Երևանի Մերգելյան պուրակում 37-ամյա տղամարդու սպանության մեղադրանքով կալանավորվել է 25-ամյա երիտասարդ. ՔԿ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+26.09 oC

Երևանի Մերգելյան պուրակում 37-ամյա տղամարդու սպանության մեղադրանքով կալանավորվել է 25-ամյա երիտասարդ. ՔԿ

18:06 13.06.2024

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է Մերգելյան պուրակում կատարված սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Քննությամբ իրականացված քննչական և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ միջադեպին մասնակից անձանց շրջանակը, շարժառիթը:

Մասնավորապես՝ պարզվել է, որ Երևան քաղաքի 26-ամյա բնակիչ Դ.Գ.-ն դեպքին նախորդող ժամանակահատվածում անձնական հարցերի շուրջ տարաձայնություններ է ունեցել համաքաղաքացու հետ, որի շուրջ պարզաբանումներ կատարելու նպատակով, ձեռք բերված նախնական պայմանավորվածության համաձայն, 2023թ. օգոստոսի 10-ին՝ ժամը 23:00-ից մինչև 23:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի «Մերգելյան» պուրակի հարակից տարածքում հանդիպել է վերջինիս և նրա ընկերներին:

Հանդիպումը վեր է ածվել վիճաբանության, որի ընթացքում Դ.Գ.-ն, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ գտնվող դանակով հարվածել է 37-ամյա տղամարդու կրծքավանդակին՝ վերջինիս պատճառելով ծակած-կտրած, թափանցող մարմնական վնասվածք, որի հետևանքով տղամարդը, գիտակցության չգալով, մահացել է:

Բացի այդ, քննությամբ պարզվել և հիմնավորվել է նաև, որ Դ.Գ.-ն նշված միջադեպի ժամանակ իր մոտ գտնվող դանակով հարվածներ է հասցրել նաև միջադեպին մասնակից ևս մեկ անձի՝ պատճառելով վնասվածք, իսկ վերջինս էլ իր հերթին սուր կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ է պատճառել Դ.Գ.-ին:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 26-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և 171-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով:

Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ սպանության դեպքի առթիվ քննվող վարույթից մեղադրյալ Դ.Գ.-ին մարմնական վնասվածքներ հասցնելու վերաբերյալ մասն առանձնացվել է, որով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բուֆոնի աստղը տեղադրվել է իտալական սպորտի Փառքի սրահում

14:20 24.05.2025

Բուֆոնի աստղը տեղադրվել է իտալական սպորտի Փառքի սրահում

Իտալիայի հավաքականի և Թուրինի «Յուվենտուսի» նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի աստղը տեղադրվել է իտալական սպորտի Փառքի սրահում: Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնի մոտակայքում տեղադրված աստղը հարգանքի տուրք է Բուֆոնի ունեցած մեծ ավանդին: 47-ամյա դարպասապահն Իտալիայի պատմության մեջ 11-րդ ֆուտբոլիստն է, որն իր աստղն ունի Փառքի սրահում: Նշենք, որ Բուֆոնը հավաքականի կազմում անցկացրած հանդիպումների քանակով ռեկորդակիր է:   View […] ...

ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը

14:00 24.05.2025

ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը՝ ԶՖԳ ընդլայնման և Եվրոպական հարևանության հարցերով տարածաշրջանային տնօրեն Մաթյո Վասյորի գլխավորությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում իրականացվող և պլանավորվող ենթակառուցվածքային ծրագրերը, ինչպես նաև համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Քրիստինե Ղալեչյանը բարձր է գնահատել ֆրանսիական կողմի աջակցությունը Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման ոլորտում։ Ֆրանսիական պատվիրակության […] ...

ԱՄՆ-ն պետք է շատ ավելի ուժեղ ճնշում գործադրի Ռուսաստանի վրա․ Զելենսկի

13:47 24.05.2025

ԱՄՆ-ն պետք է շատ ավելի ուժեղ ճնշում գործադրի Ռուսաստանի վրա․ Զելենսկի

Արևմուտքը պետք է զգալիորեն ավելի մեծ ճնշում գործադրի Ռուսաստանի վրա, Ուկրաինան սպասում է «պատժամիջոցային քայլերի» ԱՄՆ- ից և Եվրոպայից։ Այս մասին ասվում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու Telegram-ի ալիքում։ «Ակնհայտ է, որ մենք պետք է շատ ավելի մեծ ճնշում գործադրենք Ռուսաստանի վրա՝ արդյունքների հասնելու և իրական դիվանագիտություն սկսելու համար։ Մենք սպասում ենք պատժամիջոցային քայլերի ԱՄՆ-ից, […] ...

«Ռեալում» խաղալը փոխեց իմ կյանքը. Լուկա Մոդրիչ

13:35 24.05.2025

«Ռեալում» խաղալը փոխեց իմ կյանքը. Լուկա Մոդրիչ

Խորվաթ լեգենդար ֆուտբոլիստ Լուկա Մոդրիչը սոցցանցերում կատարած գրառմամբ անդրադարձել է Մադրիդի «Ռեալից» հեռանալուն: «Ժամանակը եկել է։ Սա այն պահն է, որը ես երբեք չէի ուզում զգալ, բայց սա ֆուտբոլ է, և կյանքում ամեն ինչ ունի սկիզբ և ավարտ… Շաբաթ օրը ես կանցկացնեմ իմ վերջին խաղը «Սանտիագո Բեռնաբեուում»։ Ես 2012 թվականին ժամանեցի աշխարհի լավագույն թիմի մարզաշապիկը […] ...

Թրամփը ստորագրել է ԱՄՆ-ում միջուկային էներգիայի զարգացմանն ուղղված հրամանագրեր

13:24 24.05.2025

Թրամփը ստորագրել է ԱՄՆ-ում միջուկային էներգիայի զարգացմանն ուղղված հրամանագրեր

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը ստորագրել է գործադիր հրամանագրեր, որոնք ուղղված են առաջիկա 25 տարիների ընթացքում միջուկային էներգիայի ներքին արտադրությունը քառապատկելուն։ «Նպաստել ԱՄՆ միջուկային էներգիայի հզորության ընդլայնմանը 2024 թվականի մոտ 100 ԳՎտ-ից 400 ԳՎտ մինչև 2050 թվականը»,- ասվում է Սպիտակ տան կողմից հրապարակված գործադիր հրամանագրերից մեկում։ Նշվում է, որ «միջուկային էներգիան կարող է ազատել […] ...

Ռուբիոն մեկնաբանել է Սիրիայի դեմ պատժամիջոցները չեղարկելու ԱՄՆ որոշումը

12:53 24.05.2025

Ռուբիոն մեկնաբանել է Սիրիայի դեմ պատժամիջոցները չեղարկելու ԱՄՆ որոշումը

ԱՄՆ-ի կողմից Սիրիայի դեմ պատժամիջոցները կասեցնելու որոշումը երկու երկրների միջև նոր հարաբերությունների հաստատման առաջին քայլն էր, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Այսօրվա գործողությունները ներկայացնում են նախագահի՝ Սիրիայի և Միացյալ Նահանգների միջև նոր հարաբերությունների տեսլականի իրականացման առաջին քայլը։ Նախագահ Թրամփը Սիրիայի կառավարությանը հնարավորություն է տալիս խթանել խաղաղությունն ու կայունությունը՝ ինչպես Սիրիայի ներսում, այնպես էլ հարևանների […] ...

BACK_TO_TOP