11:10 11.06.2024
Ավարտվել է ֆինանսական բուրգ ստեղծելու, կազմակերպելու, ղեկավարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով՝ 31 մեղադրյալի մասով նախաքննությունը:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված քննչական և վարութային մեծածավալ և համակարգված գործողությունների արդյունքում պարզվել է, որ Լիտվայի Հանրապետության քաղաքացին դեռևս 2013թ. Միացյալ Թագավորությունում հաշվառվել է «Vodanet British LTD» անվանումը կրող ընկերությունը և համացանցում գործարկվել է «Voda.net» կայքը, որի կիրառմամբ Իրանի Իսլամական Հանրապետությունում իրականացվել է հակաօրինական գործունեություն: Դրա վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ԻԻՀ իրավասու մարմինների կողմից քրեական հետապնդումներ են հարուցվել կազմակերպությունը համակարգող անձանց նկատմամբ:
Խուսափելով քրեական պատասխանատվությունից՝ նշված հանցավոր խմբի կազմում ներգրաված ԻԻՀ երեք քաղաքացիներ տեղափոխվել են Հայաստան և, 2016թ. հիմնելով «Vodanet British LTD» անվանումով կազմակերպության մասնաճյուղ և հանցավոր համաձայնության գալով ազգությամբ հայ մի շարք քաղաքացիների հետ, օրենքով արգելված եղանակով և առանց իրական ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու նպատակի, ձեռնամուխ են եղել արդեն իսկ ստեղծված ֆինանսական սխեմաների միջոցով նոր գույքային միջոցների ներգրավմանը և վերաբաշխմանը։ Այդ նպատակով Երևան քաղաքում և ՀՀ բազմաթիվ բնակավայրերում հիմնել են «Voda» ապրանքանիշով տարածքային գրասենյակներ։
Պարզվել է, որ 2017 թվականից ՀՀ մի շարք քաղաքացիներ, տեղեկանալով «Vodanet British LTD» ընկերության գործունության մասին, ներգրավվել են ֆինանսական բուրգի համակարգում և, նրանցից որոշները ծանոթանալով «Vodanet British LTD» ընկերության անվան ներքո գործող ֆինանսական բուրգի իրական գործունեության բովանդակությանը, հանցավոր համաձայնության են եկել կազմակերպության համակարգողների հետ՝ համատեղ ջանքերով գործելու և հանրորեն վտանգավոր եղանակով գործող կազմակերպությանը շահադիտական նպատակներով իրենց նպաստը բերելու հարցում։
Նշված անձինք, ծանոթանալով ֆինանսական բուրգի համակարգում խաբեության եղանակով գույքային միջոցների կուտակման և վերաբաշխման հմտություններին, դրա գործածմամբ փուլային դասընթացների պատրվակով տեղեկատվական մշակման են ենթարկել բազմաթիվ քաղաքացիների՝ դրդելով նրանց ներդրումներ կատարել կազմակերպության կողմից իրացվող հյուրանոցային փաթեթներում, ստանալ «անկախ բիզնեսի սեփականատիրոջ» կարգավիճակ և դրանով իրավունք ստանալ «արտասահմանյան հեղինակավոր ընկերության» համակարգում շահավետ եղանակով իրականացնել տուրիստական փաթեթների վաճառք՝ այդպիսի թվացյալ առավելության նախապայման ներկայացնելով տուրիստական փաթեթ գնելը, այսինքն` որոշակի չափով գույքի ներդրում կատարելը։ Իսկ գումար աշխատելու միակ հնարավոր եղանակը պայմանավորված է եղել նոր ներդրողների ներգրավմամբ և նրանց կողմից կատարված գնումների հաշվին որոշակի տոկոսների ստացմամբ։
«Voda» կազմակերպությունում համակարգողի՝ «լիդերի» կարգավիճակ ձեռք բերելու համար նոր մասնակիցները նախաձեռնել են ֆինանսական բուրգում իրենց «թևերի» և «ճյուղերի», այսինքն՝ հետևորդների ներգրավմանը, որոնց հետ տարել են նախապատրաստական աշխատանքներ: Այնուհետև հավանական ներդրողները հրավիրվել են ընկերության գրասենյակ, որտեղ հանցավոր կազմակերպության առավել բարձր աստիճանակարգում գտնվող մասնակիցների կողմից փուլային պրեզենտացիաների միջոցով, խեղաթյուրված եղանակով, ներկայացվել է գործունեության բնույթը, նոր մասնակիցներին ներշնչել են իրենց կողմից իրականացվող բիզնես գործունեության անդառնալի հաջողության և մեծ գումարներ աշխատելու անխուսափելի հնարավորության ազդակներ՝ կիրառելով մանիպուլյատիվ ազդեցության տեղեկատվական և գովազդային ագրեսիվ արշավներ։
Փուլային «դասընթացներն» անցնելուց հետո անձին առաջարկել են գնել հյուրանոցային փաթեթներից որևէ մեկը՝ հորդորելով նախապատվություն տալ ավելի բարձր արժեք ունեցող և ավելի բարենպաստ պայմաններից բիզնես գործունեություն սկսելու հնարավորություն ապահովող միավորներով 450-13.000 ԱՄՆ դոլարի արժեքով փաթեթներին։ Իսկ փաթեթներ գնելու համար անհրաժեշտ գումար չունենալու դեպքում կազմակերպված խմբի համակարգողները ներդրողին առաջարկել են գրավադնել ոսկեղեն, վաճառել անձնական գույք, վերցնել վարկեր՝ պատճառաբանելով, որ առաջարկվող բիզնեսը հնարավորություն է ընձեռում կարճ ժամանակահատվածում մարել վարկի գումարը և հարստություն կուտակել։
Ֆինանսական բուրգը համակարգող «լիդերների» կողմից սկզբնական շրջանում հյուրանոցային փաթեթների ամրագրման պատրվակով փոխանցումներն իրականացվել են ինչպես բանկային փոխանցումների, այնպես էլ՝ ՀՀ գործիքակազմի վերահսկողությունից դուրս գտնվող կրիպտոարժույթի և էլեկտրոնային դրամապանակների միջոցով։ Իսկ հետագայում գործընթացի նկատմամբ հնարավոր վերահսկողությունից խուսափելու և հափշտակված գույքի իրական չափը թաքցնելու նպատակով պահանջել են ներդրումները կատարել բացառապես կանխիկ եղանակով, կրիպտոարժույթով, և ֆինանսական սխեմայում գործարկված «e…» էլեկտրոնային միավորներով։
Քննությամբ հիմնավորվել է, որ կազմակերպության անդամների կողմից խեղաթյուրվել է նաև հյուրանոցային փաթեթների ամրագրման և իրացման գործընթացը, ձեռնարկվել են արհեստական խոչընդոտներ՝ գնորդին զրկելով իր գույքը՝ տվյալ դեպքում հյուրանոցային փաթեթը, լիարժեք տնօրինելու իրավունքից:
Մասնավորապես՝ թվացյալ հյուրանոցային փաթեթների ամրագրման գումարը փոխանցվել է կազմակերպված հանցավոր խմբի կողմից վերահսկվող հաշիվներին, իսկ հյուրանոցներում իրական ամրագրումը կատարվել է գնորդի կողմից հանգստի մեկնելու ցանկություն հայտնելուց հետո միայն, որի համար փաթեթ ձեռք բերող անձը պարտավորվել է մեկնելուց առնվազն մեկ ամիս առաջ հայտնել այդ մասին։ Դրանից հետո ստացվել է սահմանափակ թվով հյուրանոցային կացարանների առաջարկ, որոնցից էլ ընտրություն է կատարվել։
Բացի այդ, թեև անձի կողմից ներդրման ձևով վճարվել է հյուրանոցային փաթեթի ամբողջական գումարը, սակայն վերջինս զրկված է եղել գնված փաթեթի ամբողջական օրերը միևնույն տարում սպառելու հնարավորությունից, քանի որ այն բաժանված է եղել մի քանի տարիների միջև։
Խեղաթյուրվել են նաև իրացման ենթակա թվացյալ ապրանքի որակի, գտնվելու վայրի և մատուցվող ծառայությունների մասին տեղեկությունները՝ հյուրանոցային կացարանները ներկայացնելով որպես տուրիստական, հանգստի բարձրակարգ հյուրանոցների փաթեթներ, նախապես չհայտնելով, որ դրանցում ներառված չեն մեկնման և վերադարձի տոմսերի, մուտքի արտոնագրի, սննդի և այլ հավելյալ ծախսեր։
Այդպիսի արհեստական խոչընդոտներ առաջացնելով՝ հանցավոր խմբավորման անդամները նպատակ են հետապնդել հնարավորինս բացառելու գնորդի կողմից ծառայությունից օգտվելու հավանականությունը՝ խթանելով նրանց կողմից նոր մասնակիցների ներգրավմանը, վերջիններին հյուրանոցային փաթեթներ վաճառելուն և վաճառվող փաթեթներից տոկոսներ ստանալուն։ Արդյունքում՝ կազմակերպված հանցավոր խմբի անդամների կողմից «Vodanet British LTD» անվան ներքո գործող ֆինանսական բուրգի կազմում ներգրավվել է առնվազն 7.500 քաղաքացի։
2018 թվականից ԻԻՀ իրավապահ մարմինների կողմից իրականացված քրեական հետապնդումների արդյունքում «Vodanet British LTD» ընկերության գործունեությունը կասեցվել, իսկ նրա անվան ներքո գործող «voda.net» կայքի գործունեությունը դադարեցվել է, ինչի պատճառով ֆինանսական բուրգ հանդիսացող համակարգը տարրալուծվել և բաժանվել է երկու խմբավորումների միջև։ ԻԻՀ քաղաքացիների մի մասը մեկնել է Թուրքիա՝ նմանատիպ գործունեություն նախաձեռնելով նշված երկրի տարածքում, իսկ մյուսները մնացել են Հայաստանի Հանրապետությունում։
Հայաստանի, ԻԻՀ և Կանադայի քաղաքացիները, հանցավոր համաձայնությամբ, Կանադայում «Vodanet British LTD»-ի փոխարեն հաշվառել են «Onyxum» անվանումով ընկերությունը, համացանցում գործարկելով համանուն «onyxum.com» կայքը և վերախմբավորելով «Vodanet British LTD» անվան ներքո գործող կազմակերպված հանցավոր խմբավորման հիմնական համակարգողներին: Արդեն ներգրավված մարդկային ռեսուրսներին վերատիրանալու դիտավորությամբ ստանձնելով հանրորեն վտանգավոր եղանակով գործող կազմակերպության իրավահաջորդությունը՝ ՀՀ տարածքում, արդեն մշակված և կատարելագործված մեթոդիկայով, նրանք շարունակել են նոր ներդնողների ներգրավումից գույքային շահույթ ստանալուն ուղղված ֆինանսական բուրգի շարունակական համալրումը։ 2021թ. սեպտեմբերի դրությամբ դրանում ներգրավվել են շուրջ 12.000 քաղաքացի և 9.188.590 ԱՄՆ դոլարին համարժեք 4 484 031 920 ՀՀ դրամի գույքային և դրամական միջոցներ։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա ԻԻՀ, Կանադայի և ՀՀ 34 քաղաքացիների մեղադրանքներ են ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 189.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։ Նրանցից երեքին վերագրվել է նաև ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով արգելված արարքի կատարում։
Երեք անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը և հայտարարվել հետախուզում։
Քրեական վարույթի շրջանակներում հարցաքննվել են 100-ից ավելի քաղաքացիներ, որոնցից 30-ը ունեն տուժողի դատավարական կարգավիճակ։ Տուժող է ճանաչվել է նաև Հայաստանի Հանրապետությունը։
Նախաքննությունը, 31 մեղադրյալների մասով, ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:
ՀՀ քննչական կոմիտեն քաղաքացիներին կրկին հորդորում է ձեռնպահ մնալ նշված և նմանատիպ սխեմաներով գործող կազմակերպությունների անունից հանդես եկողների հետ հարաբերությունների մեջ մտնելուց, ներդրում իրականացնելուց, որևէ եղանակով նրանց օժանդակություն ցուցաբերելուց։ Իսկ այդպիսի կազմակերպությունների գործունեությունից արդեն իսկ տուժած լինելու պարագայում խնդրում ենք դիմել ՀՀ քննչական կոմիտե կամ իրավապահ այլ կառույցներ։
17:41 28.06.2025
Իրանը բացել է օդային տարածքը երկրի ևս երկու հատվածների նկատմամբԻրանը բացել է իր օդային տարածքը միջազգային թռիչքների համար՝ երկրի կենտրոնական շրջանի և մասամբ՝ արևմտյան շրջանի վրայով, հայտարարել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարության մամուլի խոսնակ Մաջիդ Ախվանը։ Նրա խոսքով՝ Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության համակարգող կոմիտեի որոշմանը համապատասխան և ներկայիս պայմաններում անվտանգության նկատառումներից ելնելով, երկրի արևելյան մասի օդային տարածքից բացի, որն օգտագործվում է ներքին, միջազգային […] ...
17:30 28.06.2025
Հաշտարարությունը հուլիսի 1-ից պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համարՀաշտարարությունը հուլիսի 1-ից պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համար. թեմայի մասին հարցազրույց ԱՆ Օրենսդրության զարգացման կենտրոն հիմնադրամի տնօրեն Դավիթ Ղարիբյանի հետ: Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում։ ...
17:17 28.06.2025
Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել ռումինական թիմի կազմումՌումինական «Ֆարուլի» հայ կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել ընկերական խաղում: Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը ռումինական «Օտելուլի» դեմ ընկերական խաղի 12-րդ րոպեին բացել է հաշիվը: «Ֆարուլը» հաղթել է 2-1 հաշվով: ...
17:10 28.06.2025
Գլխավոր դատախազը հանդիպել է «ՀՈԴՎԱԾ 3» Մարդու իրավունքների դպրոցի ուսանողներինՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն հասարակական կազմակերպության՝ «ՀՈԴՎԱԾ 3» Մարդու իրավունքների դպրոցի ուսանողներին, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Հանդիպման ընթացքում Աննա Վարդապետյանն անդրադարձել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների կանխարգելման, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման՝ այդ թվում՝ պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում Դատախազության կողմից արձանագրված արդյունքներին, թմրամիջոցների […] ...
17:00 28.06.2025
Ամասիայի ոստիկանները բացահայտել են շրջանառությունն արգելված բույսեր աճեցնելու դեպքեր․ հայտնաբերվել է կանեփի 226 բույսՀամայնքային ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողները տարբեր օրերի տեղեկություն են ստացել շրջանառությունն արգելված բույսեր ցանելու և աճեցնելու վերաբերյալ։ Տեղեկությունների հիման վրա տարածքային քննչական բաժնում նախաձեռնվել են քրեական վարույթներ, որոնց շրջանակներում կատարվել են զննություններ։ Մի դեպքում Արեգնադեմ գյուղի 76-ամյա մի բնակչի այգում հայտնբերվել է կանեփի 211 բույս։ Մյուս դեպքում Գյումրիում բնակվող մի թոշակառուի տանը կից այգում հայտնաբերվել […] ...
16:45 28.06.2025
4 հայ ըմբիշ կպայքարի ոսկե մեդալի համար․ Մ15 ԵԱԻտալիայի Կաորլե քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի 4 ներկայացուցիչ կպայքարի ոսկե մեդալի համար: 41 կգ քաշային Վահան Գրիգորյանը, 48 կգ քաշային Նարեկ Ալեյանը, 62 կգ քաշային Պավել Նազարյանը, 68 կգ քաշային Արամ Սարգսյանը դուրս են եկել եզրափակիչ։ 38 կգ Վարդան Մելքոնյանը և 52 կգ Գեղամ Եղիազարյանը կպայքարեն բրոնզե մեդալի […] ...