Արայիկ Հարությունյանի և Վասիլիս Մարագոսի գլխավորությամբ քննարկվել են ռազմավարական հաղորդակցության արդյունավետ իրականացման քայլերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+27.09 oC

Արայիկ Հարությունյանի և Վասիլիս Մարագոսի գլխավորությամբ քննարկվել են ռազմավարական հաղորդակցության արդյունավետ իրականացման քայլերը

17:29 13.06.2024

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի և Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել հանդիպում Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շրջանակում իրականացվող ռազմավարական հաղորդակցության արդյունավետ իրականացման վերաբերյալ:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ պետական գերատեսչությունների մամուլի քարտուղարները, հանրային կապերի պատասխանատուները, փորձագետներ:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարն իր բացման խոսքում ողջունել է հանդիպման մասնակիցներին և նշել.

«Ինչպես գիտեք, ՀՀ կառավարությունը, կարևորելով ռազմավարական հաղորդակցությունը և այն համարելով ազգային անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ, այս ուղղությունը ներառել է հանրային կառավարման բարեփոխումների օրակարգում: Այս համատեքստում՝ անցնող մեկ տարվա ընթացքում մեծ աշխատանք ենք կատարել Եվրոպական միության և ԱՄՆ ՄԶԳ-ի, քաղաքացիական հասարակության և իհարկե, կառավարության մեր գործընկերների մասնակցությամբ: Մեր հետազոտությունների և տարատեսակ քննարկումների արդյունքում հանգել ենք կառավարության հաղորդակցության մի այնպիսի ճարտարապետության, որի շրջանակում կարևորագույն դեր ենք հատկացնելու գերատեսչությունների հաղորդակցության ոլորտում աշխատող մեր գործընկերներին և իրենց աջակցելու ենք այդ կարևոր առաքելության իրականացման ճանապարհին:

Ինչպես շատերդ արդեն տեղյակ եք, բարեփոխումների շրջանակում կստեղծվի ռազմավարական հաղորդակցության համակարգման համապատասխան մարմին, որը սերտորեն աշխատելով կառավարության տարբեր գերատեսչությունների հետ, կբարձրացնի հաղորդակցության դերն ամբողջ կառավարությունում և արդյունքում՝ կապահովի բարեփոխումների առավել հարթ ընթացք: Գրասենյակում կկենտրոնացնենք հետազոտությունների իրականացման սկզբունքների մշակման, կարգերի ստեղծման, կարողությունների զարգացման և ռազմավարական պլանավորման կարևորագույն գործառույթները, որոնց իրագործումը լրջորեն կբարելավի ամբողջ պետական համակարգի հաղորդակցվելու կարողությունը:

ՀԸԳՀ հաղորդակցության աշխատանքային խումբը կարող է դառնալ այն մեկնարկային կետը, որից կսկսենք փորձարկել բարեփոխումների շրջանակում նախատեսվող գործիքակազմը: Եվ պատահական չէ, որ ընտրել ենք հենց այս ձևաչափը, քանի որ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր ասելիս, շատերիս մոտ ասոցիացիան բարեփոխումն է՝ ավելի լավ ապագա ունենալու, ավելի ապահով միջավայրում ապրելու, ավելի որակյալ ապրանքներ սպառելու, փոփոխություններն արդյունավետ կառավարելու մեր նպատակը»,- ասել է Արայիկ Հարությունյանը:

Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն իր հերթին ողջունել է հանդիպման մասնակիցներին և նշել.

«Այս նախաձեռնությամբ նշանավորվում է էական հանգրվան Եվրամիություն-Հայաստան համագործակցության մեջ, և ես կարծում եմ, որ մենք միասին սերտացնելու ենք գործընկերությունը»:

Վասիլիս Մարագոսը բարձր է գնահատել Հայաստանի կառավարության ջանքերը՝ ռազմավարական հաղորդակցության կենսական կարևորության ընկալման ուղղությամբ և նշել.

«Առանց այդ առաջնորդության և առանց կոնկրետ որոշումների, որոնք բերել են հաղորդակցության հանգույցի կենտրոնի ստեղծմանը, մենք այսօրվա այս կետին չէինք հասնի»:

Հաջորդիվ ծավալվել է քննարկում Հայաստանի կառավարության կողմից ռազմավարական հաղորդակցության նոր ճարտարապետության ներդրման գործընթացի, իրականացվող լայնածավալ բարեփոխումների օրակարգի, մասնավորապես՝ արդյունավետ ռազմավարական հաղորդակցության իրականացման հիմնական մարտահրավերների, Հայաստանի կառավարության ներքին և արտաքին արդյունավետ հաղորդակցության համար անհրաժեշտ մեխանիզմների շուրջ:

Ամփոփելով քննարկումը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը կարևորել է հաղորդակցության և իրազեկման կարողությունների զարգացումը, պետական կառավարման մարմինների միջև հաղորդակցման միասնական քաղաքականությունը, ինչպես նաև նշել, որ հաղորդակցության ուղղությամբ բավականին աշխատանք է կատարվել, սակայն անելիքները դեռ շատ են: Այդ առումով, Արայիկ Հարությունյանն ընդգծել է գերատեսչությունների հաղորդակցության պատասխանատուների ներգրավման կարևորությունը: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ԵՄ դեսպանին՝ ռազմավարական հաղորդակցության բարեփոխումների և ճարտարապետության մշակման հարցում աջակցության համար:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» համար սահմանված տեղական վճարին վերաբերող դրույթներ․ քաղաքապետարանը կբողոքարկի

15:17 24.05.2025

Դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» համար սահմանված տեղական վճարին վերաբերող դրույթներ․ քաղաքապետարանը կբողոքարկի

2025թ. մայիսի 23-ին, Վարչական դատարանը որոշում է կայացրել անվավեր ճանաչել Երևան քաղաքի «կարմիր գծերի» համար սահմանված տեղական վճարին վերաբերող ավագանու որոշման մի շարք դրույթներ։ «Տեղեկացնում եմ, որ Երևանի քաղաքապետարանի կողմից նշված որոշումը կբողոքարկվի»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։ ...

«Միլանը» ուկրաինացի դարպասապահի տրանսֆերի հարցով դիմել է «Ռեալին»

15:11 24.05.2025

«Միլանը» ուկրաինացի դարպասապահի տրանսֆերի հարցով դիմել է «Ռեալին»

Իտալական «Միլանը» դարպասապահ Անդրեյ Լունինի տրանսֆերի հարցով պաշտոնապես դիմել է Մադրիդի «Ռեալին»: Իտալական ակումբը ամռանը բաց է թողնելու ֆրանսիացի դարպասապահ Մայք Մենյանին և ցանկանում է շեշտը դնել ուկրաինացի դարպասապահի վրա: «Ռեալի» ղեկավարությունն իր ֆուտբոլիստի համար ակնկալում է ստանալ 25 միլիոն եվրո, բայց իտալական կողմն առաջարկում է 15 միլիոն: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լունինի […] ...

SHANTNEWS

15:00 24.05.2025

SHANTNEWS

Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ

14:48 24.05.2025

Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ

Երևանում մայիսի 24-ին կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 27-ին երեկոյան, 28-29-ին գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։ Մայիսի 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում մայիսի 24-ի ցերեկը, 25-ին և 27-ին կեսօրից հետո, 28-29-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է […] ...

Ինչո՞ւ էր Լավրովը եկել Հայաստան և ի՞նչ տարավ Հայաստանից․ զրույց քաղաքագետ Գոռ Պետրոսյանի հետ

14:35 24.05.2025

Ինչո՞ւ էր Լավրովը եկել Հայաստան և ի՞նչ տարավ Հայաստանից․ զրույց քաղաքագետ Գոռ Պետրոսյանի հետ

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղաքագետ Գոռ Պետրոսյանին և ամփոփել անցնող շաբաթվա կարևոր քաղաքական իրադարձությունները։ Կարևոր իրադարձություններից են ՌԴ ԱԳՆ-ի և Իրանի ՊՆ-ի այցերը Հայաստան, Մարկո Ռուբիոյի հայտարարույունը, նաև Թուրքիայի ԱԽ-ի հայտարարությունը։ Ինչո՞ւ էր Լավրովը եկել Հայաստան և ի՞նչ տարավ Հայաստանից։ Արդյո՞ք Ռուսաստանը հեռանում է մեր տարածաշրջանից կամ նվազում է դերը, ինչպե՞ս պետք է շարունակել հարաբերվել […] ...

Բուֆոնի աստղը տեղադրվել է իտալական սպորտի Փառքի սրահում

14:20 24.05.2025

Բուֆոնի աստղը տեղադրվել է իտալական սպորտի Փառքի սրահում

Իտալիայի հավաքականի և Թուրինի «Յուվենտուսի» նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի աստղը տեղադրվել է իտալական սպորտի Փառքի սրահում: Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնի մոտակայքում տեղադրված աստղը հարգանքի տուրք է Բուֆոնի ունեցած մեծ ավանդին: 47-ամյա դարպասապահն Իտալիայի պատմության մեջ 11-րդ ֆուտբոլիստն է, որն իր աստղն ունի Փառքի սրահում: Նշենք, որ Բուֆոնը հավաքականի կազմում անցկացրած հանդիպումների քանակով ռեկորդակիր է:   View […] ...

BACK_TO_TOP