18:46 26.06.2024
Հունիսի 26-ին տեղի է ունեցել ՆԳՆ իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանի ասուլիսը։ Ներկայացվել են հանրային լայն քննարկման առարկա դարձած ՆԳ նախարարության երկու օրենսդրական նախաձեռնությունները:
Անդրադառնալով անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթևեկության կարգավորման օրենսդրական նախաձեռնությանը՝ Ռուսլան Մարանդյանը նշել է.
«Նախաձեռնության առաջնային նպատակը ոչ թե պատասխանատվության միջոցների սահմանումն է, այլ ՀՀ-ում այս ոլորտում նոր մշակույթի ձևավորումը»։
Օրենսդրական փոփոխություններով նախատեսվում է.
• Սահմանել անհատական շարժունակության միջոցի հասկացությունը, որը գործող կարգավորումներով բացակայում է։
• Անհատական շարժունակության միջոց վարելու իրավունք կունենան 18 տարեկանից բարձր տարիք ունեցող, ինչպես նաև 16 տարին լրացած և «AM» ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձինք։
• Երթևեկությունը կթույլատրվի հեծանվային կամ հեծանվահետիոտնային արահետներով կամ հեծանվորդների համար նախատեսված գոտիով, ինչպես նաև մայթով կամ հետիոտնային արահետով այն դեպքերում, երբ բացակայում են հեծանվային և հեծանվահետիոտնային արահետները, հեծանվորդների համար գոտին կամ դրանցով երթևեկելն անհնար է։ Երթևեկությունը կթույլատրվի կողնակով, եթե բացակայում են հեծանվային և հեծանվահետիոտնային արահետները, հեծանվորդների համար նախատեսված գոտին, մայթը կամ հետիոտնային արահետը կամ դրանցով երթևեկելն անհնար է:
• Որոշակի պայմանների առկայության դեպքում երթևեկությունը կթույլատրվի նաև երթևեկելի մասի աջ եզրով։
• Նշված միջոցները վարձակալությամբ տրամադրող կազմակերպությունների համար նախատեսվում է պարտավորություն, որպեսզի բացառեն անհատական շարժունակության միջոցները 20 կմ/ժ-ից ավելի արագությամբ վարելը։
• Արգելվում է անհատական շարժունակության միջոցով տեղափոխել ուղևոր կամ բեռ (բացառությամբ՝ այդ միջոցն օգտագործողի կողմից առանց ձեռքերի օգտագործման պահվող, օրինակ՝ ուսապարկի միջոցով):
• Երթևեկելի մասում ինքնագլորների երթևեկությունը թույլատրվում է մեկ շարքով, արգելվում է վարել թունելներում, թաց ծածկույթ ունեցող ճանապարհներին և այլն։
• Մինչև 18 տարեկան անձանց կողմից այդ միջոցներով երթևեկությունը թույլատրվում է միայն համայնքի ավագանու կողմից սահմանված վայրերում, բացառությամբ՝ 16 տարին լրացած և «AM» ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձանց։
Կարգավորման շրջանակներում վերահսկողության մասով Ռուսլան Մարանդյանն ընդգծել է.
«Մեր տեսլականը հետևյալն է. ծրագրատեխնիկական լուծումների մասով հասնել մի իրավիճակի, երբ ծառայություն ձեռք բերողից պահանջվեն որոշակի տվյալներ։ Վարձակալությամբ տրամադրող կազմակերպությունը ծառայությունը տրամադրելիս պետք է հնարավորություն ունենա նույնականացնելու առնվազն անձի տարիքը»։
Ասուլիսի ընթացքում ներկայացվող ՆԳՆ երկրորդ օրենսդրական նախաձեռնությունը վերաբերել է հանրային անվտանգության ապահովման շրջանակներում տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց տարածքները տեսահսկման համակարգերով ապահովելու իրավական կարգավորմանը։ Մասնավորապես.
• Տնտեսվարողները կպարտավորվեն շինության մուտքը և բոլոր կողմերն ապահովել բարձր որակի տեսահսկման համակարգերով՝ 24/7 ռեժիմով տեսանկարահանելու և տեսագրությունն առնվազն 15 օր պահելու հնարավորությամբ։
«Տնտեսավարողների շրջանակի ընտրությունը կապված է «Խելացի քաղաքի» կոնցեպտի հետ։ Ուրբանիզացիայի մակարդակի աճին զուգահեռ՝ սկսեց կիրառվել այս մոդելը, որի գլխավոր նպատակը հանրության կյանքի որակի բարելավումն է»,-ընդգծել է Մարանդյանը։
• Տնտեսվարողների համար նախատեսվում է պարտավորություն՝ շինության տարածքը այնպես կահավորել տեսահսկման համակարգերով, որպեսզի շինության մուտքը (մուտքերը), ինչպես նաև 2 մետր լայնությամբ հատվածը պարտադիր ընդգրկվեն տեսահսկվող տիրույթում։
• Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո տնտեսվարողներին տրվում է 1 տարի ժամկետ, որպեսզի կարողանան իրենց շինությունը կահավորել համապատասխան տեսահսկման համակարգերով։ Ընդ որում, օրենքը ուժի մեջ կմտնի Կառավարության համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելու օրը, որը նախատեսվում է ընդունել օրենքի պաշտոնական հրապարակումից հետո 18-ամսյա ժամկետում։
«Նախագծի հավելյալ արդյունքը և արժեքը բարձր է լինելու։ Մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքին անհամաչափ որևէ միջամտության մասին խոսք լինել չի կարող։ Օրենսդրական կարգավորումը նախաձեռնելիս ուսումնասիրվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի փորձը»,-նշել է Ռուսլան Մարանդյանը։
Մարանդյանի խոսքով՝ որևէ անձ ՆԳՆ-ին չի հետաքրքրելու, քանի դեռ օպերատիվ հետաքրքրություն չի ներկայացնում, ինչպես նաև տվյալները չեն կարող փոխանցվել երրորդ անձանց։
«Տեսահսկման համակարգերի միջոցով տվյալների մշակում ՆԳՆ-ի կողմից կարող է իրականացվել իրավախախտումների կանխման, նախականխման և բացահայտման համար, քննությունից կամ պատիժը կրելուց խուսափող անձանց և հանցավոր ճանապարհով գույքի հայտնաբերման համար, անհետ կորած քաղաքացիների և հետախուզվող տրանսպորտային միջոցների հայտնաբերման համար, ինչպես նաև հասարակական կարգի պահպանության ու անվտանգության ապահովման համար»,- նշել է նա և հստակեցրել՝ այլ դեպքերում այս եղանակով տվյալների ստացումը համարվելու է իրավախախտում։
09:31 06.08.2025
Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 348 մլն դրամըՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում սպորտային ակումբի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով հարկման օբյեկտը թաքցնելու և այդ ընկերությունների հաշվարկ-հաշվետվություններում խեղաթյուրված տվյալներ մտցնելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 348 մլն 685 հզր 602 ՀՀ դրամը։ Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից և նշում, […] ...
09:22 06.08.2025
Axios. ԱՄՆ-ը ցանկանում է մեծացնել մարդասիրական օգնությունը Գազայի բնակիչներինՎաշինգտոնի վարչակազմը պլանավորում է ընդլայնել պաղեստինյան Գազայի հատվածի բնակիչներին տրամադրվող մարդասիրական օգնությունը, հաղորդում է ամերիկյան Axios պորտալը։ Դրա աղբյուրների փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը Սպիտակ տանը քննարկել են «Գազային օգնություն ցուցաբերելու գործում ԱՄՆ-ի դերի զգալիորեն ընդլայնման ծրագրերը»։ Ամերիկացի պաշտոնյաների շրջանում աղբյուրներից մեկը մանրամասնել է, որ Վաշինգտոնի վարչակազմը որոշել է […] ...
09:11 06.08.2025
Հնդկաստանը հերքել է Պակիստանի սահմանին հրադադարի խախտման մասին տեղեկություններըՔաշմիրում Պակիստանի հետ վերահսկողության գծում հրադադարի խախտում չի եղել։ Այդ մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, ասվում է Հնդկաստանի բանակի կողմից PTI լրատվական գործակալության կողմից հրապարակված հայտարարության մեջ։ «ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում հաղորդագրություններ են եղել Պանչի շրջանում հրադադարի խախտման մասին: Մենք կցանկանայինք պարզաբանել, որ վերահսկողության գծի երկայնքով հրադադարի խախտումներ չեն եղել», – ասել են զինվորականները: Ավելի […] ...
09:00 06.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:54 06.08.2025
Լուլա դա Սիլվան հրաժարվել է զանգահարել Թրամփին՝ Բրազիլիա-ԱՄՆ տարաձայնությունները լուծելու համարԲրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան չի զանգահարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ տնտեսական տարաձայնությունները լուծելու և բրազիլական ապրանքների վրա Սպիտակ տան կողմից նախկինում սահմանված մաքսատուրքերի վերանայման խնդրանքով։ «Ես չեմ զանգահարի Թրամփին, քանի որ նա չի ուզում խոսել», – ասել է պետության ղեկավարը կառավարության YouTube ալիքով հեռարձակված ելույթի ժամանակ։ Միաժամանակ, նախագահը խոստովանել է, որ կզանգահարի […] ...
08:45 06.08.2025
Սլովակիայի նախագահը հրաժարվել է քաղաքացիներին թույլ տալ ծառայել օտարերկրյա բանակներումՍլովակիայի նախագահ Պետեր Պելեգրինին մերժել է իր համաքաղաքացիների բոլոր խնդրանքները՝ օտարերկրյա բանակներում ծառայելու թույլտվության վերաբերյալ, հաղորդում է TASR լրատվական գործակալությունը։ Սլովակիայի նախագահի պաշտոնը 2024 թվականի հունիսի 15-ին ստանձնած Պելեգրինիին դիմել են հանրապետության յոթ քաղաքացիներ՝ օտարերկրյա պետությունների բանակներում ծառայելու թույլտվություն ստանալու խնդրանքով։ Նրանցից վեցը մտադիր էին միանալ Ուկրաինայի զինված ուժերին, իսկ մեկ անձ խնդրել էր Ռուսաստանի […] ...