Հայաստանի և Վրաստանի երիտասարդների մասնակցությամբ ամառային կրթամշակութային ծրագիր Դեբետում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+21.09 oC

Հայաստանի և Վրաստանի երիտասարդների մասնակցությամբ ամառային կրթամշակութային ծրագիր Դեբետում

12:25 01.08.2024

Լոռու մարզի Դեբետ համայնքում գտնվող ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում Հայաստանի և Վրաստանի 60 երիտասարդների մասնակցությամբ կազմակերպված ամառային կրթամշակութային-երիտասարդական միջազգային ծրագիր շրջանակում տեղի է ունեցել պանելային քննարկում, տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«Քննարկմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի տեղակալ Տարիել Գուգավան, ՀՀ Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Վրաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը, Հայաստանում Վրաստանի դեսպան Գեորգի Շարվաշիձեն, երկու երկրներից երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, երիտասարդներ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է ներկաներին՝ ընդգծելով Հայաստանի և Վրաստանի միջև դարավոր բարեկամական հարաբերությունները և երիտասարդների մասնակցությամբ նման ծրագրերի իրականացման կարևորությունը այդ հարաբերությունների շարունակականության ապահովման առումով։

«Մեր երկու ժողովուրդների միջև ձևավորված բարիդրացիական և ամուր բարեկամական կապերի ժառանգությունը սերունդներին փոխանցելը կարևոր է բոլորիս համար: Հայաստան-Վրաստան միջկառավարական համագործակցության բաղադրիչ հանդիսացող նման ծրագրերը հնարավորություն են տալիս երիտասարդներին ճանաչել միմյանց՝ ապագայում հանդես գալու որպես հայ-վրացական բարեկամության դեսպաններ: Երկկողմ ձևաչափով իրականացվող այս ծրագրերը ամրացնում են բարեկամական կապերը’հիմքեր ստեղծելով նաև հետագայում այլ համագործակցային նախագծերի համար։ Ժողովրդավարության զարգացման ուղին բռնած Հայաստանը և Վրաստանը հանրային կյանքի տարբեր ոլորտներում ունեն բարեփոխումների համեմատելի օրակարգ, և փորձի փոխանակումը այդ թվում նաև երիտասարդական քաղաքականության ոլորտում օգտակար է»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:

Նախարարի տեղակալը կարևորել է ծրագիրը նաև միջմշակութային հաղորդակցության տեսանկյունից’շեշտելով, որ մշակութային երկխոսությունը բարեկամության ամրացման ամենաարդյունավետ ձևերից է:

Կարևորելով ծրագրի շարունակականությունը որպես միջկառավարական համագործակցության կարևոր բաղադրիչ’ նա կոչ է արել երիտասարդներին զարգացնել կարողունակությունները, անդադար սովորել և որպես համայնքի կամ որևէ երիտասարդական կառույցի ներկայացուցիչ տարածել ծրագրի շրջանակում ձեռք բերած հմտությունները իրենց համայնքում, տարածաշրջանում ուսումնական հաստատությունում ։

«Ծրագրի կարևոր ակնկալիքներից է նաև այն, որ երիտասարդներ կարող են լավագույնս նպաստել Հայաստան-Վրաստանի փոխադարձ հարաբերությունների խորացմանը ամենատարբեր ոլորտներում»,- խոսքն ամփոփել է Արթուր Մարտիրոսյանը:

Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Տարիել Գուգավան, ողջունելով մասնակիցներին, ընդգծել է, որ սա լավ հնարավորություն է բարեկամ Հայաստանի և Վրաստանի երիտասարդների համար ավելի մոտ լինելու միմյանց, փոխանակվելու գիտելիքներով և կիսվելու մշակույթի և երիտասարդության ոլորտների համընդհանուր խնդիրներով։

«Մեր երկու երկրները միշտ էլ լավ հարաբերություններ են ունեցել, և այժմ ժամանակն է, որ մեր երիտասարդների շրջանում ևս ձևավորվեն և խորանան այդ հարաբերությունները, որ նրանք ևս սերտ կապեր հաստատեն՝ դրանով նաև նպաստելով երկու երկրներում երիտասարդության շրջանում առկա խնդիրների վերհանմանն ու լուծմանը։ Շատ ուրախ ենք, որ ծրագիրը լինելու է շարունակական և 2025 թվականին Վրաստանը կընդունի Հայաստանի երիտասարդներին»,-ասել է Տարիել Գուգավան։

Պանելային քննարկման շրջանակում Հայաստանի և Վրաստանի փոխնախարարները, ինչպես նաև երիտասարդական քաղաքականության ոլորտում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ներկայացրել են երիտասարդական ոլորտում իրենց երկրներում իրականացվող պետական քաղաքականությունը, իրագործվող ծրագրերը, առկա խնդիրները, լուծման ուղիները։ Երիտասարդները նաև բարձրաձայնել են իրենց հուզող հարցերը, ներկայացրել իրենք պատկերացումները Հայաստանում և Վրաստանում երիտասարդության առջև ծառացած հիմնախնդիրների մասին, ինչպես նաև կիսվել Հայաստան-Վրաստան հարաբերությունների հետագա զարգացման մասին առաջարկներով։

Թե՛ Հայաստանի և թե՛ Վրաստանի երիտասարդները հավաստիացրել են, որ ծրագիրը հաջողված է՝ որպես լավ հնարավորություն միմյանց ճանաչելու ոչ միայն անձնապես, այլև ավանդույթների, մշակույթի, ազգային առանձնահատկությունների առումով։ Վրաստանից մասնակցող երիտասարդ Ցոտնե Լացուզբաիան նշում է՝ արդեն հասցրել են ձեռք բերել լավ ընկերների և մտերմանալ նրանց հետ, և վստահ է՝ դեռ երկար շարունակելու են պահպանել հաստատված ընկերական կապերը, իսկ Միլենա Կռոյանը՝ Հայաստանից, հատկապես տպավորվել է ծրագրի շրջանակում ներկայացված վրացական ավանդույթներով ու ծիսական արարողություններով։

Ծրագիրն անցկացվում է հուլիսի 29-ից օգոստոսի 4-ը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարության համագործակցությամբ՝ ՀՀ պետական բյուջեից «Հայաստանի մանուկներ» (COAF) հիմնադրամի հատկացված միջոցներով։

Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի և Վրաստանի պատանիների ու երիտասարդների միջև հաղորդակցման ապահովմանն ու միջմշակութային-երիտասարդական կապերի ստեղծմանը՝ հիմքում ունենալով երկու երկրների միջև երիտասարդության շրջանում փորձի փոխանակումն ու մշակութային, սովորութային յուրահատկությունների, աշխարհագրական, լեզվական առանձնահատկությունների ճանաչողությունը։

Ծրագիրը ներառում է մի շարք երիտասարդական, մշակութային, սպորտային, կրթական, ճանաչողական միջոցառումներ, ինչպես նաև ինտելեկտուալ ժամանցի և մրցակցային խաղեր»,-ասված է հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհ Հերհեր գյուղում

10:34 24.06.2025

Հրդեհ Հերհեր գյուղում

Հունիսի 24-ին, ժամը 02:45-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հերհեր գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։  Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։02-ին, մարվել՝ 06:43-ին: Այրվել է տունը (մոտ 80 քմ): ...

Նեթանյահուն կառավարությանը տեղեկացրել է Իրանի հետ ունեցած պայմանավորվածության մասին

10:21 24.06.2025

Նեթանյահուն կառավարությանը տեղեկացրել է Իրանի հետ ունեցած պայմանավորվածության մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն գիշերային նիստում նախարարների կաբինետին տեղեկացրել է ԱՄՆ-ի և Կատարի միջնորդությամբ Իրանի հետ հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության մասին, երեքշաբթի օրը հաղորդել է իսրայելական պետական ​​Kan հեռարձակողը։ «Վարչապետը նախարարներին տեղեկացրել է Իրանի հետ հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին գրեթե մինչև ժամը 2:00-ը տևած կաբինետի նիստի ժամանակ», – ասվում է հաղորդագրության մեջ։ […] ...

Թրամփն Իսրայելի և Իրանի միջև հրադադարն անվանել է մեծ իրադարձություն

10:10 24.06.2025

Թրամփն Իսրայելի և Իրանի միջև հրադադարն անվանել է մեծ իրադարձություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի և Իրանի միջև հրադադարը մեծ իրադարձություն է Իսրայելի և աշխարհի համար։ «Սա պատերազմի ավարտն է։ Սա հիանալի է Իսրայելի և աշխարհի համար», – ասել է Թրամփը Axios- ին տված հարցազրույցում ։ ...

Պաշտոնապես հայտարարում եմ UFC-ից հեռանալու մասին․ Ջոն Ջոնս

10:00 24.06.2025

Պաշտոնապես հայտարարում եմ UFC-ից հեռանալու մասին․ Ջոն Ջոնս

Ամերիկացի մարտիկ Ջոն Ջոնսը գրառում է կատարել սոցցանցերում և հաստատել, որ ավարտել է մարզական կարիերան: Ավելի վաղ UFC-ի նախագահ Դանա Ուայթը հայտարարել էր, որ Ջոնսի` կարիերան ավարտելուց հետո Թոմ Ասփինալը դարձել է ծանր քաշային կարգի նոր չեմպիոնը։ «Ես պաշտոնապես հայտարարում եմ UFC-ից հեռանալու մասին։ Այս որոշումը կայացվել է երկար մտորումներից հետո, և ես ուզում եմ […] ...

Թրամփը հայտարարել է, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարն ուժի մեջ է մտել

09:46 24.06.2025

Թրամփը հայտարարել է, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարն ուժի մեջ է մտել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարը ուժի մեջ է մտել։ «Զինադադարն ուժի մեջ է։ Խնդրում եմ, մի՛ խախտեք այն», – գրել է Թրամփը Truth Social-ում։ ...

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունիսի 16-22-ը

23:59 23.06.2025

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունիսի 16-22-ը

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հունիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.72 մ (22.06.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 8 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 33 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հունիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ […] ...

BACK_TO_TOP