17:08 29.06.2024
Բրյուսելը 1 միլիարդ եվրո է հատկացրել Կահիրեին՝ երկրի տնտեսական բարեփոխումներին աջակցելու համար։ Կահիրեում Եգիպտոս-ԵՄ ներդրումային համաժողովի բացման արարողության ժամանակ համապատասխան հայտարարություն է արել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
«Մարտին մենք Եգիպտոսի հետ 7,4 միլիարդ եվրոյի չափով օգնության պայմանագիր ենք ստորագրել, իսկ այսօր խոստացված գումարի առաջին միլիարդը հատկացնում ենք Կահիրեին՝ երկրում իրականացվող տնտեսական բարեփոխումներին աջակցելու համար»,- հայտարարել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Եգիպտոսի տնտեսական ոլորտում փոփոխությունները, ԵՀ ղեկավարի կարծիքով, կնպաստեն «ներդրողների էլ ավելի մեծ ներգրավմանը Եգիպտոսի տնտեսություն» և «երկրում նոր աշխատատեղերի ստեղծմանը»։ Ընդհանուր առմամբ, ֆորումի մասնակիցները նախատեսում են ստորագրել «ավելի քան 20 փոխըմբռնման հուշագիր՝ 40 միլիարդ եվրո ընդհանուր արժեքով», հավելել է ֆոն դեր Լեյենը։ Նա նշել է, որ համաձայնագրերը կընդգրկեն մի քանի ոլորտներ, մասնավորապես՝ «կանաչ ջրածնի արտադրությունը, ավիացիոն և ավտոմոբիլային արդյունաբերությունը և քիմիական արդյունաբերությունը»։
Իր հերթին, Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսին իր ելույթում նշել է, որ իր երկիրը ներկայում բախվում է «միջազգային և տարածաշրջանային մակարդակներում իրար հաջորդող ճգնաժամերի», որոնց բացասական հետևանքները զգում են աշխարհի բոլոր երկրները։
«Այս առումով Եգիպտոսի և նրա եվրոպացի գործընկերների միջև փոխադարձ աջակցությունն ու համակարգումը առանձնահատուկ նշանակություն ունեն»,- ընդգծել է Եգիպտոսի ղեկավարը։
Կահիրեում բացվել է Եգիպտոս-ԵՄ ձևաչափով երկօրյա ներդրումային ֆորում։ Համաժողովն անցկացվում է «Բացելով Եգիպտոսի ներուժը արագ փոփոխվող աշխարհում» կարգախոսով և անցկացվում է ալ-Սիսիի հովանու ներքո։ Միջոցառման կազմակերպիչների խոսքով՝ ֆորումի մասնակիցները նախատեսում են քննարկել Եգիպտոսի և ԵՄ-ի միջև համագործակցության ամրապնդումը տնտեսական, նորարարության, տրանսպորտի, էներգետիկայի, տեխնոլոգիաների և այլ ոլորտներում: Նախատեսվում է առանձնահատուկ ուշադրություն հատկացնել եվրոպական ներդրումների ներգրավմանը Եգիպտոսի տնտեսության մի շարք ոլորտներում, մասնավորապես՝ ենթակառուցվածքների զարգացման, էներգիայի այլընտրանքային աղբյուրների որոնման, ջրամատակարարման ցանցերի բարելավման, առողջապահության և կրթության ոլորտներում:
18:45 05.08.2025
Ալոնսոն խստացնում է «Ռեալի» կարգապահությունը18:45 05.08.2025
Ալոնսոն խստացնում է «Ռեալի» կարգապահությունըՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոն խստացրել է ֆուտբոլիստների մարզումային գործընթացը, որպեսզի կարգապահությունը բերվի ավելի բարձր մակարդակի։ Այս մասին հայտնում է El Chiringuito-ն: Մադրիդցիների գլխավոր մարզիչը պահանջել է, որ ֆուտբոլիստները մարզումից 1 ժամ առաջ լինեն մարզաբազայում, ինչը տարբերվում է նախորդ գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի մոտեցումից: Իտալացին պահանջում էր, որ խաղացողները տեղում լինեն մարզման մեկնարկից կես […] ...
18:35 05.08.2025
Փրկարար ծառայությունն ամփոփում է հուլիս ամսին իրականացրած միջոցառումները2025 թվականի հուլիս ամսին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ենթակա ստորաբաժանումների կողմից կազմակերպվել և անց են կացվել տարբեր ձևաչափերի ուսումնավարժություններ և պարապմունքներ՝ ուղղված բնակչության պատրաստվածության մակարդակի բարձրացմանը, շահագրգիռ մարմինների արդյունավետ արձագանքման կարողությունների զարգացմանը և համագործակցության ամրապնդմանը։ Կարևորելով օպերատիվ հրդեհաշիջումը և տարածքից մարդկանց անվտանգ տարհանման հմուտ կազմակերպումն ու արդյունավետ իրականացումը՝ Երևան քաղաքի, ինչպես նաև Կոտայքի, Շիրակի և […] ...
18:30 05.08.2025
Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացըՀանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը: Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվել է Ֆուչիկի փողոց 1-ին նրբ. հ 5/5 հասցեին կից ինքնակամ շինությունը, Դավթաշեն վարչական շրջանում ապամոնտաժվել է 1-ին թաղամասի հ. 32 շենքին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք վարչական շրջանում ապամոնտաժվել է Թոթովենցի փողոց […] ...
17:54 05.08.2025
Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակիչՌուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսում» դուրս է եկել կիսաեզրափակիչ: Աշխարհի 16-րդ ռակետը քառորդ եզրափակչում 6-4, 7-6 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ալեքս Միկելսենին: Կիսաեզրափակչում 29-ամյա Խաչանովի մրցակիցը Ալեքսանդր Զվերևն է, որը քառորդ եզրափակչում 6-7, 6-4, 6-3 հաշվով առավելության է հասել Ավստրալիան ներկայացնող Ալեքսեյ Պոպիրինի նկատմամբ: ...
17:45 05.08.2025
«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են անօդաչու թռչող սարքի միջոցով ներնետված արգելված իրերՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հերթական շրջայցի ժամանակ լսել են առարկայի վայր ընկնելու ձայն և անմիջապես իրականացրել տեղանքի զննություն։ Արդյունքում՝ մասնաշենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է մետաղյա կախիչով ամրացված պլաստմասե տարա, որը հիմնարկի տարածք ներնետվել էր անօդաչու թռչող սարքի միջոցով։ Տարայում առկա են եղել բջջային հեռախոս և 2 USB լար։ Դեպքի […] ...