11:15 02.04.2018
Այսօր դարձյալ քննարկման թեմա է դարձել Աևանի լճի կենսառեսուրսների վիճակը: Հարցին անդրադարձել է ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը:
«Ձկան ընդհանուր պաշարները կազմում են 2300 տոննա, որից 2200-ը սիգն է: Սիգի արդյունագործական պաշարը 554 տոննա է, մենք շարունակում ենք պնդել, որ պետք է գոնե 1000 տոննա լինի, նոր որս թույլատրվի, մինչ այդ անթույլատրելի է», – ասել է Էվելինա Ղուկասյանը` հավելելով, որ ձկնային պաշարները վերջին 3-4 տարվա ընթացում ավելանում են` նաև սիգինը:
Հիշեցնենք, որ 2017 թվականի նոյեմբերի 27-ին տված իր ասուլիսի ժամանակ ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանն ասել էր, որ Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարները մոտավոր հաշվարկներով չեն անցնում 2860 տոննայից:
«2200-ը սիգի ընդհանուր պաշարն է, որի մեջ մտնում են և մանրաձկները, և արդյունագործական պաշարը: Դրանից մոտավորապես 550-ը արդյուանագործական պաշարի ձկներ են: Մոտավորապես 16 տոննա ունենք իշխանի պաշար, մոտավորապես մի 40-ի մոտ լճածածանի պաշար: Ամենից վատ վիճակում բեղլուի ու կողակի պաշարն է՝ 1-2 տոննան չի անցնում: 2 հիմնական պատճառ կա՝ ձկնագողությունը և գետերի վատ վիճակը: Հայտնի է, որ այս ձկնատեսակները ևս իշխանի նման գետաբերաններում են ձվադրում: Խեցգետնի պաշարը հասնում է 2600 տոննայի», – ասել է Բարդուխ Գաբրիելյանը:
11:05 06.08.2025
20-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակ․ նա կալանավորվել էՔրեական ոստիկանության գլխավոր վարչության ծանր հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողներն օգոստոսի 1-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որն իրացրին Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների հետ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը մայրաքաղաքի Հասրաթյան փողոցում ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալել և բաժին է տարվել 20-ամյա մի երիտասարդ։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մեկ փամփուշտով լիցքավորված ատրճանակ, նախնական տվյալներով՝ ձևափոխված […] ...
10:32 06.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 6-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 446․5 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.86 դրամ: ...
10:17 06.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 6-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 6-ի 08։00 դրությամբ կազմել է 21.2 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...
10:00 06.08.2025
Թրամփը պնդել է, որ փորձում է ԱՄՆ-ն դուրս բերել Ուկրաինայի հակամարտությունիցԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ փորձում է իր երկիրը դուրս բերել Ուկրաինայի ռազմական հակամարտությունից։ «Սա իմ պատերազմը չէ։ Ես այստեղ եմ, որպեսզի մեզ դուրս բերեմ դրանից», – ասել է նա լրագրողներին։ Մամուլի ներկայացուցիչը խնդրել է ԱՄՆ նախագահին մեկնաբանել Վլադիմիր Զելենսկիի կողմից ուկրաինական բանակում ծառայության առավելագույն տարիքը բարձրացնելու մասին օրենքի ստորագրումը, որը թույլ կտա […] ...
09:57 06.08.2025
Կդադարեցվի ք. Գորիս Մ. Խորենացի փողոցի ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 6-ին ժամը 10:00-19:00-ն կդադարեցվի ք.Գորիս Մ.Խորենացի փողոցի ջրամատակարարումը: ...
09:48 06.08.2025
Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհը հասել է 10,000 հեկտարիՖրանսիայի Օդ դեպարտամենտի անտառային հրդեհի տարածքը երկրի հարավում շարունակում է աճել և արդեն հասել է 10 հազար հեկտարի, հայտարարել է դեպարտամենտի Նարբոն կոմունայի ներկայացուցիչ Ռեմի Ռեսիեն։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ հրդեհը տարածվել է 5 հազար հեկտարի վրա։ Դրա դեմ պայքարի համար գործի են դրվել ավելի քան 1,2 հազար հրշեջներ և 16 միավոր օդային տեխնիկա։ […] ...