12:58 22.06.2024
Կատարի ԱԳ նախարարությունը կարևոր քայլ է որակել Հայաստանի Հանրապետության կողմից Պաղեստին Պետության ճանաչումը:
«Այդ որոշումը կնպաստի երկու պետության՝ բանաձևով կարգավորմանը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը»,-ասվում է «X»-ի միկրոբլոգում հրապարակված հայտարարության մեջ:
Statement : Qatar Welcomes Armenia’s Recognition of the State of Palestine#MOFAQatar pic.twitter.com/SK91FEUYlu
— Ministry of Foreign Affairs – Qatar (@MofaQatar_EN) June 21, 2024
19:22 29.07.2025
Ամառային զորակոչը շարունակվում է․ ՊՆԱմառային զորակոչը շարունակվում է. ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է «Զինուժ»-ի անդրադարձը՝ ռեպորտաժով։ ...
19:16 29.07.2025
Սամվել Գասպարյանը` EWF-ի «Արդար խաղ» հանձնաժողովի անդամՀայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանն ընտրվել է Եվրոպական ֆեդերացիայի (EWF) «Արդար խաղ» հանձնաժողովի անդամ։ Այս մասին հայտնում է ՀԾՖ մամուլի ծառայությունը։ Որոշումը կայացվել է EWF-ի գործադիր կոմիտեի նիստում։ «Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան շարունակելու է խորացնել համագործակցությունը միջազգային կառույցների հետ։ Պատիվ է դառնալ Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի «Արդար խաղ» հանձնաժողովի անդամ»,- ասել է Գասպարյանը։ ...
19:11 29.07.2025
Euronews. Եվրախորհրդարանի պատգամավորները պահանջել են պատժամիջոցներ Իսրայելի իշխանությունների նկատմամբԵվրախորհրդարանի 40 անդամներից բաղկացած խումբը կոչ է արել Եվրամիությանը պատժամիջոցներ կիրառել Իսրայելի կառավարության դեմ և կասեցնել այդ երկրի հետ առևտրային համաձայնագիրը, հաղորդում է Euronews-ը՝ հղում անելով խորհրդարանականների համատեղ հայտարարությանը։ Փաստաթղթում ԵՄ 14 երկրների օրենսդիրները պնդում են, որ վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորած Իսրայելի կառավարությունը պատասխանատվության ենթարկվի «Ժնևի կոնվենցիան և միջազգային մարդասիրական իրավունքը կոպտորեն խախտող» գործողությունների համար՝ […] ...
19:00 29.07.2025
«Սևան Ստարտափ Սամմիթ 2025»-ն ամփոփել է արդյունքներըԲովանդակալից քննարկումներից, արդյունավետ մենթորային հանդիպումներից և ակտիվ զարգացման ծրագրերից հետո «Սևան Ստարտափ Սամմիթ 2025»- ն ամփոփել է արդյունքները։ Starter, Booster ծրագրերի, Sevan Agritech Summit Fire code մարանթոնի հաղթողներն արժանացել են մրցանակների։ Այս մասին տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից: «Սամմիթի փակման հանդիսավոր արարողությանը մասնակիցներին հաջողություն և բարի երթ է մաղթել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ […] ...
18:53 29.07.2025
Գեղարքունիքի քրեական ոստիկանները բնակարանային գողությունը բացահայտեցին թարմ հետքերով․ գողոնը հայտնաբերվել էՀուլիսի 26-ի երեկոյան Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած կինը հայտնել է, որ Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի իր տնից կատարվել է գողություն։ Մեկնել են Գեղարքունիքի մարզի քրեական և Գավառի համայնքային ոստիկաններ, պարեկներ, նաև` փորձաքրեագետ: Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, իրականացվել են անհետաձգելի գործողություններ: Պարզվել է, որ տանտիրուհու բացակայության ընթացքում տուն են մտել խոհանոցի […] ...
18:45 29.07.2025
Բիչախչյանը գոլային փոխանցում է կատարել «Լեգիայի» հաղթական խաղումԼեհաստանի առաջնության երկրորդ տուրում «Լեգիան» հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթել է «Կորոնային»։ Հյուրերից 47-րդ րոպեին գոլային փոխանցում է կատարել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը։ Վարշավան ներկայացնող ակումբն առաջին հանդիպումն է անցկացրել առաջնությունում և 3 միավորով 6-րդն է, «Կորոնան» պարտվել է երկու խաղում էլ ու նախավերջին՝ 17-րդ տեղում է։ ...