14:04 02.04.2018
2005 թվականից Հայաստանում մեկնակրել է մի ծրագիր, որով ամեն տարի Սևանա լիճ է բաց թողնվում որոշակի քանակությամբ մանրաձուկ: 2005-ից մինչ 2016 թվականի սկիզբը Սեվանա լիճ բաց է թողնվել 2 մլն 934 հազար մանրաձուկ: Սա դեռ միայն պետական բյուջեի հատակացումներով: Խոսքն այս դեպքում մոտ 600 մլն դրամի մասին է: SHANTNEWS-ն այսօր հետաքրքվել է ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանից, թե ի վերջո ինչ արդյունք է տվել այդ գործնթացը, եթե ասում են, որ Սևանում հիմա ամենաշատը 17 տոննա իշխան կա:
«Երկու հանգամանք պետք է հաշվի առնենք՝ լճում իշխանի պաշարների գյությունը և ձկան բնական վերարտադրման հնարավորությունը: Այն, որ լճում բաց թողնվեցին իշխանի մեծ քանակությամբ առանձնյակներ, որոնք արդեն հասուն են և կարող են սերունդ թողնել, մեծ առաջընթաց էր, սակայն երբ գետերում ձվադրավայրերի վիճակը լավ չէ, խոսել բնական վերարտադրության մասին հնարավոր չէ»,- ասել է Էվելինա Ղուկասյան:
Ըստ Ղուկասյանի՝ իրենք փորձում են այլ ելք գտնել՝ եթե կա այդքան սեռահասուն առանձնյակ, պետք է հասնել դրանց օգտագործմանը:
«Հավանաբար, այդ վերարատադրությունը կիրականացվի կիսաբնական, կիսաարհեստական ճանապարհով: Այսինքն՝ կարող են որսվել սեռահասուն առանձնյակները, ստանալ ձկնկիթ, աճեցնել արհեստական պայմաններիում և նորից բաց թողնել գետ: Բայց հարցի վերջնական լուծումը գետերի, հուների վիճակի բարելավումն է ու պայքարը որսագողության դեմ»,- հավելել է ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրենը:
Հարցին՝ ստացվում է, որ դա մոտ ապագայի խնդիր չէ՞, Ղուկասյանը պատասխանել է, որ դա այդքան էլ բարդ հարց չէ, պետք է ցանկություն ունենալ և այդ ցանկությունը պետք է ունենա հատկապես Սևանի ավազանի տարածքի բնակչությունը՝ հասկանալով, որ դա իրենց սերունդների բարեկեցության հարցն է:
«Այսօր ամբողջովին սպառելով այդ ռեսուրսները, վաղն իրենք իրենց երեխաներին զրկում են դրանցից օգնվելու հնարավորությունից»,- ավելացրել է Էվելինա Ղուկասյանը:
Հիշեցնենք նաև, որ Սևանա լճում՝ Լճափ համայնքի տարածքում, ափից 350-ից 400 մետր հեռավորության վրա, ցանցավանդակներ են տեղադրվել լճում իշխանի պաշարները վերականգնելու, Սևանի հիմնախնդիրների լուծմանն աջակցելու համար: Ցանցավանդակներն առայժմ 4-ն են: Գարնանը դրանց թիվը կհասնի 10-12-ի, իսկ հետո ամեն տարի կավելանա: Ընդհանուր առմամբ՝ «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիրը» իրականացվում է 2014 թվականից: Տարեկան շուրջ 133 միլիոն դրամի միջոցներ են ձևավորվելու և ուղղվելու Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ: 2016 թվականից պետությունն այլևս գումարներ չի տրամադրում Սևանա լիճ մանրաձուկ բաց թողնելու համար՝ այդ գործառույթը վերապահելով Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրին:
11:05 06.08.2025
20-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակ․ նա կալանավորվել էՔրեական ոստիկանության գլխավոր վարչության ծանր հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողներն օգոստոսի 1-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որն իրացրին Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների հետ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը մայրաքաղաքի Հասրաթյան փողոցում ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալել և բաժին է տարվել 20-ամյա մի երիտասարդ։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մեկ փամփուշտով լիցքավորված ատրճանակ, նախնական տվյալներով՝ ձևափոխված […] ...
10:32 06.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 6-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 446․5 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.86 դրամ: ...
10:17 06.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 6-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 6-ի 08։00 դրությամբ կազմել է 21.2 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...
10:00 06.08.2025
Թրամփը պնդել է, որ փորձում է ԱՄՆ-ն դուրս բերել Ուկրաինայի հակամարտությունիցԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ փորձում է իր երկիրը դուրս բերել Ուկրաինայի ռազմական հակամարտությունից։ «Սա իմ պատերազմը չէ։ Ես այստեղ եմ, որպեսզի մեզ դուրս բերեմ դրանից», – ասել է նա լրագրողներին։ Մամուլի ներկայացուցիչը խնդրել է ԱՄՆ նախագահին մեկնաբանել Վլադիմիր Զելենսկիի կողմից ուկրաինական բանակում ծառայության առավելագույն տարիքը բարձրացնելու մասին օրենքի ստորագրումը, որը թույլ կտա […] ...
09:57 06.08.2025
Կդադարեցվի ք. Գորիս Մ. Խորենացի փողոցի ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 6-ին ժամը 10:00-19:00-ն կդադարեցվի ք.Գորիս Մ.Խորենացի փողոցի ջրամատակարարումը: ...
09:48 06.08.2025
Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհը հասել է 10,000 հեկտարիՖրանսիայի Օդ դեպարտամենտի անտառային հրդեհի տարածքը երկրի հարավում շարունակում է աճել և արդեն հասել է 10 հազար հեկտարի, հայտարարել է դեպարտամենտի Նարբոն կոմունայի ներկայացուցիչ Ռեմի Ռեսիեն։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ հրդեհը տարածվել է 5 հազար հեկտարի վրա։ Դրա դեմ պայքարի համար գործի են դրվել ավելի քան 1,2 հազար հրշեջներ և 16 միավոր օդային տեխնիկա։ […] ...