել են ՀՀ ԲՏԱ նախարարությունից: Հանդիպման նպատակն էր ամրապնդել շարունակական համագործակցությունը, Հայաստանի թվային վերափոխման ռազմավարության առաջխաղացումը, Հայաստանում AWS ընկերության ենթակառուցվածքների ներդրումը, ինչպես նաև […] ...

Bild: Համբուրգում դանակով հարձակման հետևանքով 12 մարդ վիրավորվել է

23:26 23.05.2025

Bild: Համբուրգում դանակով հարձակման հետևանքով 12 մարդ վիրավորվել է

Համբուրգի գլխավոր երկաթուղային կայարանում դանակով հարձակման հետևանքով վիրավորվել է առնվազն 12 մարդ։ Այս մասին հայտնել է Bild թերթը։ Հրատարակության տվյալներով՝ տուժածներից մի քանիսը գտնվում են ծանր վիճակում։ Համբուրգի ոստիկանությունը հաստատել է քաղաքի գլխավոր երկաթուղային կայարանում դանակով հարձակման փաստը։ «Կասկածյալը ձերբակալվել է ոստիկանության կողմից», – հայտնել են տեղի իրավապահ մարմինների ներկայացուցիչները։ Որոշ լրատվամիջոցներ հայտնել են, որ […] ...

Ողբերգական դեպք՝ Երևանում. նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում հայտնաբերել են տղամարդու մարմին

23:18 23.05.2025

Ողբերգական դեպք՝ Երևանում. նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում հայտնաբերել են տղամարդու մարմին

Մայիսի 23-ին, Երևանում, աշխատանքային կանոնների չպահպանման պատճառով, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել նոր կառուցվող էլիտար շենքերից մեկում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 17:10-ի սահմաններում ահազանգ է ստացվել Երևանի 103 շտապօգնության թիվ 26 խմբի բժշկի կողմից, ով հայտնել է, որ իրենք կանչով մեկնել են Դավթաշեն վարչական շրջանի Փիրումյանների 13 հասցեում գտնվող նոր կառուցվող շենք, որտեղ […] ...

BACK_TO_TOP