19:21 06.07.2024
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Քիր Սթարմերը հաստատել է, որ մտադիր չէ շարունակել աշխատել նախկին պահպանողական կառավարության՝ անօրինական միգրանտներին Ռուանդա արտաքսելու սխեմայի իրականացման վրա։
«Ռուանդայի սխեման մեռած էր և թաղված էր դեռևս սկսվելուց առաջ: Այն երբեք զսպող միջոց չէր… Ես պատրաստ չեմ շարունակել այն հնարքները, որոնք զսպող միջոց չեն գործում», – ասել է Սթարմերը նոր կառավարության նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում:
Նախկին վարչապետ Ռիշի Սունակը ավելի վաղ ասել էր, որ առաջին միգրանտները Ռուանդա կուղարկվեն միայն հուլիսի 4-ի համընդհանուր ընտրություններից հետո: Լրատվամիջոցները հայտնում են, որ առաջին թռիչքը նախատեսված էր 2024 թվականի հուլիսի 23-ին։ Սունակը հայտարարել է, որ իշխանությունների գործողությունները չեն սահմանափակվելու միայն մեկ չվերթով, արտաքսումներ կիրականացվեն ամեն ամիս՝ մինչև անօրինական միգրանտների հոսքը դադարի։ Վարչապետը նաև հաստատել է, որ այդ թռիչքների համար հատկացվել է օդանավակայան, պատվիրվել են չարտերային կոմերցիոն ինքնաթիռներ։ Նա նշել է, որ հարյուրավոր մարդիկ վերապատրաստվել են անօրինական միգրանտներին ուղեկցելու համար։
18:35 05.08.2025
Փրկարար ծառայությունն ամփոփում է հուլիս ամսին իրականացրած միջոցառումները2025 թվականի հուլիս ամսին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ենթակա ստորաբաժանումների կողմից կազմակերպվել և անց են կացվել տարբեր ձևաչափերի ուսումնավարժություններ և պարապմունքներ՝ ուղղված բնակչության պատրաստվածության մակարդակի բարձրացմանը, շահագրգիռ մարմինների արդյունավետ արձագանքման կարողությունների զարգացմանը և համագործակցության ամրապնդմանը։ Կարևորելով օպերատիվ հրդեհաշիջումը և տարածքից մարդկանց անվտանգ տարհանման հմուտ կազմակերպումն ու արդյունավետ իրականացումը՝ Երևան քաղաքի, ինչպես նաև Կոտայքի, Շիրակի և […] ...
18:30 05.08.2025
Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացըՀանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը: Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվել է Ֆուչիկի փողոց 1-ին նրբ. հ 5/5 հասցեին կից ինքնակամ շինությունը, Դավթաշեն վարչական շրջանում ապամոնտաժվել է 1-ին թաղամասի հ. 32 շենքին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք վարչական շրջանում ապամոնտաժվել է Թոթովենցի փողոց […] ...
17:54 05.08.2025
Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակիչՌուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսում» դուրս է եկել կիսաեզրափակիչ: Աշխարհի 16-րդ ռակետը քառորդ եզրափակչում 6-4, 7-6 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ալեքս Միկելսենին: Կիսաեզրափակչում 29-ամյա Խաչանովի մրցակիցը Ալեքսանդր Զվերևն է, որը քառորդ եզրափակչում 6-7, 6-4, 6-3 հաշվով առավելության է հասել Ավստրալիան ներկայացնող Ալեքսեյ Պոպիրինի նկատմամբ: ...
17:45 05.08.2025
«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են անօդաչու թռչող սարքի միջոցով ներնետված արգելված իրերՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հերթական շրջայցի ժամանակ լսել են առարկայի վայր ընկնելու ձայն և անմիջապես իրականացրել տեղանքի զննություն։ Արդյունքում՝ մասնաշենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է մետաղյա կախիչով ամրացված պլաստմասե տարա, որը հիմնարկի տարածք ներնետվել էր անօդաչու թռչող սարքի միջոցով։ Տարայում առկա են եղել բջջային հեռախոս և 2 USB լար։ Դեպքի […] ...
17:34 05.08.2025
Տարածքային կառավարման, սահմանամերձ համայնքներում բնակարանային ապահովման ծրագրերն օրենսդրական աշխատանքների առանցքում ենՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովն 8-րդ գումարման 9-րդ նստաշրջանի ընթացքում գումարել է 6 հերթական, 1 արտահերթ նիստ: Մանրամասները` ԱԺ տեսանյութում: ...