23:41 14.07.2024
Վատ սովորություններից հրաժարվելը և ակտիվ մնալը արդյունավետ միջոցներ են քաղցկեղի ռիսկը նվազեցնելու համար, ասում է բժիշկ Նիկոլ Էնդրյուսը:Փոխանցում է New York Post-ը։
Էնդրյուսը նշել է, որ քաղցկեղը կանխելու համար առաջին քայլը ծխելը թողնելն է: Նրա խոսքով՝ ծխախոտը մեծացնում է քաղցկեղի առաջացման հավանականությունը, իսկ ալկոհոլի հետ համակցված՝ վտանգը ավելի է մեծանում։
Ուստի սննդաբանը խորհուրդ է տվել ծխախոտի հետ մեկտեղ բացառել ալկոհոլ պարունակող ցանկացած խմիչք։ Էնդրյուսը խորհուրդ է տվել խուսափել վերամշակված մթերքներից:
Եփած կամ տապակած կարմիր միսը, ըստ սննդաբանի, նույնպես մեծացնում է հաստ աղիքի քաղցկեղի առաջացման հավանականությունը։ Սակայն եթե այն չչարաշահվի, վտանգը նվազագույն կլինի։ Փորձագետը կարծում է, որ թույլատրելի է շաբաթական 500 գրամից ոչ ավելի կարմիր միս ուտել՝ առանց առողջությունը վնասելու։
Էնդրյուսը նաև կոչ է արել վերանայել սննդակարգը, որպեսզի այն հիմնված լինի բուսական և ամբողջական հացահատիկային մթերքների վրա:
«Երբ դուք ուտում եք նարինջ, ընկույզ կամ մի կտոր ամբողջական հացահատիկից հաց, դուք նվազեցնում եք քաղցկեղի ռիսկը: Դուք պաշտպանում եք ձեր բջիջները ցանկացած տեսակի ազատ ռադիկալներից և օգնում նրանց վերականգնվել և վերադառնալ նորմալ վիճակի, այլ ոչ թե դառնալ քաղցկեղային բջիջներ»,- նշել է մասնագետը։
Դիետոլոգը խորհուրդ է տվել սննդակարգում ներառել նաև կաթնամթերք։ Նա բացատրել է, որ դա օգնում է իմունային համակարգին պայքարել ուռուցքների դեմ:
23:03 01.05.2025
Ի՞նչ է անելու Բենիամին Նեթանյահուն Բաքվում 5 օր շարունակՊաշտոնապես հաստատվել է Իսրաելի վարչապետի Բաքու կատարելիք այցի մասին տեղեկությունը: Բենիամին Նեթանյահուն Ադրբեջանի մայրաքաղաք կմեկնի մայիսի 7-ն: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը՝ պատասխանելով նախ հարցին, թե ի՞նչ է հայտնի այցի ծրագրի մասին։ «Սա Նեթանյահուի 3-րդ այցն է Ադրբեջան։ Մինչ այդ նա Բաքվում եղել է 1997 և 2016 թվականին։ Գիտենք, որ Նեթանյահուի դեմ Միջազգային […] ...
22:44 01.05.2025
Թրամփ. Ուոլցը կնշանակվի ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանՍպիտակ տան ազգային անվտանգության գծով ներկայիս խորհրդական Մայք Ուոլցը կնշանակվի ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Ուրախ եմ հայտարարել, որ Մայք Ուոլցին կառաջադրեմ Միավորված Ազգերի Կազմակերպությունում ԱՄՆ հաջորդ դեսպանի պաշտոնում: Մարտադաշտում համազգեստով, Կոնգրեսում և որպես իմ ազգային անվտանգության խորհրդական՝ Մայք Ուոլցը քրտնաջան աշխատել է մեր երկրի շահերը առաջին տեղում […] ...
22:38 01.05.2025
Microsoft-ը հայտարարել է՝ երբ կդադարեցի Skype-ի աշխատանքըMicrosoft-ը հայտարարել է, որ Skype հարթակը կփակվի մայիսի 5-ին։ Այս փոփոխությունը կազդի Skype-ի ինչպես անվճար, այնպես էլ վճարովի օգտատերերի վրա, բայց ոչ Skype for Business-ի վրա։ Ընկերությունը նախկինում հայտարարել էր, որ մայիսին կդադարեցնի հարթակի աջակցությունը, իսկ օգտատերերի հաշիվները կտեղափոխվեն Microsoft Teams ծառայություն։ «Դուք կարող եք շարունակել օգտագործել Skype-ը մինչև մայիսի 5-ը», – ասվում է Microsoft-ի […] ...
22:26 01.05.2025
Ամեն ինչ կենտրոնացնելով Երևանում դատարկում ենք գյուղերը․ զրույց Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի հետԱշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առիթով «Հեռանկարն» այսօր հյուրընկալել էր Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանին։ Անդրադարձ է եղել Հայաստանում գրանցված աշխատատեղերի և գործազրկության վերաբերյալ վիճակագրական տվյալներին, աշխատողների իրավունքների պաշտպանությանը, «Նվազագույն աշխատավարձը և սոցիալ-տնտեսական իրողությունները Հայաստանի Հանրապետությունում» հետազոտության արդյունքներին, աշխատաշուկայի անհավասար բաշխվածությանը, մասնավորապես այն փաստին, որ գրեթե ամբողջ տնտեսությունը, հիմնարկ-ձեռնարկությունները կենտրոնացած են Երևանում։ «Սա խնդիր […] ...
22:12 01.05.2025
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում տրամադրվում է խորհրդատվություն ՌԴ մուտքի արգելքի հարցերովՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում տրամադրվում է խորհրդատվություն հետևյալ թեմաներով՝ ՀՀ քաղաքացիների համար ՌԴ մուտքի արգելքի, դրա ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվություն, ՌԴ մուտքի արգելքի` ներառյալ վարչական և այլ խախտումների հետևանքով դրված արգելքների մասով հարցերի պարզաբանում, ՌԴ և ԵԱՏՄ անդամ երկրների միգրացիոն օրենսդրության փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվություն։ Խորհրդատվությունը տրամադրվում է և՛ հեռախոսազանգով (098-33-40-53), և՛ գրասենյակում (Երևան, Թաիրով, 14 […] ...