Գեղարքունիքի մարզպետը շնորհակալագրեր է հանձնել մարզից Եվրոպայի և աշխարհի առաջնություններում հաղթող ճանաչված մարզիկներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+24.09 oC

Գեղարքունիքի մարզպետը շնորհակալագրեր է հանձնել մարզից Եվրոպայի և աշխարհի առաջնություններում հաղթող ճանաչված մարզիկներին

10:38 04.07.2024

Հուլիսի 3-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց և ՀՀ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով խրախուսեց Մարտունու Սմբատ Մհերյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի սան, բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն, 48 կգ քաշային կարգում ոսկե մեդալակիր 18 ամյա Սիմոն Սիմոնյանին (Ծովինար), նրա մարզիչներ՝ Գագիկ Սարգսյանին և Գևորգ Սարգսյանին, Սևանի Նորիկ Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի սան, ծանրամարտի աշխարհի առաջնության 61 կիլոգրամ քաշային կարգում ոսկե մեդալակիր 17 ամյա Հովհաննես Հովհաննիսյանին, ծանրամարտի 71 կիլոգրամ քաշային կարգում բրոնզե մեդալակիր՝ 18 ամյա Ալինա Սուքիասյանին և նրանց մարզիչ՝ Գառնիկ Աբրահամյանին, Նորատուսից եվրոպայի պարաբազկամարտի առաջնության 65 կիլոգրամ քաշային կարգում ոսկե մեդալակիր, եվրոպայի չեմպիոն 23 ամյա Գուրգեն Անտոնյանին։

Մարզպետը շնորհավորեց մարզիկներին և նրանց մարզիչներին՝ ձեռք բերած հաղթանակների համար, մաղթելով նրանց նորանոր հաջողություններ ու հաղթանակներ մարզական և անձնական կյանքում։

Կարեն Սարգսյանը կարևորեց Գեղարքունիքի մարզական կյանքում նման հաղթանակների գրանցումը, ինչը վարակիչ օրինակ և լուրջ խթան կարող է հանդիսանալ մարզասերների շրջանում սպորտի մասսայականացման գործում։
Անմիջական զրույցի ընթացքում պատանի մարզիկները և նրանց մարզիչները խոսեցին իրենց մարզումների, հաջողությունների, հեռանկարային ծրագրերի մասին, հրատապ համարելով իրենց մարզասրահներում հատկապես մարզական գույքի թարմացման խնդիրը։

Գեղարքունիքի մարզպետը պատրաստակամություն հայտնեց աջակցել խմբակներին՝ անհրաժեշտ գույքի ձեռքբերման հարցում և տեղեկացրեց, որ պետական աջակցությամբ առաջիկայում նախատեսվում է մարզի բոլոր խոշորացված համայնքային կենտրոններում կառուցել նոր մարզադահլիճներ և դրանք ապահովել ժամանակակից բոլոր պայմաններով։

Մարզիկներն ու մարզիչներն իրենց երախտագիտությունը հայտնեցին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին՝ մշտական ուշադրության արժանացնելու համար, նշելով, որ նման առիթները ոգևորիչ են նոր հաջողությունների ձեռքբերման տեսանկյունից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օրբանը դեմ է Ուկրաինայի` ԵՄ-ին արագացված անդամակցությանը

22:45 01.07.2025

Օրբանը դեմ է Ուկրաինայի` ԵՄ-ին արագացված անդամակցությանը

Ուկրաինան չպետք է միանա Եվրամիությանը արագացված ընթացակարգով, ինչպես Բրյուսելն է ցանկանում, մինչդեռ Չեռնոգորիան 15 տարի սպասում է անդամակցությանը, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ «Չեռնոգորիան 15 տարի սպասեց Եվրամիության անդամ դառնալուն։ Շնորհիվ քրտնաջան աշխատանքի՝ այն բավարարեց անդամակցության բոլոր չափանիշները։ Այսօր նրա անդամակցության ճանապարհին կա միայն մեկ խոչընդոտ՝Բրյուսելը։ Բրյուսելը որոշել է Ուկրաինային ԵՄ մտցնել արագացված ընթացակարգով։ […] ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ

22:35 01.07.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հարցեր։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ն գնահատում է Կանադայի կողմից ՀՀ ժողովրդավարությանը, քաղաքական անկախությանն ու տնտեսական զարգացմանը ցուցաբերվող շարունակական աջակցությունը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Արարատ Միրզոյանը և Անիտա Անանդը […] ...

Լուկաշենկոն չի հավատում Արևմուտքի ցանկությանը՝ կարգավորել Ուկրաինայում հակամարտությունը

22:22 01.07.2025

Լուկաշենկոն չի հավատում Արևմուտքի ցանկությանը՝ կարգավորել Ուկրաինայում հակամարտությունը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի հավատում որոշ արևմտյան ներկայացուցիչների՝ Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու ցանկությանը, հաղորդում է «ԲԵԼՏԱ»-ն։ «Ես չեմ հավատում, որ Արևմուտքում ցանկանում են ավարտել այս պատերազմը», – ասել է Բելառուսի առաջնորդը հանրապետության Անկախության օրվան նվիրված հանդիսավոր հանդիպման ժամանակ։ ...

Իսրայելի պաշտպանության բանակը Եմենից նոր հրթիռի արձակում է հայտնաբերել

22:12 01.07.2025

Իսրայելի պաշտպանության բանակը Եմենից նոր հրթիռի արձակում է հայտնաբերել

Իսրայելի զինվորականները գրանցել են հրեական պետության ուղղությամբ նոր հրթիռային արձակում, այս անգամ՝ Եմենից, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ Դրա տեղեկություններով՝ արձակվել է մեկ հրթիռ, «հակաօդային պաշտպանության համակարգերը աշխատում են սպառնալիքը չեզոքացնելու ուղղությամբ»։ Բանակի մամուլի ծառայությունը ավելի ուշ հայտնել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը որսացել են Եմենից արձակված հրթիռ։ Իսրայելի մի քանի շրջաններում հնչել են օդային […] ...

SHANTNEWS

22:00 01.07.2025

SHANTNEWS

Թրամփը կքննարկի Իլոն Մասկի արտաքսման հարցը

21:50 01.07.2025

Թրամփը կքննարկի Իլոն Մասկի արտաքսման հարցը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, պատասխանելով Հարավային Աֆրիկայում ծնված Իլոն Մասկի հնարավոր արտաքսման վերաբերյալ հարցին, ասել է, որ անհրաժեշտ է մտածել դրա մասին։ «Չգիտեմ, մենք պետք է մտածենք այդ մասին», -նրա խոսքերն է մեջբերում Bloomberg-ը։ Հունիսի 28-ին Մասկը կրկին քննադատել է Սպիտակ տան կողմից առաջարկված ծախսերի կրճատման օրինագիծը, նախքան այն Սենատում ընթացակարգային քվեարկությամբ ընդունվի։ ...

BACK_TO_TOP