Հանրային իրազեկվածության բարձրացմանը և հմտությունների կատարելագործմանն ուղղված միջոցառումներ Արմավիրի և Վայոց ձորի մարզերում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+20.09 oC

Հանրային իրազեկվածության բարձրացմանը և հմտությունների կատարելագործմանն ուղղված միջոցառումներ Արմավիրի և Վայոց ձորի մարզերում

12:48 11.06.2024

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Արմավիրի և Վայոց ձորի մարզային փրկարարական վարչություների և ենթակա ստորաբաժանումների ծառայողների կողմից մայիս ամսին կազմակերպվել և անց են կացվել մի շարք միջոցառումներ:
Հնարավոր արտակարգ իրավիճակների կանխարգելման և պատրաստվածության բարձրացման նպատակով Արմավիրի ՄՓՎ ստորաբաժանումները փրկարարական և ոստիկանության ծառայողների հետ համատեղ Արմավիրի մարզի միջնակարգ և հիմնական դպրոցներում անց են կացրել «Երկրաշարժի ժամանակ բնակչության վարվելակերպի կանոնները», «Հրդեհային անվտանգության կանոնները» և «Բնակչության տարահանման կազմակերպումը» թեմաներով դասընթացներ:

Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծիածան, Ծաղկունք, Ամբերդ, Դողս և Լեռնամերձ բնակավայրերում անցկացվել են նաև «Ազդարարում, պատսպարում և տարհանում» թեմայով վարժանքներ: Բնակավայրերում շչակների միջոցով իրականացվել է ազդարարում, որի արդյունքում կազմակերպվել է գյուղապետարանների անձնակազմի, դպրոցների աշակերտների և ուսուցիչների պատսպարում: Վարժանքի ընթացքում ուսուցանվողներին ներկայացվել է «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում և երկրաշարժի ժամանակ բնակչության պաշտպանության վարվելակերպի կանոնները։ Մասնակիցների կողմից առաջադրված հարցադրումներին տրվել են սպառիչ պատասխաններ, ինչպես նաև բաժանվել են «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում վարվելակերպի կանոնների վերաբերյալ ծանուցման թերթիկներ:

Մարզերում իրականացվել են նաև տարբեր թեմաներով շտաբային և հատուկ տակտիկական ուսումնավարժանքեր։
Արմավիրում և Մեծամորում անց են կացվել «Ախուրյանի ջրամբարի պատվարի փլուզման վտանգի դեպքում ՄՓՎ անձնակազմի գործառույթները» և «Ախուրյանի ջրամբարի պատվարի փլուզման վտանգի դեպքում Մեծամոր համայնքի բնակչության պաշտպանության կազմակերպումը» թեմաներով շտաբային ուսումնավարժություններ:

Մեծամորում ուսումնավարժությանը մասնակցություն ցուցաբերեցին նաև համայնքապետարանի աշխատակազմը, համայնքի արտակարգ իրավիճակների, տարհանման հանձնաժողովները, Երասխահուն, Արգավանդ Հայկավան և Բամբակաշատ բնակավայրերի վարչական ղեկավարները:

Ուսումնավարժությունները նպատակ էին հետապնդում կատարելագործելու մասնակիցների տեսական գիտելիքները, ներգրավված ուժերի գործնական հմտությունները, ստուգել «Արմավիրի մարզի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության պլանի» իրատեսությունը, ինչպես նաև համագործակցության շնորհիվ կատարելագործել համայնքի ղեկավար կազմի ունակությունները՝ բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման, որոշումների ընդունման գործում։

Վայոց ձորի մարզի Արենի համայնքում անցկացված շտաբային ուսումնավարժությունը «Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը սողանքի առաջացման դեպքում» թեմայով էր: Ուսումնավարժության նպատակն էր ստուգել համայնքի ղեկավար կազմի պատրաստականությունն արտակարգ իրավիճակների սպառնալիքի և ծագման դեպքում, ինչպես նաև կատարելագործել ուսումնավարժությունում ընդգրկված մարմինների ղեկավար կազմերի ունակություններն ու փոխհամագործակցության իրականացումը սողանքների սպառնալիքի և առաջացման դեպքում:
Շտաբային ուսումնավարժության մասնակիցներն առաջարկություններ ներկայացրեցին հետախուզության անցկացման մասին, ճշտեցին անհրաժեշտ աշխատանքների ծավալները, ուժերն ու միջոցները։ Ամփոփման ժամանակ քննարկեցին ուսումնավարժության հետ կապված հարցեր, ուսումնավարժության ղեկավարը համապատասխան ցուցումներ տվեց դրանց վերացման ուղղությամբ և ուսումնավարժությունը գնահատեց «բավարար»:

Անցկացվեցին նաև հատուկ տակտիկական ուսումնավարժություններ Արենի համայնքի «Աղավնաձոր գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում՝ «Հրդեհաշիջման և տարհանման աշխատանքների կազմակերպումը մանկապարտեզում» թեմայով, իսկ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Վայոց ձոր» ԳԳՄ Վայքի տարածքային տեղամասում՝ «Գազի հոտ բազմաբնակարան շենքի աստիճանավանդակում հրդեհի բռնկմամբ» թեմայով։

«Աղավնաձոր գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում անցկացված ՀՏՈւ-ի ժամանակ հրշեջ-փրկարարական ջոկատի օղակների հրամանատարների գործնական ունակությունները կատարելագործելու և պատրաստվածության վիճակը ստուգելու նպատակով իրականացվեց հետախուզություն, որին զուգահեռ կատարվեց նաև մարտական բացազատում: Միաժամանակ իրականացվեցին փրկարարական, որոնողական, հրդեհաշիջման աշխատանքներ։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Վայոց ձոր» ԳԳՄ Վայքի տարածքային տեղամասում անցկացված ՀՏՈւ-ի ժամանակ փոխհամագործակցություն տեղի ունեցավ «Վայոց ձոր» ԳԳՄ-ի Վայքի տարածքային տեղամասի վթարավերականգնողական խմբի և Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատի միջև։ Արձագանքող ուժերի միահամուռ ջանքերով աշխատանքներ իրականացվեց վթարի հետևանքների վերացման ուղղությամբ հատուկ հետախուզություն, վթարավերականգնողական և հրդեհաշիջման աշխատանքներ:

Ուսումնավարժության ընթացքում վթարավերականգնողական խմբի կողմից դադարեցվեց գազատարում գազի մատակարարումը, կատարվեցին հրդեհաշիջման և գազատարի վնասված հատվածի վերանորոգման աշխատանքներ:

Ուսումնավարժությունների ավարտից հետո ամփոփվեցին կատարված աշխատանքները, գնահատվեցին ուսուցանվողների գործողությունները, վերլուծվեցին իրականացված միջոցառումները, վերհանվեցին նկատված թերությունները և տրվեցին համապատասխան հանձնարարականներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների ծրագրով Կառավարությունը պատրաստ է փոխհատուցել տոհմային կենդանիների ձեռքբերման գնի 50 տոկոսը

23:59 23.05.2025

Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների ծրագրով Կառավարությունը պատրաստ է փոխհատուցել տոհմային կենդանիների ձեռքբերման գնի 50 տոկոսը

Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների քառամյա ծրագրով Կառավարությունը պատրաստ է փոխհատուցել տոհմային կենդանիների ձեռքբերման գնի 50 տոկոսը: Տեղում բուծված կենդանիների դեպքում այն կազմում է մինչև 150 հազար դրամ, ներկրվածինը՝ 225 հազար: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...

Ֆրանսիան խոստանում է պատասխանել ԱՄՆ արտահանման 50% մաքսատուրքերին

23:51 23.05.2025

Ֆրանսիան խոստանում է պատասխանել ԱՄՆ արտահանման 50% մաքսատուրքերին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ԵՄ ապրանքների վրա հունիսի 1-ից ուժի մեջ մտնող 50% ներմուծման մաքսատուրքերն անընդունելի են, BFMTV-ին ասել է Ֆրանսիայի արտաքին առևտրի հարցերով լիազոր նախարար Լորան Սեն-Մարտենը։ Նա նշել է, որ եվրոպացիները կձեռնարկեն պատասխան միջոցներ։ «Սա մեզ համար անընդունելի է», – ասաց նա՝ հաստատելով, որ նման մաքսատուրքերի դեպքում կոնյակի և այլ ապրանքների մատակարարումը […] ...

Թրամփը չի պատրաստվում վերանայել ԵՄ-ի նկատմամբ 50% ներմուծման մաքսատուրքեր սահմանելու որոշումը

23:43 23.05.2025

Թրամփը չի պատրաստվում վերանայել ԵՄ-ի նկատմամբ 50% ներմուծման մաքսատուրքեր սահմանելու որոշումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում վերանայել ԵՄ-ի նկատմամբ 50% ներմուծման մաքսատուրքեր սահմանելու որոշումը, սակայն հաստատել է բանակցությունների պատրաստակամությունը։ «Ես չեմ ձգտում գործարք կնքել։ Մենք արդեն գործարք կնքել ենք (խմբ.մաքսատուրքերի) 50%-ի չափով։ Սակայն, կրկնում եմ, մաքսատուրքերը չեն կիրառվի, եթե նրանք (ԵՄ երկրները) արտադրություն ստեղծեն այստեղ (ԱՄՆ-ում): Եթե ինչ-որ մեկը գա և ցանկություն […] ...

ԲՏԱ նախարարն ընդունել է Amazon Web Services ընկերության փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

23:34 23.05.2025

ԲՏԱ նախարարն ընդունել է Amazon Web Services ընկերության փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մայիսի 23-ին ընդունել է ամպային հաշվողականության համաշխարհային առաջատար Amazon Web Services (AWS) ընկերության փոխնախագահ և ամպային տեխնոլոգիաների գլխավոր պատասխանատու Ջեֆֆ Բարրի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնել են ՀՀ ԲՏԱ նախարարությունից: Հանդիպման նպատակն էր ամրապնդել շարունակական համագործակցությունը, Հայաստանի թվային վերափոխման ռազմավարության առաջխաղացումը, Հայաստանում AWS ընկերության ենթակառուցվածքների ներդրումը, ինչպես նաև […] ...

Bild: Համբուրգում դանակով հարձակման հետևանքով 12 մարդ վիրավորվել է

23:26 23.05.2025

Bild: Համբուրգում դանակով հարձակման հետևանքով 12 մարդ վիրավորվել է

Համբուրգի գլխավոր երկաթուղային կայարանում դանակով հարձակման հետևանքով վիրավորվել է առնվազն 12 մարդ։ Այս մասին հայտնել է Bild թերթը։ Հրատարակության տվյալներով՝ տուժածներից մի քանիսը գտնվում են ծանր վիճակում։ Համբուրգի ոստիկանությունը հաստատել է քաղաքի գլխավոր երկաթուղային կայարանում դանակով հարձակման փաստը։ «Կասկածյալը ձերբակալվել է ոստիկանության կողմից», – հայտնել են տեղի իրավապահ մարմինների ներկայացուցիչները։ Որոշ լրատվամիջոցներ հայտնել են, որ […] ...

Ողբերգական դեպք՝ Երևանում. նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում հայտնաբերել են տղամարդու մարմին

23:18 23.05.2025

Ողբերգական դեպք՝ Երևանում. նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում հայտնաբերել են տղամարդու մարմին

Մայիսի 23-ին, Երևանում, աշխատանքային կանոնների չպահպանման պատճառով, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել նոր կառուցվող էլիտար շենքերից մեկում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 17:10-ի սահմաններում ահազանգ է ստացվել Երևանի 103 շտապօգնության թիվ 26 խմբի բժշկի կողմից, ով հայտնել է, որ իրենք կանչով մեկնել են Դավթաշեն վարչական շրջանի Փիրումյանների 13 հասցեում գտնվող նոր կառուցվող շենք, որտեղ […] ...

BACK_TO_TOP